Երևան
12 °C
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է արդեն նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ պաշտպանության նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, և դրանով շատ բան է ասվում:
«Չեմ կարծում, որ նախարարի փոփոխության մանրամասները պետք է հանրայնորեն քննարկել: Կարող եմ ասել, որ հայեցողական բառն ամբողջական պատկերացում է տալիս: Նախարարը նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում վարչապետի հայեցողությամբ»:
Հարցին՝ Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնում նշանակելու շարժառիթը ո՞րն է, Փաշինյանն ասաց՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր են. «Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում քաղաքական թիմի ներկայացուցիչներ լինեն: ԱԳՆ-ի հայտնի իրադարձություններից հետո ես խորհրդակցություններ էի անում, գնացի ԱԳՆ, շփվեցի վարչության պետերի մեծ մասի հետ, և նրանք միակարծիք ասում էին՝ նշանակեք նախարար քաղաքական թիմից մեկին, որը Ձեզ հետ քաղաքական բովանդակությունը կկիսի: Տվյալ դեպքում ՊՆ-ի դեպքում էլ է կարևոր»:
Տիգրան Աբրահամյանի դիտարկմանը, որ տեսանյութերից մեկում, որը երեկ էր տարածվել, երևում է, որ թշնամին գրավում է դիրքը, և կրակոց չի հնչում, հարցին՝ ո՞վ է հրամայել չկրակել, վարչապետն ասաց. «Հնարավոր չէ, որ ՀՀ-ն սահմանների պահպանության վերաբերյալ տա չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման. դա կլինի պետական դավաճանություն»:
Անդրադառնալով երեկվա փոխհրաձգությունից հետո գերի մնացած զինծառայողների փաստին՝ Փաշինյանը նշեց, որ ժամանակն է գերեվարվածության յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննել. «ՀՀ ԶՈՒ-ում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Եվ պետք է հստակ բոլոր դեպքերով քննություն լինի: Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում: Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն: Եվ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ ոչ»,- շեշտեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT