Երևան
12 °C
Այսօր ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանն էր: Կառավարությանը հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 31 պատգամավոր: Նիստին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ուշագրավ է, որ 31 հարցերից որևէ մեկն ուղղված չէր ՀՀ կառավարության ղեկավարին, ինչը 8-րդ գումարման Ազգային ժողովի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի պատմության մեջ եզակի դեպքերից էր, եթե ոչ առաջինը:
Պատգամավորների հարցերը հիմնականում ուղղված էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որն էլ խոսեց հայ-թուրքական հարաբերություններից, Անթալիայում տեղի ունեցած հանդիպման մանրամասներից:
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել «Հայաստան» խմբակցության պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Բանն այն է, որ ընդդիմադիր պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հայտարարել էր, թե այս իշխանությունները «Արցախի 75 տոկոսը թողել են թշնամուն»:
Այս հայտարարությունից հետո Կառավարության ղեկավարը պահանջ էր ներկայացրել՝ ասելով. «Պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին դիրքորոշում հայտնել՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, և այսպես շարունակ: Եթե Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ապա ձեր լիդերները ինչո՞ւ էին 20 տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Ինչ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, ձեր նկատմամբ պետք է լինի: Հերիք է գաք ու կոկորդիլոսի արցունքներ թափեք»:
Հռիփսիմե Ստամբուլյանը հորդորել էր մատ թափ տալով չխոսել խորհրդարանում, ինչից հետո ՀՀ վարչապետն ասել էր, որ եթե իր հետ խոսում են հողեր հանձնելուց, ինքը կարող է մատ թափ տալով խոսել:
Այս խոսքերից հետո վիճաբանություն էր սկսվել դահլիճում, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ դուրս էր հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին, և այդքանով նիստն ավարտվել էր:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ևս արձանագրել է, որ նախորդ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից հետո ընդդիմությունը վարչապետին հարց չի հղում: Նա «Ֆեյսբուք»-ում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից 2 արձանագրում։
1) Նախորդ հարցուպատասխանի ժամանակ հնչած մատ թափ տալու հայտարարությունից հետո ընդդիմությունը վարչապետին էլ հարց չի ուղղում։
2) Ընդդիմադիր Մամիջանյան Հայկը վարչապետի լուսանկարը հեռախոսում է պահում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT