Երևան
12 °C
Մեր վերքերն խորն են, ցավը՝ մեծ, հետևանքները՝ վիթխարի: Արցախը ծանր վիրավոր է, նա պետք է ապաքինվի, մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առջև:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպես բնութագրեց Արցախում իրավիճակը նոյեմբերի 9-ից մեկ տարի անց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Պատերազմից մեկ տարի անց Արցախում կյանքը Բաբայանը համեմատեց վիրավոր մարտիկի հետ. «Արցախի մեկ ոտքը, աչքն ու ձեռքը չկան, բայց մենք ողջ ենք: Հիմա վերակենդանացման բաժանմունքից կամաց-կամաց տեղափոխվում ենք ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Մենք այլ տարբերակ չունենք, պետք է ապաքինվենք, որովհետև եթե չլինի Արցախը, չի լինելու նաև հայոց պետականությունը: Սա պարզ ճշմարտություն է»:
Հարցին՝ արցախցին իր հայրենիք վերադառնո՞ւմ է, թե՞ վախի մթնոլորտ կա դեռ, նախարարն ասաց. «Այն արցախցիները, որոնք պատերազմի ընթացքում լքել էին Արցախը, մեծ մասը վերադառնում են: Կան մարդիկ, իհարկե, որոնք չեն վերադարձել, և դա էլ հենց մեր թշնամու ուզածն է: Բայց մենք չպետք է խաղանք իրենց խաղն իրենց իսկ ուզած պայմաններով»:
Դիտարկմանը՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ-ն, Ռուսաստանը, սակայն հայտարարություն չարեց ՀՀ-ի բարեկամ երկիր Ֆրանսիան, հարցին՝ կայի՞ն պետություններ, որոնցից մենք արձագանք էինք սպասում, սակայն չեղավ այդ արձագանքը, Դավիթ Բաբայանն ասաց.
«Այո, կային պետություններ, որոնցից մենք սպասում էինք որոշակի արձագանք ու քայլեր: Բայց կյանքը մի փոքր այլ է: Հատկապես արտաքին քաղաքականության մեջ ամեն բան խայտաբղետ է: Տարբեր երկրներ կան, այդպիսով էլ՝ տարբեր շահեր: Հնարավոր է՝ լինի պետություն, որը ցանկանա բարոյապես մեր կողքին լինել, սակայն չկարողանա ազդեցություն ունենալ: Որոշներն էլ ուղղակի անտարբեր են, ինչը բնական է: Չպետք է որևէ երկրից նեղանալ, պետք է հույսը դնենք մենք մեզ վրա»:
Պաշտոնական Բաքուն նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իբր թե դատապարտում էր Հայաստանի պաշտպանության նախարարի այցն Արցախ՝ համարելով այն արկածախնդրություն: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը նաև ասել էր, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ «Ադրբեջանի տարածք նման անօրինական այցերի կրկնության դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը և ահաբեկչական գործողությունները կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի օրենսդրությանը համաձայն»։
Բաբայանը, անդրադառնալով այս հայտարարությանը, այն համարեց ահաբեկչական քաղաքականություն: «Այդ ինչպես է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը կարող է այցելել Շուշի, իսկ ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան Արցախ գալ չի՞ կարող: Մենք պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք»,- նկատեց նա:
Անդրադառնալով օրեր առաջ Շուշիում տեղի ունեցած միջադեպին, երբ Ալիևի՝ Շուշի այցելած օրը Շուշիի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել աշխատանք կատարող քաղաքացիների վրա, որոնցից մեկը մահացել էր, երեքը՝ վիրավորվել՝ Բաբայանն ասաց՝ այս քայլերը միտված են մեզ մոտ հակառուսական տրամադրություն արթնացնելուն:
«Այսպիսի դեպքերի առկայությունը չի նշանակում, որ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը չեն իրականացնում: Սրա նպատակը հակառուսականություն առաջացնել է հատկապես ՀՀ-ում. Արցախում նմանատիպ տրամադրություններ չկան: Ով հակառուսական քաղաքականություն է վարում, նա դանակահարում է վիրավոր Արցախին, այդպիսի մարդիկ բարոյազուրկ են»:
Բաբայանի խոսքով՝ այսպիսի քայլերով Ադրբեջանը փորձում է նաև վհատություն սերմանել քաղաքացիների շրջանում. «Նման քաղաքականությամբ ցանկանում են երկու նապաստակ խփել՝ հայաթափել Արցախը և փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Բոլորի համար պարզ է, որ եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաև Արցախը»:
Դիտարկմանը, որ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, միևնույն է, ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքների գնալ՝ խաղաղ բնակիչներ են զոհվում, գողանում են քաղաքացիների մեքենաները, անասունները, հարցին՝ արդյոք Ադրբեջանի այս քայլերից հետո ռուսական կողմի արձագանքն ինքը համարժե՞ք է համարում, Արցախի արտաքին գործերի նախարարն ասաց՝ այո, այս քայլերով Ադրբեջանը մարտահրավեր է նետում Ռուսաստանին:
«Խաղաղապահ առաքելության յուրահատկությունն այն է, որ նրանք պատժիչ ուժեր չեն: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են նրանց ներգրավվել բախումների մեջ: Բայց մինչև վտանգավոր կարմիր գծերին չմոտենան, նրանք չպետք է բախումների մեջ ներքաշվեն»,- ասաց Բաբայանը:
Ճշտող հարցին՝ այն, ինչ անում է թշնամու կողմն այս օրերին, կարմիր գիծ չէ՞, Բաբայանը բացասական պատասխան տվեց:
Խոսելով գերիների վերադարձման գործընթացից՝ Դավիթ Բաբայանը նկատեց՝ ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որտեղ հայատյացությունը գաղափարախոսություն է:
«Ինչո՞ւ պետք է գերիներ և պատանդներ պահվեն այնտեղ, եթե ռազմական գործողություններն ավարտվել են: Նրանք զվարճանալու համար կտտանքների են ենթարկում զինվորներին, ինչից ստանում են հոգեբանական բավարարվածություն: Նրանք լցված են ատելությամբ, ինչը նույնպես հիվանդություն է»:
Դիտարկմանը, որ կարո՞ղ ենք Ադրբեջանում ռազմական պուրակի բացումը նույնպես համարել հոգեբանական բավարարվածության միջոց, նախարարն ասաց՝ այո, կարող ենք:
«Շատ լավ է, որ հիմա հեռացրել են մանեկենները պուրակից, բայց դրանցով չէ, որ հարցը կարգավորվելու է: Ատելությունը դեռ կա, պուրակն էլ մնացել է: Չի բացառվում՝ վաղն էլ մի բան դնեն: Մանեկենները հանել են, բայց պետական մակարդակով շարունակում են ատելություն քարոզել, մարդկանց են սպանում: Ի՞նչ տարբերություն, հիմա ավելի վատ է: Իսկ դա ինչից է գալիս. պետական քաղաքականությունից: Ադրբեջանի ղեկավարն ասում է՝ հայերը շներ են, նրանց պետք է ոչնչացնել: Իսկ մենք տեսնում ենք, որ այդ խոսքերին ի պատասխան՝ միջազգային հանրության մոտ քար լռություն է: Մեզ մոտ էլ մի շարք կազմակերպություններ ու մարդիկ, որոնք գոռում են հակառուսական թեզերի մասին, այդ պահերին պապանձված են, լուռ են ու ոչինչ չեն խոսում: Խնդիրը մեր մեջ է»,- եզրափակեց Բաբայանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը․ տեսանյութ
Սերժ Սարգսյանից կբռնագանձվեն շուրջ 630 մլն դրամ, ավանդների տոկոսագումար, անշարժ գույքերից մասնաբաժիններ և այլն
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում․ վարչապետի ելույթը Եկատերինբուրգում
Քանի ձենա, մի 100 հազար կոխենք ջեբը, ասենք էտի մեր կողմից․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից
ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբ
Արտաշատում գտնվող շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին. հաշտություն է կնքվել
Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը
Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. Փաշինյանի ելույթը
Վարչապետը շրջայց է կատարել «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում. տեսանյութ
Մանդատ վերցնելու կամ չվերցնելու որոշումը ձեր ձեռքում չէ, դուք ընդամենը կամք կատարող եք, հրահանգ ստացող. Քլոյան
Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ նախագահը Պակիստանում ՀՀ դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել
Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ
Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները
ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ
Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու
Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ
Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել
«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե
Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք
Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր
«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում
Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին
Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել
Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT