100-ավոր որդեկորույս ծնողների եմ հանդիպել, նրանք պատրաստ չեն իրենց մյուս որդիներին էլ ծառայության ուղարկել. Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջարկվում է շրջանառության դնել նոր օրենսդրական նախագիծ, համաձայն որի՝ փոփոխություններ կկատարվեն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Ըստ գործող օրենքի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն առողջական վիճակի պատճառով ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային ծառայություն:

Փոփոխություններով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունեցող անձանց, սակայն ոչ միայն այն դեպքում, երբ նրանք ընտանիքի միակ զավակն են, այլ անկախ նրանից, թե քանի՞ երեխա կա ընտանիքում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սարգսյանը, անդրադառնալով նախագծին, նշեց, որ միտքը հղացել է Ամանորին, երբ այցելել է զոհված զինվորների ընտանիքներին, որոնք իր հետ կիսվել են իրենց խնդիրներով:

«100-ից ավելի ընտանիքների եմ այցելել: Այդ ընտանիքիները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում և չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Երբ խոսում էի նրանց հետ, պատմում էին՝ կրտսեր որդին միակ սփոփանքն է տան, բացի դրանից, նշում էին, որ սոցիալական խնդիրներ էլ ունեն և չեն ցանկանում՝ միակ որդին տնից բացակայի»,- ասաց Սարգսյանը:

Պատգամավորը հայտնեց, որ ծնողների մտահոգությունները պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս նրան ասել է, որ խնդրի կարգավորման համար լուծումներ մտածեն:

«Այս մեկ տարվա ընթացքում դիմել ենք ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախարարը մեկ տարով տարկետում է տվել այդ ընտանիքների զավակներին: Սակայն որպեսզի նա ամեն անգամ տարկետում չսահմանի նմանատիպ դեպքերի համար, որոշեցինք ավելի կառուցողական լուծում տալ և այս նախագիծը մշակել»,- ասաց նա:

Հարցին՝ նախագիծը չի՞ ազդի ՀՀ զինված ուժերում զինվորների քանակի նվազմանը, Սարգսյանը բացասական պատասխան տվեց: Նրա պնդմամբ՝ սույն օրենքի նախագծով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու:

«Այս զորակոչին նման խնդրով ընդամենը 25 քաղաքացի ենք ունեցել: Ընդհանուր այդ թիվը հնարավոր է՝ մեծ լինի, սակայն, եթե հաշվենք տարեկան կտրվածքով զորակոչերի քանակով, շատ փոքր թիվ է կազմում: Օրինակ՝ տեսողության հետ կապված խնդիրներով տարեկան ավելի շատ մարդ է ազատվում ծառայությունից: Պարտադիր ծառայության ենթակա զորակոչիկների մոտավորապես 40 տոկոսը տարբեր առողջական խնդիրներով ազատվում է ծառայությունից, և այդ թիվը հասնում է տասնյակ հազարների, իսկ մեկ զորակոչի ընթացքում 25 հոգին շատ մեծ տարբերություն չի տա, եթե հաշվի առնենք նաև պահեստազորի թիվը»,- կարծում է պատգամավորը:

Սարգսյանը նկատեց՝ լինում են դեպքեր, երբ զորակոչիկը հնարավորություն ունի ազատվել ծառայությունից, քանի որ համապատասխանում է կետերից որևէ մեկին, սակայն չի ցանկանում. «Ես անձամբ ճանաչում եմ այդպիսի տղաների: Օրինակ՝ նրանցից մեկը զոհվածի որդի է, սակայն հիմա ծառայում է Արցախում, չի դիմել տարկետման համար, ցանկացել է ծառայել»:

Ապրիլյան պատերազմում զոհված ժորա Եսայանի մայրն էլ մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի առաջարկին՝ շեշտեց՝ սա անհրաժեշտություն է:

«Իմ ավագ որդին՝ Ժորան, զոհվել է Ապրիլյանի ժամանակ, միջնեկ որդիս էլ էր այդ ժամանակ ծառայում: Ժորան ծառայում էր Ջրականում (Ջաբրայիլում): Եղբոր մահը միջնեկ որդիս շատ ծանր էր տանում: Նա այդ ժամանակ ծառայում էր Քարվաճառում, սակայն եղբոր մահից հետո տեղափոխեցին Էջմիածին: Գնում էր Ժորայի գերեզմանին, ժամերով մնում այնտեղ: Հիմա էլ կրտսեր որդուս ծառայելու ժամանակն է, սակայն մենք ի վիճակի չենք նրան ծառայության ուղարկելու, մանավանդ այս պահին, երբ երկրում ոչ կայուն իրավիճակ է: Հայկ Սարգսյանի միջնորդությամբ տղաս հիմա 1 տարով տարկետում է ստացել, և եթե նրա նախագիծը հավանության արժանանա, ապա կրտսեր որդիս կկարողանա օգտվել դրանից»,- նշեց զոհվածի մայրը:

Տիկին Մարինեի խոսքով՝ այս նախագիծը շատ ընտանիքների է օգնելու: «Ճիշտ է, տղաս շատ է ցանկանում ծառայել, երիտասարդ է, արյունը եռում է, սակայն մենք դրան պատրաստ չենք: Գոնե հետպատերազմյան այս ցնցումները կարգավորվեին, այդ ժամանակ հնարավոր է համաձայնեինք»,- եզրափակեց նա:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2821 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա