Թուրքիան կարող է փակել նեղուցները, բայց ռուսական նավերը, միևնույն է, կանցնեն. Չավուշօղլուն հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիան

Թուրքիան կարող է փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմական նավերի անցման համար, սակայն նույնիսկ այս իրավիճակում Ռուսաստանի Դաշնությունը իրավունք կունենա օգտագործել դրանք՝ նավատորմը բազա վերադարձնելու համար։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ուկրաինան մեզ պաշտոնական խնդրանք է ներկայացրել՝ փակել նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար: Այստեղ հարկ է հիշատակել Մոնտրոյի կոնվենցիան, որի դրույթները չափազանց պարզ և ճշգրիտ են: Մինչև այսօր Թուրքիան չի վարանել կատարել Մոնտրոյի կոնվենցիայի բոլոր դրույթները:

Պատերազմում, որում Թուրքիան ոչ մի կողմից հանդես չի գալիս, կարող են զսպող միջոցներ կիրառվել մեր կողմից կողմերից որևէ մեկի համար: Թուրքիան, իհարկե, կարող է սահմանափակել ռազմանավերի անցումը նեղուցներով: Այնուամենայնիվ, Մոնտրոյի կոնվենցիան նաև նախատեսում է, որ պատերազմի մասնակից երկրների նավերը կարող են վերադառնալ իրենց ելման կետեր՝ բազաները, և դա նրանց պետք է թույլ տալ»,- նախարարի խոսքերն է մեջբերում Hürriyet թերթը։

Չավուշօղլուի խոսքով՝ թուրք մասնագետներն ուսումնասիրում են այս հարցը, և եթե «ռազմական դրությունը պաշտոնապես ընդունվի, ապա այդ գործընթացը կարելի է սկսել, բայց այս պարագայում, իհարկե, նման քայլի համար Թուրքիան պետք է ռուսական հարձակումը պաշտոնապես որակի որպես «պատերազմ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական Ուկրաինան խնդրել է Թուրքիային սահմանափակել շարժը թուրքական Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով կամ փակել դրանք՝ թույլ չտալու համար ռուսական ռազմական նավերի անցումն այդ հատվածով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2281 դիտում

Սպառնում է ինձ և մանկահասակ երեխայիս, հուսամ կգտնեն nkr009-ին. Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին

Հրդեհի տարածումը դեպի Լալվար լեռ կանխվել է

Անհամբեր սպասում ենք Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և վավերացմանը. ՆԱՏՕ-ի խոսնակ

Հանրապետությունում վերջին օրերին բարձր ջերմային ֆոն է դիտվել

Լուսնի մայրամուտը լուսաբացին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Քննարկվել է Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

Տղամարդիկ ծաղկի խանութից դեկորատիվ ծառ են գողացել

էկոպարեկային ծառայության պետը հետևել է ծառայողների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման ընթացքին

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Քոչարյանի բոլոր մտքերը զուգարանի հետ են կապվում. Բաղդասարյան. տեսանյութ

ՌԴ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Խաղաղության համաձայնագրի ստորագրման և շփումների համար. Զախարովա

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր զինադադարը, չափազանց բարդ գործընթաց է. Անդրեյ Սիբիհա

Հնարավոր է՝ Ռուբեն Վարդանյանի տեսակետները համընկնում են Բաքվի շահերի հետ, դրա համար չեն խոչընդոտվում. Ղևոնդյան

30 բժշկական մասնագիտական ասոցիացիա արձագանքել է համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին

Առգրավվել են որսորդական զենքեր և ապօրինի որսված 90 արտույտ

ՊԵԿ նախագահը ԵՄ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել երկկողմ համագործակցության օրակարգը

Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցում կազմակերպվել է ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում

Ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորը՝ երկրի կառավարությանը

Սյունիքի դպրոցներից մեկում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառում է եղել․ այն երեխաներին տպավորել է

Ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են իրար, կոտրել գույքը և վիճաբանությունը շարունակել դրսում

Ինչպե՞ս միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը. մանրամասներ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է Շիրակի, Լոռու մարզային բաժիններ. աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար. Ղազախստան

Այս արյունալի պատերազմը կարող է վերջապես ավարտվել, երեկ արդյունավետ զրույց ենք ունեցել Պուտինի հետ. Թրամփ

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը. Կրեմլը մանրամասներ է հայտնել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Սրբուհի Գալյանը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի պլենար նիստին

Թրամփի տեսլականին համահունչ է. ժամանակն է վավերացնել համաձայնագիրը. ԱՄՆ

Ոչ կառուցողական հայտարարություններով տորպեդահարում են բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի պահանջի մասին

ՀՀ Սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ չկա․ նախարար

Արտաշատի խճուղում մեքենաներ են բախվել. վիրավորներ կան

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել. ինչ հարցեր են քննարկվել

ԼՂ լուծարման մասին փաստաթուղթը ես չեմ ստորագրել․ նախարար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 14-ին

Երեխեքը՝ ձեզնից, մանկապարտեզը՝ մեզնից. շինարարության մեկնարկից 4 տարի անց Գյումրիում բացվեց «Զանգակ»-ը

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ

Ոստիկաններն ԱԺ-ում տուգանեցին ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին

Արսեն Մկրտչյանը նշանակվել է ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ

Սպառողների իրավունքների պաշտպանությունը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում. վարչապետ

Եվս 2 ֆուտբոլիստ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

Ուշ երեկոյան Պուտինն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացին, նրա միջոցով՝ տեղեկություն փոխանցել Թրամփին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Երևան