Երևան
12 °C
Ուկրաինայի հետ բանակցությունները պետք է սկսվեն Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին (ՀՀ ժամանակով՝ 13:00)։ Այս մասին TACC-ին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Միայն հիմա տեղեկություն ենք ստացել, որ մոտ մեկ ժամից կժամանի ուկրաինական պատվիրակությունը, համապատասխանաբար ժամը 12-ին կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության ժամանումը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար սպասվում է մեկուկես-երկու ժամվա ընթացքում։
Մեդինսկին ընդգծել է, որ ռուսական կողմը «համբերատար ու հանգիստ» սպասում է ուկրաինական պատվիրակությանը։ «Մենք Բելառուսում ենք արդեն 24 ժամ, երեկ երեկոյան գտնվում էինք Ուկրաինայի հետ համաձայնեցված վայրում։ Ցավոք, ուկրաինական պատվիրակության ժամանումը մի քանի անգամ հետաձգվել է ծանր նյութատեխնիկական ապահովման պատճառով»,- ասել է նա՝ չմանրամասնելով, թե ինչի՞ մասին է խոսքը:
Ռուսական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել ուկրաինական պատվիրակության հետ, հենց նրա ներկայացուցիչները ժամանեն հանդիպման վայր, վստահեցրել է ռուսական պատվիրակության ղեկավարը։
«Հանդիպումների սենյակները պատրաստ են, մենք տեղում ենք և պատրաստ կլինենք անհապաղ երկխոսություն սկսել»,- ասել է նա։
Մեդինսկին հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցություններին ներկայացված է լինելու բավականին բարձր մակարդակով, սակայն Ռուսաստանի Դաշնությունը իրավասու չէ հրապարակել ուկրաինական պատվիրակության կազմը բանակցություններում։
Ձևավորվել է նաև ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար ռուսական պատվիրակության դիրքորոշումը. «Մեր դիրքորոշումը հստակ է և հայտնի»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ռուսական կողմը ստորագրման պատրաստ փաստաթղթեր ունի՞:
Մեդինսկիի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի համաձայնության հասնելու համար։
Ըստ նրա՝ ուկրաինական պատվիրակության նյութատեխնիկական ապահովումը բարդ է, հանդիպման ժամը գիշերը մի քանի անգամ որոշվել ու հետաձգվել է, ինչի հետևանքով ամբողջ գիշեր արթուն են անցկացրել ռուսական պատվիրակության անդամները:
Հիշեցնենք՝ երեկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ ուկրաինական կողմի հետ բանակցությունների համար։
Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կողմնակից չի եղել ռուսական կողմի հետ Մինսկում բանակցություններ վարելուն և նշել էր, որ այլ քաղաքներ կարող են հարթակ լինել՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար, բայց ոչ Բելառուսի որևէ քաղաք, քանի որ, ըստ նրա, այդ հանրապետության տարածքից ագրեսիվ գործողություններ են տեղի ունենում։ Որպես այլընտրանք՝ նա առաջարկել էր Բաքուն, Ստամբուլն ու ևս 2 այլ քաղաք:
Ռուս պատվիրակները հայտարարել էին, թե կսպասեն մինչև ժամը 15:00-ն (ՀՀ ժամանակով 16:00)՝ հանդիպման շուրջ պայմանավորվելու համար, այնուհետև բանակցությունները տապալված կհամարվեն:
Ավելի ուշ հայտնի դարձավ՝ Բելառուսի և Ուկրաինայի նախագահների ունեցած հեռախոսազրույցից հետո Ուկրաինան ի վերջո համաձայնել է բանակցություններ վարել ռուսական կողմի հետ Բելառուսի Գոմելի շրջանում, սակայն սահմանային չեզոք գոտում, Լուկաշենկոյի խոստացած անվտանգության երաշխիքներից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT