Երևան
12 °C
Ցավով պետք է նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում:
Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանն ինչպե՞ս է վերաբերում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության կետերի պահպանմանը:
«Մենք կարող ենք արձանագրել, որ պատերազմը դադարեցվել է այդ հայտարարության առաջին կետի համաձայն: Այս առումով ես շատ բարձր եմ համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն այդ հայտարարության իրականացման գործում:
Պիտի արձանագրենք, որ Լաչինի միջանցքի և սահմանի երկայնքով տեղեկայված են ռուս խաղաղապահներ, որոնք Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման առանցքային դերակատարներից են:
Այնուամենայնիվ, ցավով պետք է նշեմ, որ կրակի դադարեցման ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում: Սա արձանագրել են նաև խաղաղապահները, և ես հույս ունեմ, որ պատշաճ հետաքննություն կիրականացվի և կպարզվեն բոլոր դեպքերը»,- նշեց վարչապետը՝ որպես օրինակ բերելով վերջին աղաղակող դեպքերը.
«Լեռնային Ղարաբաղում այգեգործական աշխատանքների ժամանակ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվել էր խաղաղ բնակիչ, տրակտորի մեջ, կողքին էլ ռուս խաղաղապահ էր եղել: Կամ դեպքը, երբ 5 հայ զինծառայողներ վիրավորում ստացան: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ ենք ունեցել, շուրջ՝ 28 զոհ:
Նաև նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի զոհերին: Սա, իհարկե, շատ անհանգստացնող է: Նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք՝ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»:
Կառավարության ղեկավարը նաև հավելեց, որ հաստատված 40 գերիների մեծ մասը՝ 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարության հաստատումից հետո և մինչ օրս ազատ չի արձակվել՝ ի հեճուկս հայտարարության ութերորդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն:
«Ի միջի այլոց, Ադրբեջանի ձևակերպումները գերիների մասին տեղին չեն, որովհետև, ըստ էության, սեփական կամքից անկախ պահվող ցանկացած անձ գտնվում է այս կետի ներքո: Ի դեպ, չկա նման տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ, թե՞ հետո է տեղի ունեցել գերեվարումը»,- նկատեց ՀՀ վարչապետը:
Շարունակելով՝ Կառավարության ղեկավարը նշեց, որ հաջորդ անհանգստացնող փաստը հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն են: Ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության՝ մինչ օրս հաստատված չէ նաև Շուշիի և Հադրութի բնակիչների վերադարձի իրավունքը:
«Բացի այդ, մինչ այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն, թեպետ այս առումով բավականին աշխատանք է տարվում, և հույս ունեմ, որ առաջիկայում արդյունքի կհասնենք: Այս ամենը մտահոգությունների տեղիք է տալիս: Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները, Արցախում մեր զինծառայողների զոհվելու փաստերը հրադադարից հետո մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է ռուս խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT