Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ո՞ւմ է ձեռնտու պառակտել հայաստանյան հասարակությանը. պատասխանը միանշանակ է

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ո՞ւմ է պետք և ո՞ր կողմին է ձեռնտու պառակտել հայաստանյան հասարակությանը, խորացնել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ալեկոծել ներհայաստանյան քաղաքական դաշտը, խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանությունների համար։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում անուղղակի հարցադրում է արել Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության՝ առաջիկայում հրավիրած հանրահավաքին:

«1) Հայաստանի վարչապետը ի լուր աշխարհի խոսում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ հարձակման լեգիտիմության ձևավորման մասին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է հանրահավաքի մասին։ 

2) Հայաստանի վարչապետը խոսում է տարածաշրջանային էսկալացիա հարուցելու՝ Ադրբեջանի նպատակների մասին, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է հանրահավաքի մասին։

3) Հայաստանի վարչապետը խոսում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման մասին, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է  հանրահավաքի մասին։

4) Հայաստանի վարչապետը խոսում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ստեղծված հումանիտար աղետի մասին, խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է հանրահավաքի մասին։

Ի դեպ, պատահական չէ ընտրված նաև հանրահավաքի օրը՝ ապրիլի 5-ին, քանի որ դրա հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։

Հիմա հարց

Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ ո՞ւմ է պետք և ո՞ր կողմին է ձեռնտու պառակտել հայաստանյան հասարակությանը, խորացնել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը, ալեկոծել ներհայաստանյան քաղաքական դաշտը, խնդիրներ ստեղծել Հայաստանի իշխանությունների համար։

Պատասխանը միանշանակ է՝ միայն Ադրբեջանին և մեր թիկունքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հետ դավեր նյութողին։

Եվ ուրեմն՝ ո՞ւմ շահերն է սպասարկում խորհրդարանական ընդդիմությունը։ Միանշանակ, ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի։ Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է սպասարկել օտարերկրյա շահեր՝ հուսալով, թե կկարողանա Հայաստանում հասնել իշխանափոխության և դրա դիմաց գոնե թուլափայ ստանալ։

Հ.Գ․ Վերը թվարկվածներից հետո նույն խորհրդարանական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչները դեռ հանդգնում են խոսել դավաճանությունից։

Կներեք, բայց դավաճանությունն էլ ո՞նց է լինում՝ պոզով-պոչո՞վ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6879 դիտում

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին