Չգնահատված լինելուց՝ մինչև ծաղրի առարկա դառնալը. ինչով է պայմանավորված Հայաստանի դպրոցներում մանկավարժների պակասը

Հայաստանում ուսուցիչների պակասի հետ կապված խնդիրն արդեն մի քանի տարի է՝ արդիական է: Մեր երկրում մարդիկ կարծես այդքան էլ հետաքրքրված չեն այս մասնագիտությամբ, ինչի համար էլ դպրոցներում մանկավարժների թափուր հաստիքները մշտապես ակտուալ են:

Պատճառները տարբեր են: Դրանցից մեկն այն է, որ ինչ-որ առարկայի մրցույթի համար մանկավարժը չի կարողանում հավաքել համապատասխան միավորները: Դրանից զատ, ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրվածությունը քիչ է, քանի որ քիչ է նաև ուսուցչին տրվող աշխատավարձը: Որպես մասնագետ՝ կա գնահատված լինելու խնդիր:

Այս պահին Երևանի 18 դպրոցներում մրցույթ է հայտարարված տարբեր առարկաների առկա թափուր հաստիքների համար։

Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, մի քանի պատճառներ է թվարկում:

«Մեր մանկավարժները չեն ձգտում գնալ այդ ուղղությամբ, որովհետև ցածր վարձատրությունից բացի, նաև անընդհատ տարատեսակ փոփոխություններ են լինում, որոնք ուսուցչական համայնքին սթրեսի մեջ են պահում: Ուսուցչի համար այդ պայմանները ցանկալի չեն, ու մարդիկ խուսափում են աշխատելուց: Ճիշտ է, ԿԳՄՍ նախարարությունն է այդ փոփոխություններն անում, ու դրանք բնական են՝ պետք է լինեն, բայց մյուս կողմից մի խնդիր էլ կա. մարդը, որն ստանում է ցածր աշխատավարձ ու տեսնում, որ իր մասնագիտական ոլորտում անընդհատ փոփոխություններ են արվում, և ավելորդ լարվածությունից ու աշխատանքից բացի, ոչինչ չեն տալիս իրեն, նրա մեջ այլևս ցանկություն չի առաջանում իր մասնագիտությունով աշխատելու»,- ասում է Վարդանյանը:

Ըստ նրա՝ այդ փոփոխություններին ուսուցիչները ժամանակ չեն ունենում պատրաստվելու, քանի որ դասերից հետո շատ մանկավարժներ երկրորդ աշխատանքն ունեն կամ մասնավոր պարապմունքներ են իրականացնում: Այդ ամենը ժամանակ չի տալիս ուսուցչին՝ պատրաստվելու այս կամ այն վերապատրաստումներին:

Նրա խոսքով՝ Հայաստանում ուսուցչի դերը բարձր չէ, իսկ նրա գործը՝ չգնահատված․ «Ուսուցչի աշխատանքը գրավիչ աշխատանք չէ, ու կանխակալ վերաբերմունք կա հասարակության կողմից այդ մասնագիտության նկատմամբ։ Ուսուցիչն ասոցացվում է «աղքատ, չքավոր մարդու հետ, որը հարգանքի արժանի չի լինում»։ Ինձ համար անընդունելի է այն հանգամանքը, որ որևէ ծնող որևէ երկրում պետք է ուսուցչին խորհուրդ տա։ Ուսուցչին պետք է հարգանքով մոտենալ, նա պետք է այդ ծնողին կրթողը լինի։ Հեռուստատեսությամբ հումորային հաղորդումներում ծաղրվում է ուսուցչի կերպարը։ Մանկավարժը ներկայացվում է կաշառակեր, խաբող, տգետ կերպարներում։ Մի հաղորդման մեջ 45 րոպե ուսուցչին ծաղրում են, մարդիկ էլ՝ ծիծաղում դրա վրա»,- գանգատվում է մանկավարժը։

Նրա կարծիքով՝ այն առաջադրանքները, որոնք դրվում են կամավոր ատեստավորման ժամանակ, անհաղթահարելի են, դրա պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե դպրոցում աշխատում են ուսուցիչներ, որոնք արժանի են նրան, ինչպես վարձատրվում են։

Դիտարկմանը՝ մի՞թե այդ գործընթացը, որն ստուգում է ուսուցչի գիտելիքը, խթանիչ միջոց չէ մանկավարժի համար, Վարդանյանը նկատում է․ «Մենք դպրոցներում շատ լավ ուսուցիչներ ունենք, ես չեմ ասում, որ ուսուցիչները տգետ են։ Իմ գաղափարն այն է, որ եթե ուզում ենք լավ դպրոց ու լավ մանկավարժ ունենալ, պետք է դնենք շատ լավ պայմաններ։ Եթե ուսուցիչն ստանում է նվազագույնը 200 հազար դրամ, ապա ես ընտրում եմ ամենալավ մասնագետներին, այդ դեպքում անցկացնում մրցույթ, ու այն ուսուցիչը, որը ոչ մի առումով կապ չունի մանկավարժի անվան հետ, չի մասնակցի այդ մրցույթներին։ Հնարավոր չէ անորակ բանից որակյալ բան ստանալ, այդ դեպքում միայն դպրոցը կգնա առողջ մաքրման»,- շեշտում է Արսեն Վարդանյանը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասում է՝ ուսուցիչների հաստիքի բացակայության հարցի լուծումն օրհասական է դարձել։ Ուսուցչի պակաս կա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։ Նախարարությունը փնտրում է ուղիներ՝ հարցը լուծելու համար։

«Մենք պետք է հասկանանք՝ այն մասնագիտությունները, որոնք ունեն մասնագետի պակաս, ինչո՞ւ երիտասարդներին չեն հետաքրքրում: Ուսուցչի մասնագիտության նկատմամբ գրավչություն ապահովելու համար նախարարությունը կոնկրետ քայլեր է իրականացնում, որոնցից է ուսուցչի մրցույթին արված փոփոխությունները, ըստ որի՝ դրան կարող են մասնակցել նաև այն մասնագիտությունների տեր անձինք, օրինակ՝ ֆիզիկա, քիմիա, որոնք տիրապետում են այդ առարկային, սակայն չունեն մանկավարժի մասնագիտության որակավորում։ Նրանք կարող են դիմել որևէ կազմակերպություն կամ բուհ, որոնք նախարարության կողմից սահմանված չափանիշներով կստանան 30 կրեդիտ ու կկարողանան հայտարարված մրցույթներին մասնակցել»,- նշում է Բաղդասարյանը։  

Ուսուցիչներին իրենց մասնագիտության մեջ ոգևորելու համար նախարարությունը նաև քայլեր է ձեռնարկում նրանց աշխատավարձը բարձրացնելու համար․ «Տարբեր մեխանիզմներով աշխատավարձի բարձրացմանն ուղղված աշխատանքներ են ընթանում։ Արդեն ընդունվել է հանրակրթության մասին օրենքը, որով ուսուցիչները կարող են անցնել կամավոր ատեստավորում։ Անցած տարի մենք կամավոր ատեստավորում իրականացրինք, որին մասնակցեց 996 ուսուցիչ, նրանցից 47 տոկոսն արդեն ստանում է հավելավճարներ»,- ընդգծում է Բաղդասարյանը:

Նախատեսվում է նաև, որ 2023 թվականից կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչների դրույքաչափը բարձրանալու է, և դրան գումարվելու է կամավոր ատեստավորումից ստացած հավելավճարը։ Այսինքն, եթե ուսուցչի մեկ դրույքի արժեքը 108 հազար 800 դրամ է, ապա կդառնա 200 հազար դրամ, և դրա վրա կկիրառվի հավելավճար։

ԿԳՄՍ կրթության վարչության պետի խոսքով՝ այս բոլոր փոփոխությունները միտված են միայն ուսուցիչներին և ապագա ուսուցիչներին մանկավարժի մասնագիտության նկատմամբ գրավչություն ու հետաքրքրություն ապահովելու համար։ Դպրոցում պետք է լինի միայն գիտելիքներով զինված մանկավարժ։ Իսկ այն դպրոցներում, որտեղ տվյալ առարկայի ուսուցիչ չկա, և կամ ոչ ոք չի դիմում, կամ էլ չեն կարողանում հավաքել համապատասխան մասնագիտական չափորոշիչները, կա այլընտրանք․ «Մենթոր դպրոցներ կան, որոնց միջոցով առցանց եղանակով իրականացվում է այդ առարկայի դասավանդումը։ Երեխաներն առցանց միանում են ու դասապրոցես իրականացնում, հետևաբար հետ չեն մնում տվյալ առարկայից»,- պարզաբանում է զրուցակիցը:

Այժմ Հայաստանում կա քիմիա, ինֆորմատիկա, ֆիզիկա, բնագիտական առարկաների ուսուցիչների պակաս, և դրա համար նախարարությունն սկսել է կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ տվյալ մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրվածությունն ու գրավչությունը բարձրացնելու համար։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5069 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի