Գյումրիում Սուրբ Զատկի տոնին կանցկացվի հավկիթակռիվ, հաղթողը կշահի Երուսաղեմի ուղեգիր. վիճաբանություն ավագանու նիստում

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Սուրբ Զատկի տոնը ժողովրդական տոնախմբության վերածելուն:

Համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը հարցը զեկուցելիս նշեց՝ ազգայինի պահպանման և ազգային տոների իրականացման, դրանք հնարավորինս ընդլայնելու և ժողովրդական ոգին բարձրացնելու առաջնահերթություն ունեն իրենց առջև դրված: Սրանից ելնելով էլ՝ առաջարկում են ապրիլի 17-ին Գյումրու կենտրոնական հրապարակում կազմակերպել մեծ հավկիթախաղ՝ տոնի ժողովրդական ընկալման բոլոր բաղադրիչները պահպանելով՝ զուգակցված տոնածիսական խաղերով, ժողովրդական երգ ու պարով, հոգևոր բոլոր բաղադրիչներով:

Քաղաքապետարանն այս տարի Սուրբ Հարության տոնին որոշել է ներկայանալ ինքնատիպ: Ժամը 13:00-ին՝ Սուրբ Պատարագից հետո, հրապարակում համաժողովրդական հավկիթախաղ է կազմակերպելու՝ 2 մլն 300 հզր դրամի շրջանակներում: Հավկիթաղախում հաղթողը կստանա Երուսաղեմի ուղևորության տոմսեր:

Ըստ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետի՝ միջոցառման հաղորդավարին ներկայացվող հատուկ պահանջներ ունեն:

«Այս պահին ընտրությունը կանգ է առել, կամ մեր մտապատկերում այնպիսի մեկն է, որն ունի բացօթյա, մասշտաբային միջոցառումներ վարելու փորձ և, ամենակարևորը,  խաղարկություններ վարելու: Որովհետև սա բեմական միջոցառում չէ, և հազարավոր մարդկանց կառավարելու վարպետությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց Լիլիթ Թովմասյանը:

Հարցի քննարկումը մինչ քվեարկություն, սակայն, հարթ չընթացավ: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը խնդրեց հստակեցնել՝ ինչո՞ւ է այս հարցը արտահերթ նիստում քննարկվում, երբ Զատկի օրը ոչ թե նոր հայտնի դարձավ, այլ վաղուց էր պարզ, որ այն ապրիլի 17-ին է նշվելու: Եվ ինչո՞ւ են Երևանից հրավիրվում հաղորդավարն ու մշակութային մասն ապահովողներին, երբ կարելի էր տեղի ներուժն օգտագործել:

«Քանի որ մենք ուղիղ եթերում ենք, չեմ ուզենա հարցն անձնական դաշտ տանել ու որոշ որակումներից կխուսափեմ՝ էթիկայի նորմերից ելնելով: Բայց ես հասկանում եմ, թե ինչու է ընտրությունը կատարվել կոնկրետ մարդու համար, և ինչու է ընտրվել կոնկրետ մարդը»,- նկատեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը:

Համայնքապետարանի պատասխանատուն էլ ուղղեց՝ նման ընտրություն արված չէ, դիտարկվում են տարբերակներ:

Քնարիկ Հարություննյանին արձագանքեց համայնքապետ Վարդգես Սամսոնյանը: Նա ասաց՝ հնարավոր է՝ լինի արմատներով գյումրեցի, որն աշխատում է Երևանում:

Թովմասյանն իր հերթին մանրամասնեց՝ գիտեին, թե Զատիկը երբ է նշվելու, և համապատասխան տողով բյուջեում հատկացում արված է, իհարկե, սովորական, ավանդական միջոցառում անցկացնելու համար, այնպես, ինչպես ամեն տարի է եղել: Իսկ համաժողովրդական տոնախմբության գաղափարը նոր է ծագել:

«Այս առաջարկն այն մասին է, որ ունենք հնարավորություններ, երկրի խաղաղ իրավիճակը թույլ է տալիս, հուսանք՝ մինչ այդ էլ թույլ կտա: Օրենք չենք խախտում, չենք հակասում որևէ ընթացակարգի: Եթե ավագանին գալիս է համաձայնության, կանցկացնենք, եթե չի քվեարկվում, տոնը զուտ սիմվոլիկ ձևով կանցկացվի՝ այնպես, ինչպես միշտ անցկացվել է: Իսկ ընդհանուր առմամբ ցանկացած առաջարկի այլընտրանքը միշտ էլ կա»,- ասաց Թովմասյանը:

Վիճաբանության ընթացքում Քնարիկ Հարությունյանը նշեց՝ այս հարցն առանց համապատասխան հանձնաժողովի առկայության լուրջ բացթողում է, քանի որ ներկայացվող նախագիծը որոշակիորեն լրամշակելու կամ փոփոխությունների ենթարկելու հնարավորություն չունեն: Նաև հստակ չէ, թե պատվիրակված ծառայությունները, որոնց համար վճարվելու է համայնքի բյուջեից, ո՞ւմ և ինչի՞ դիմաց են տալու: Ավագանուն ներկայացված փաստաթղթում առկա գումարների չափերի հետ «Քաղաքացիական պայմանագիր»-ը համաձայն չէր:

Պատասխանատուն էլ ասաց, որ փաստաթղթում գումարի չափերը նշված են, սակայն այս պահին որևէ ընկերություն և կազմակերպություն ընտրված չէ: Լիլիթ Թովմասյանը նաև ասաց՝ քանի դեռ չունեն ավագանու որոշումը, չեն բանակցել որևէ մեկի հետ, հիմնվել են մինչ այս առկա փորձի վրա: Եթե կլինեն առաջարկներ, որևէ մեկը դրանք քննարկելուն դեմ չի լինի:

Ընթացքում թեժացող վիճաբանությամբ էլ հարցը դրվեց քվեարկության: Տարբեր խմբակցություններ հայտնեցին, որ աջակցում են նախաձեռնությանը, եթե այն իսկապես յուրօրինակ է անցկացվելու:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, սակայն, հարցին դեմ քվեարկեց՝ հստակ ընդգծումով՝ դեմ են ոչ թե Սուրբ Զատկի տոնակատարության անցկացմանը, այլ այդ տոնի կազմակերպչական անհստակություններին: Մասնավորապես, ըստ ՔՊ-ի, ոչինչ չի ասում հետևյալ հաշվարկը. բեմի տեղադրում, մոնտաժ-ապամոնտաժ՝ 400.000 դրամ, ձայնային տեխնիկայի համար հաշվարկված 700.000 դրամը, համերգային ծրագիրը՝ 700.000 դրամ, հաղորդավարին վճարվելիք գումարի չափը՝ 100.000 դրամ: Նախատեսվում է նաև գովազդային արշավ, դիզայն, վիդեոտեսանյութեր՝ 400.000 դրամի շրջանակներում: Ընդհանուր գումարի չափը 2 մլն 300 հզր դրամ:

Ի դեպ, քվեարկության ժամանակ ՔՊ-ն 9 դեմ, 1 ձեռնպահ ձայներ ուներ: Համայնքապետը, երբ պահանջեց նշել ձեռնպահի անունը, խմբակցությունն արձանագրեց 10 դեմ արդյունք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2143 դիտում

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի