Գնել Սանոսյանը պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մարզպետարանում պաշտոնապես ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Ներկա են գտնվել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․Մակար վարդապետ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի համայնքների ղեկավարները, իրավապահ եւ ուժային համակարգի մարզային կառույցների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուները, մարզային ենթակայության ու այլ հիմնարկների ներկայացուցիչներ։

Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին՝ կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ Սյունիքի համար բարդ ժամանակահատվածում նա համաձայնեց ղեկավարել մարզն ու կատարեց դա սրտացավությամբ, խնդիրները լուծելու պատրաստակամությամբ։ «Այդ փուլում, իսկապես, նման մարդու կարիք կար, ու համոզված եմ՝ կշարունակեք ծառայել մեր հայրենիքին»,-նշել է նախարարը։

Շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին՝ Գնել Սանոսյանը հավելել է, որ այսօր եւս դյուրին փուլում չենք գտնվում, ու առաջիկա կարեւոր աշխատանքում հաջողություններ է մաղթել մարզպետին։

«Բացի այն փորձից ու գիտելիքներից, որ ունի պարոն Ղուկասյանը, նաեւ կարեւոր եմ համարում, որ նա վերջին մեկ տարում միշտ եղել է Սյունիքում, բավականին լավ ծանոթ է մարզի խնդիրներին, ինչպես նաեւ իր գործընկերներին։ Դա առավելություն է աշխատանքի մեջ արագորեն ներգրավվելու համար»,-ասել է նախարարը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մեկ տարի աշխատելով Սյունիքում՝ Մելիքսեթ Պողոսյանի հետ նաեւ միասին որոշակի ճանապարհ են անցել, ծրագրեր իրականացրել։ «Մարզի հիմնական խնդիրներն ինձ համար տեսանելի են ու արդեն մատնանշված թե՛ համայնքների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, թե՛ այլ մարզային կառույցների ղեկավարների։ Քննարկումների բազմաթիվ առիթներ ենք ունեցել, եւ վստահ եմ, որ բոլորս միասնաբար կարող ենք հաղթահարել ամեն խնդիր։ Միակ նախապայմանը միասնական լինելն է ու միասին ծառայելը՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Սյունիքի ու նրա բնակիչների․ այս նպատակի համար համար ես անելու եմ առավելագույնը»,-խոստացել է մարզպետը։

Մելիքսեթ Պողոսյանը, շնորհավորելով Ռոբերտ Ղուկասյանին ու հաջողություն մաղթելով նրան, համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարին, մարզպետարանի աշխատակազմին ու բոլոր այն կառույցների ղեկավարներին, որոնց հետ համագործակցել է մարզպետարանը։ Նախկին մարզպետը նաեւ հակիրճ հաշվետվություն է ներկայացրել մարզում իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերի ու կատարված աշխատանքի մասին։

Վերջում Գնել Սանոսյանն անդրադարձել է նախանշված ու առաջիկայում Սյունիքում սպասվող ծրագրերին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ այդ ամենն իրականացնելու գրավականը միասնական ու համախմբված լինելն է։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել մարտի 3-ին: Ղուկասյանը, մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր 2019 թվականի օգոստոսից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1392 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել