«Ճաքած պատերի լուսանցքից». հրատարակվել է երիտասարդ գրող Վովա Արզումանյանի 5-րդ գիրքը, շնորհանդեսը՝ շուտով

Ապրիլի 16-ին Գրականության եւ արվեստի թանգարանում կկայանա Արցախի, Հայաստանի եւ Կալիֆոռնիայի հայ գրողների միության անդամ Վովա Արզումանյանի «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուի շնորհանդեսը:

Սա ժամանակակից գրողի հինգերորդ գիրքն է, որում զետեղված են նրա արձակ եւ չափածո ստեղծագործությունները: Վովա Արզումանյանի համոզմամբ՝ ընթերցողը «Ճաքած պատերի լուսանցքից» ստեղծագործություններից յուրաքանչյուրում կարող է զգալ կենդանի շունչ ու սրտամոտ բաբախ, քանի որ ամենը ծնունդ է վերապրածի ու ականատես գրչի: Ամփոփված է մարդու մենավոր զրույցը ծեր ու անգույն պատերազմի անսովոր լռության, հայրենիքի, բնության ու սիրո հետ:

«Միշտ դեմ եմ եղել, երբ ստեղծագործում են պլանավորած՝ գիրք դարձնելու համար: Սա շատ հաճախ հանդիպող երեւույթ է, որը, իմ կարծիքով, սխալ է, որովհետեւ գոյություն ունի ժամանակ, որը կարծես «կարգավորում» եւ ուղիներ է ցույց տալիս ստեղծագործող մարդուն»,- խոսելով իր գրքի ստեղծման պատմության մասին՝ շեշտում է Վովան եւ հավելում՝ գրքում տեղ են գտել իր՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրած ստեղծագործությունները:

277742459_713225349871066_7098272063225657732_n.jpg (142 KB)

«Տողերումս «աճպարարություն» չեմ արել, չեմ գրել ինձնից մեծ կամ փոքր բաների մասին: Երբ 2021 թվականի փետրվարին լույս տեսավ «Հետդարձից առաջ» գիրքս, որը նվիրել եմ հայ զինվորին, անընդհատ մի հարց էր ինձ տանջում՝ կլինի՞ հետդարձից հետո, թե՞… Եվ, ինչպես ասացի, ժամանակն է շատ արագ հարցերին պատասխանում, ու մնում էր միայն մտածել, մտածել, մտածել: Այսպես ծնվեցին գաղափարներ, որոնց շուրջ մտածելուց հետո անընդհատ գրել էի ուզում: Տպավորություն էր, որ եթե չգրեմ, մեծ հանցագործություն կլինի»,- անկեղծանում է նա ու ավելացնում՝ չմտածելով հերթական գիրքը տպագրելու մասին, իր բնավորության համաձայն, գրում էր՝ ոչ ոքի ցույց չտալով:

Վովա Արզումանյանի խոսքով՝ միայն ընկերոջը՝ Ռազին է ուղարկել որոշ հատվածներ, որ կարդա, ապա որոշել է խմբավորել ստեղծագործություններն ու հրատարակել հինգերորդ գիրքը, ինչպես ինքն է ասում, տողերն ընթերցողների լայն շրջանակին հասցնելու համար:

Վովան նկատում է՝ մեզանում այսօր պակասել է լիարժեք ապրելու գույնը. «Թերեւս ասածս մի քիչ տարօրինակ թվա, բայց մենք այսօր մի տեսակ քիչ ենք ապրում, վստահ չենք ապրում, որովհետեւ չգիտենք՝ վաղը ինչ կլինի: Պատերազմից հետո ինչքան էլ գույները վերականգնվեն, մեկ է, բացը կզգացվի, որովհետեւ հանուն հայրենիքի անմահացած մեր եղբայրներն ու հայրերն են երկրի գույնը: Մեզ համար չափազանց շատ է կարմիրը»:

Վովայի խոսքով՝ «Ճաքած պատերի լուսանցքից» գրքում տեղ գտած ստեղծագործությունների մեջ ապրել է իր զգացածը: «Յուրաքանչյուր տող մի հայելի է, որ ինձ անընդհատ որոնումների մեջ է պահում՝ նորն ու ազդեցիկը գտնելու, կյանքին մի քանի կողմից նայելու եւ մարդկանց ներսը ճանաչելու համար: Կասեմ մի բան՝ իմ նախորդ գրքերի շարունակությունն է «Ճաքած պատերի լուսանցքից» ժողովածուն, որտեղ ոչ մի խոսք օդում չէ եւ ուզում է ընթերցողի հետ վերապրել եւ նոր ճանապարհ հարթել»,- ասում է նա:

Անդրադառնալով ժամանակակից գրողի համար իր ստեղծագործածը հանրայնացնելու բարդություններին ու արդի մարտահրավերներին՝ Վովան ցավով փաստում է՝ այսօր ստեղծագործելն ամեն մարդու համար սովորական բան է դարձել:

«Երբեք չեմ փորձում այդ «սովորականին» մոտ գնալ, կարդալ, քանի որ գրողը վերջապես իր ժամանակի պատկերն է տող դարձնում, ժամանակի հետ է առաջ գնում: Հաճախ ենք հանդիպում սիրային ու խոհափիլիսոփայական տարատեսակ տողեր, հայրենասիրական ճառեր ու ձոներ, որոնք արհեստական են, գրվել են հենց այնպես, եւ սա դեռ հերիք չէ, հրատարակվում են նաեւ գրքեր, բազմաթիվ անհասկանալի անթոլոգիաներ, տպագրվում են թերթերում՝ այդպիսով նաեւ անիմաստ ու անճաշակ բովանդակություն հաղորդելով ընթերցողին»,- նկատում է նա:

Սակայն այդ համատեքստում նաեւ շեշտում է՝ գրագետ ընթերցողը, որն ունի ճաշակ, երբեք չի արժեւորի նմանօրինակ ստեղծագործությունը: Գրողը նկատում է՝ այսօր պետական միջոցներով գիրք հրատարակել հնարավոր չէ, պետք է հովանավոր փնտրել կամ սեփական միջոցներով հրատարակել. «Դրան զուգահեռ՝ թանկացումները նույնպես ազդել են գրահրատարակչական աշխատանքների գնաճին: Խնդիրները շատ-շատ են: Երբ տեսնում ենք, թե ինչ գրքեր են գովազդի միջոցով հանրային ճանաչողություն ձեռք բերում, մարդու ծիծաղ է գալիս, որովհետեւ ազգային մտածողության տարրերը հաճախ բացակայում են նմանօրինակ գրքերում: Իհարկե, լինում են բացառություններ, բայց…»:

Վովա Արզումանյանի դիտարկմամբ՝ այսօրվա գրողն ունի իր ստեղծագործությունները տպագրելու եւ տարածելու խնդիր: «Չպետք է ամեն ինչում վեր դասել բիզնեսն ու շահը: Վերջապես պետք է հասկանալ, որ իսկական գիրքն արժեք է: Գուցե մեզանով փորձենք փրկել արժեքները»,- նկատում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2466 դիտում

Չինարիում 55 և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել

Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի մոսկովյան այցի մասին. տեսանյութ

Ուրախ եմ, որ Ակադեմիական քաղաքի նախապատրաստական աշխատանքները բերել են հանրային խոսույթի փոփոխության. նախարար

«Մի դրամի ուժը» «ԴիջիԿոդ 2025-ի» գլխավոր գործընկեր

2026-ի ընտրությունը ցույց կտա, թե ժողովուրդն ինչ է մտածում ՔՊ-ի մասին, ինչպես 2021-ին ցույց տվեց. տեսանյութ

Սերժ Սարգսյանի անունը պետք է գտնվի ոչ թե քաղաքական օրակարգում, այլ քրեական գործի նյութերում. Արման Բաբաջանյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մոսկվան մայիսի 9-ին ակնկալում է ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարի այց. Պեսկով

ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են երկկողմ համագործակցությունը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հայտարարում է Տաթև ՀԷԿ-ի համար 2 նոր ուժային տրանսֆորմատորի ձեռքբերման մրցույթ

Ձյան և անձրևի առատ տեղումները կշարունակվեն մի քանի օր, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա 10 աստիճանով

Վարդան Ղուկասյանի մասին իմ կարծիքը չի փոխվել. կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր. Ալեն Սիմոնյան

ՊԵԿ-ի և Իրանի մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցեր

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Ապարանի տարածաշրջանում մառախուղ է

Չի բացառվում, որ ինչ-որ երկիր վերապահում հայտնի այդ որոշմանը. Փաշինյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

Եթե մենք անվտանգություն ասելիս հասկանում ենք միայն բանակ, նշանակում է՝ մենք անվտանգություն չունենք. Փաշինյան

ԱՄՆ փոխնախագահն անզգուշաբար կոտրել է ամերիկյան ֆուտբոլի առաջնության գավաթը. տեսանյութ

Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունները տեղի կունենան Օմանում. Բաղաեին հայտնել է ամսաթիվը

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործող դատավորների կազմը մոտավորապես 60 տոկոսով նշանակվել է 2018 թվականից հետո. վարչապետ

Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ

Այս պահին 1,5 մլրդ դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում. Փաշինյան

Սլովենիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափի գումար. կա 7 մեղադրյալ

Նոր Սահմանադրության ընդունման համատեքստում պետք է քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը. վարչապետ

Դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի Ծակքար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել գույքեր և 2,3 մլն դոլար

Կորցրե՞լ ենք մեր դուխը՝ ո՛չ. մեր օրակարգն է՝ բացառել վենդետաները և վերադարձնել թալանվածը. վարչապետ

4,2 մլրդ դոլարը օդի՞ց ընկավ. վարչապետն ԱԺ-ում ներկայացրել է հետհեղափոխական տարիների բյուջեի հավելյալ մուտքերը

Գլխավոր դատախազը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում միջազգային խորհրդաժողովը հյուրընկալելու հարցը

Դեսպան Հակոբյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են ՀՀ-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին

Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացել է Արտյոմ Մեհրաբյանը. նա երդվեց

Սերժ-Քոչարյան հեռակա բանավեճը բեմադրված շոու է ընդդիմության «Սուրբ կովը» տիտղոսին արժանանալու համար. Չախոյան

Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակը

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Կրակnցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր քաղաքացի