ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նախկին իշխանությունների վերադարձը թույլ չի տա. Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածու

Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Գործող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը: «Հայկական ժամանակը» քաղաքապետի թեկնածուի հետ խոսել է շուրջ 1 տարվա պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների, նախընտրական իրավիճակի ու հետագա անելիքների շուրջ:

- Պարոն Գրիգորյան, նախորդ տարվա նոյեմբերի 24-ին նշանակվեցիք քաղաքապետի պաշտոնակատար: Շուրջ 1 տարվա ընթացքում ի՞նչ հասցրիք անել համայնքի համար:

- Տեղյակ եք, որ Ստեփանավան համայնքն ավագանի չուներ, և մենք առաջնորդվեցինք 2019 թ.-ի բյուջեով, ինչի հետևանքով մի շարք հարցերում մեր հնարավորությունները սահմանափակ էին, բայց կարողացանք նույն սուբվենցիոն ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Դրա շրջանակներում բազմաբնակարան 4 շենքի տանիքներն ենք նորոգել, Երիտասարդական փողոցն ենք ամբողջովին կապիտալ վերանորոգել, 3 բազմաբնակարաններ ենք ջերմամեկուսացրել: Տվյալ պահին էլ կենտրոնական փողոցն է ամբողջովին կապիտալ նորոգվում, որը ներառում է նաև Բաղրամյան և Վիրահայոց փողոցները: Ճանապարհը նորոգվում է իր ենթակառուցվածքներով: Ստեփանավանի համար այս ամենը աննախադեպ է թե՛ ճանապարհաշինության, թե՛ ընթացող շինարարության ծավալներով: Առաջիկայում էլ կհայտարարվի Արմանիս-Կաթնաղբյուր ճանապարհի հիմնանորոգման մրցույթը: Այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 40-50 տարի առաջ և արդեն պարզապես անանցանելի է: Մեզ համար բացարձակ տարբերություն չկա Ստեփանավանի և մյուս բնակավայրերի միջև: Այնտեղ, որտեղ կան խնդիրներ, մենք լուծել ենք և լուծում ենք:

- Ի՞նչ խնդիրներ առաջացան ավագանի չլինելու հետևանքով:

- Մի քանի ծրագրեր ավելին կանեինք համայնքի համար: Ավագանի չունենալն իր բացասական հետևանքները բերեց համայնքին:

- Ձեզ «ժառանգություն» հասավ բավականին խնդրահարույց քաղաք, որտեղ բազմաթիվ խնդիրներ կային: Համայնքի նախկին ղեկավարին և մի քանի այլ աշխատակիցների մի շարք մեղադրանքներ կան առաջադրված:

- Համայնքային նախկին իշխանությունները բավականին չարաշահումներ են արել: Կան մի քանի քրեական գործեր հարուցված թե՛ համայնքի բյուջեի գանձումների ու յուրացումների, թե՛ ապօրինի հողհատկացումների հետ կապված: Մենք այս տարի պլանավորել էինք քաղաքային այգին հիմնանորոգել պետության աջակցությամբ, ընթացքում պարզվեց՝ այգու մի մեծ հատված սեփականաշնորհված է, բայց դրա իրավունքը չի եղել: Քաղաքի բազմաթիվ այլ տարածքներ, կանաչ գոտիներ և չմասնավորեցվող հողեր են վաճառվել մի քանի անգամ ցածր արժեքով: Համայնքին պատճառված վնասը շատ մեծ է:

- Հետամուտ լինելո՞ւ եք պատճառված վնասների վերականգման և սեփականությունը համայնքին վերադարձնելու գործում:

- Միանշանակ, այն, ինչը համայնքինն է, վերադառնալու է համայնքին: Մինչև վերջ պայքարելու ենք, որ դա լինի ստեփանավանցիներինը, ոչ թե ինչ-որ մեկինը:

- Քարոզարշավն արդեն մեկնարկել է: Դուք գլխավորելու եք ՔՊ համամասնական ցուցակը: Ի՞նչ ծրագրով եք գնում ընտրության:

- Մեր ծրագիրն այն է, որ Ստեփանավանում միանշանակ ապագա կա, և այդ ապագան մենք տեսնում ենք: Մեզ համար առաջնայինը համայնքի շահն է, համայնքի բնակչի շահը: Ունենք հստակ զարգացման ծրագիր: Ստեփանավանցին նոյեմբերի 14-ին կորոշի իր ապագան ու կտա վստահության իր մանդատը: Ես համոզված եմ, որ այս ընտրություններում ժողովուրդն իր կամքով է քվեարկելու: Մենք համոզված ենք, որ մեր արած աշխատանքը տեսնելով և մեր վաղվա ծրագրերի մասին իմանալով՝ բնակչությունը մեզ կվստահի քաղաքը զարգացնելու գործը:

- Քանի՞ հոգուց է բաղկացած ավագանու համամասնական ցուցակը, և ովքե՞ր կլինեն:

- Մեր ցուցակը բաղկացած է 30 հոգուց, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ են: Նրանք ունեն անուն, հարգանք, ճանաչելիություն, մարդիկ են, որոնք վաստակ ունեն իրենց ոլորտներում: Մեր ցուցակում չկան մարդիկ, որոնք ընդգրկվել են սեփական շահը առաջ տանելու համար:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը: Համայնքային նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ կարծես թե միավորվել են և հնարավոր է՝ գործեն Ձեր դեմ: 

- Միանշանակ համոզված եմ, որ ստեփանավանցին ինքն է որոշելու, թե ում հետ կապի իր ապագան, և դրա համար էլ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք սկսել են խառնվել ինչ-որ կերպ, մերժվելու են ժողովրդի կողմից: Նրանց նպատակը մեկն է՝ գալ իշխանության ու ջնջել իրենց կատարած ապօրինությունների հետքերը: Բայց ժողովուրդը ոչինչ չի մոռացել և նրանց վերադարձը թույլ չի տա: Ես կհորդորեմ և կխնդրեմ ժողովրդին, որ անպայման մասնակցեն ընտրություններին: Ցանկացած ձայն լինելու է որոշիչ, և հենց իրենք են որոշելու իրենց և քաղաքի վաղվա ապագան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4850 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ