Սուրճի գինն աշխարհում զգալի թանկացել է. ինչ վնասակար և օգտակար հատկություններ ունի այն, որ տարիքից է թույալտրվում խմել

Աշխարհում այս տարի մթերքից ամենաշատը թանկացել է սուրճը: Դեկտեմբերի սկզբին սուրճի արժեքը մեկ ֆունտի դիմաց կազմել է 2,33 դոլար։ Դա ամենաբարձր գինն է 2011 թվականից ի վեր: Այս մասին տեղեկանում ենք fortune.com լրատվականից:

Ըստ լրատվականի՝ ցածր բերքի եւ մատակարարումների հետաձգման պատճառով շուկայում լարվածությունը կպահպանվի մինչեւ 2023 թվականը:

Սուրճի նման կերպ թանկացումը պայմանավորված է մի քանի գործոններով: Օրինակ՝ տրանսպորտային շղթաներում գլոբալ խափանումները, քանի որ հատիկների բովումը, այսինքն՝ դրանք վաճառքի պատրաստելը, հաճախ տեղի է ունենում ոչ այն երկրում, որտեղ գտնվում է արտադրությունը: Բացի այդ, մյուս հիմնական արտադրող երկրներում, օրինակ՝ Վիետնամում, որը սուրճի երկրորդ արտահանողն է աշխարհում, նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ։ Իսկ Եթովպիան արտակարգ ռեժիմ է սահմանել ապստամբների եւ կառավարական ուժերի միջեւ սրվող առճակատման ֆոնին:

Թե ի՞նչ ազդեցություն կունենա այն հայաստանյան շուկայի վրա, եւ մեր երկրում արեւելյան սուրճի սիրահարները ե՞րբ կզգան թանկացման շունչը, դեռ անորոշ է: Սակայն մի բան ակնհայտ է՝ մեր քաղաքացիների 95-96 տոկոսը սրճասեր է. օրը ամենաքիչը 3 բաժակ սուրճ է խմում: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում փաստեց դիետոլոգ, սննդի խորհրդատու Գայանեն Շահխաթունին:

Վերջինս մեզ հետ զրուցել է սուրճի օգտակարության եւ վնասակար ազդեցությունների մասին, անդրադարձել մեր երկրում դրա օգտագործման չափաբաժիններին և նախընտրելի տեսակներին: «Մեզ մոտ հատկապես խմում են արեւելյան սուրճ, աղացած բնական հատիկներով, որը շատ ավելի օգտակար է, քան ցանկացած այլ տեսակի սուրճ եւ գրեթե չունի վնասակար հատկություններ»,- վստահեցնում է Գայանե Շահխաթունին:

Սուրճի օգտակարության մասին

Ըստ Շահխաթունու՝ վերջին տասնամյակում սուրճը համարվում է լավագույն մթերքներից մեկը՝ որպես հակաօքսիդանտ եւ որպես կարգավորող: «Ժամանակին արված այն պնդումը, կամ սովետական դասագրքերում գրվածը, թե սուրճը բարձրացնում է արյան ճնշումը, իրականում այդպես չէ, այլ ճիշտ հակառակը՝ սուրճը կարգավորում է արյան շրջանառությունը, որովհետեւ այն ակտիվացնում է նյութափոխանակությունը»,- համոզմունք է հայտնում դիետոլոգը:

Սննդի խորհրդատուն նշում է՝ մասնագետները սուրճը չեն առանձնացնում որպես վտանգավոր մթերք, այլ հակառակը՝ այն արդյունավետություն ունեցող մթերքների ցանկում է: «Սուրճի հանդեպ հակումը մենք չենք համարում պաթոլոգիկ կախում, դա նույնն է, ինչ թեյն ու կաթը: Սուրճը չի դասվում կախվածություն առաջացնող խմիչքների կամ սիգարի դասին: Շատ դեպքերում ցանկալի է, որ մարդը սուրճի հետ «ընկերություն անի», քանի որ այն հարցեր լուծող մթերք է համարում»,- նկատում է նա:

Նստակյաց մարդկանց կյանքում սուրճը նշանակալի դեր ունի ճնշման եւ աղաջրային բալանսի կարգավորման գործում. հեղուկը չկուտակելու եւ արագ արտազատելու մեթոդ է:

«Պարզապես, եթե մարդիկ ավելի հաճախ ու մեծ չափաբաժիններով են ընդունում սուրճ, ապա ցանկալի է, որ իրենց կենսակերպում ունենան կալցի պարունակող սննդամթերքներ, օրինակ՝ կաթնաշոռ, մածուն, պանիր»,- խորհուրդ է տալիս մասնագետն ու հավելում՝ սուրճը վնասակար հատկություններ չունի, եթե օգտագործվում է բավարար չափերով: Վտանգավոր կլինի այն դեպքում, եթե չարաշահվի:

Միեւնույն ժամանակ, դիտոլոգը նկատում է՝ ինչպես յուրաքանչյուր սննդամթերք, այդ թվում՝ սուրճը չափն անցնելու դեպքում, բնականաբար, կարող է որոշակի վատ ազդեցություն ունենալ:

Վնասակար ազդեցություններ, որոնք կարող է առաջացնել սուրճը չարաշահելու դեպքում

Սուրճի չափն անցնելը վատ ազդեցություն կարող է ունենալ ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող անձանց դեպքում: Դրա թեթեւ դառնությամբ եւ սուր եթերայուղերի առկայությամբ պայմանավորված՝ ստամոքսի լորձաթաղանթում կարող է գրգռիչ ազդեցություն ունենալ: Նյարդային համակարգի հետ խնդիրներ ունեցող անձանց դեպքում եւս սուրճի մեծ չափաբաժինը ցանկալի չէ:

Այն մարդիկ, որոնք ունեն անքնություն կամ սաստիկ նեւրոտիկ վիճակ եւ օգտագործում են հանգստացնող միջոցներ, սուրճը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ՝ դառնալով խթանիչ ու ակտիվացնող, որի պատճառով էլ անձը կարող է դեղամիջոցների մաքսիմալ արդյունավետությունը չզգալ: Քանի որ սուրճը միազմուղ հատկություն ունի, շատ օգտագործման դեպքում հնարավոր է՝ հեղուկի արագ արտազտման հետեւանքով օրգանիզմում դեկալցիֆիկացիոն գործոն ունենալ:

«Օրը 20 գրամից ավելի սուրճի օգտագործման դեպքում (մոտավորապես 4-5 բաժակ) կարող է այդպես լինել: Բայց այստեղ էլ շատ անհատական է. օրինակ՝ եթե 18 տարեկան փոքրամարմին աղջիկ է օգտագործողը եւ 30-ն անց խոշոր չափերի տղամարդ, ապա, բնականաբար, ազդեցությունը տարբեր կարող է լինել»,- նշում է նա:

Որ տարիքից կարելի է խմել սուրճ

Գայանե Շահխաթունին նշում է՝ քանի որ սուրճն ունի տոնուսը բարձրացնող, ակտիվացնող հատկություն, ցանկալի չէ, որ շատ ցածր տարիքի երեխաներն այն օգտագործեն: «Քանի որ երեխաները կրթություն են ստանում, պիտի շուտ քնեն, վաղ արթնանան, ուստի սուրճը հավելյալ գրգռիչ եւ ակտիվացնող հատկություն ունի, ինչը ցանկալի չէ»,- նկատում է նա եւ հավելում՝ սուրճի գործածումը ցանկալի է՝ սկսած 16-17 տարեկանից:

Տարածված այն պնդումները, թե սուրճը վնասակար ազդեցություն ունի հղիների շրջանում, սննդի խորհրդատուն հերքում է՝ նշելով՝ հղիներին եւ կերակրող մայրերին սուրճը հակացուցված չէ, իհարկե, եթե կոնկրետ մթերքի հանդեպ օրգանիզմում չկա անտանելիություն: «Եթե դուք նկատում եք, որ 1-2 բաժակից ձեր երեխայի քունը պակասել է, ակտիվությունը տարօրինակ կերպով շատացել, ապա արդեն կարելի է մտածել չափաբաժինը նվազեցնելու մասին»,- խորհուրդ է տալիս մասնագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3770 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին