Սրանով բանկերն էլ կիմանան՝ ովքեր են խաղամոլները և հնարավոր է՝ նրանց վարկեր չտրամադրեն. պատգամավորը՝ նոր նախագծի մասին

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Սույն նախագծով արգելվում է տոտալիզատորի, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել և ելքագրել կանխիկ եղանակով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը մանրամասնում է՝ այս պահին հնարավոր է խաղադրույքներ իրականացնել երեք եղանակով՝ կանխիկ, էլեկտրոնային փողի միջոցով, անկանխիկ եղանակով: Ըստ նրա՝ երբ օրենքն ուժի մեջ մտնի, կանխիկ եղանակը դուրս կգա, 6 ամիս անց էլ դուրս կգա էլեկտրոնային եղանակով վճարելու տարբերակը, հնարավորություն կլինի միայն անկանխիկ եղանակով խաղադրույք կատարել:

Հարցադրմանը՝ այս փոփոխությունն ինչպե՞ս է ազդելու խաղադրույքների թվի նվազմանը, պատգամավորն ասում է, որ քաղաքացիների մի մասը չունի բանկային հաշիվ, եթե ցանկանում են խաղալ, ապա ստիպված են լինելու անպայման հաշիվ բացել և այդպես խաղալ:

«Այս դեպքում արդեն բանն ավելի թափանցիկ է լինելու, քանի որ կիմանանք, թե խաղացողն ո՞վ է, որքա՞ն է խաղում, ի՞նչ գումարներ է փոխանցում, որքա՞ն է շահում և այլն, ինչը հիմա չենք կարողանում իմանալ»,- նկատում է նա:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա հետագայում հնարավորություն կտա նաև արդար հարկման համակարգ ընտրել, հասկանալ՝ սոցիալական անապահովների ո՞ր խավն է հիմնականում խաղում:

«Այսպիսով նաև բանկերը կիմանան, թե ովքե՞ր են խաղամոլները, և, ինչու ոչ, կարող են նրանց վարկեր չտրամադրել այլևս: Սա միջազգային պրակտիկայում ընդունված երևույթ է. խաղամոլներն ունեն վատ դասակարգում և ոչ պարտաճանաչ վարկառուներ են: Նրանք պետք է հասկանան՝ եթե խաղում են, ապա դրա մասին արդեն տեղեկատվություն է լինելու, գաղտնի չեն կարողանալու պահել: Պետությունը տեսնելու է, թե ովքեր են խաղացողները: Ավելի կոնկրետ՝ պետությունը կարող է տեսնել, որ իքս մարդուն տվել է 35 հազար դրամ երեխայի համար նախատեսված նպաստ, սակայն նա այդ գումարով խաղադրույք է կատարում: Եվ այդպիսով՝ պետությունը կարող է սահմանափակումներ կիրառել»,- օրինակ է բերում Պապոյանը:

Նրա խոսքով՝ մասնավոր ոլորտում գիտի օրինակներ, երբ աշխատակցին ազատել են աշխատանքից խաղամոլ լինելու պատճառով. «Պետական համակարգում չկա նման մոտեցում, բայց ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Խաղամոլությունը համարվում է վատ վարքագիծ, որը պատժվում է»:

Նրա համոզմամբ՝ որոշ մարդիկ չեն էլ կարող բանկային քարտեր վերցնել, քանի որ, օրինակ, ԴԱՀԿ ունեն, այդ դեպքում նրանց բանկային քարտին եթե գումար լինի, թեկուզ՝ խաղալու նպատակով, այդ գումարը ԴԱՀԿ-ն անմիջապես կսառեցնի: «Այդպիսով մի մասը քաշքշուկի պատճառով չի խաղա, մի մասին էլ ձեռք չի տա խաղալը»,- կարծում է Գևորգ Պապոյանը:

Նախագծի մեկ այլ դրական կողմն էլ այն է, որ դրա միջոցով կսահմանափակվեն նաև անչափահասների խաղադրույքներ անելու փորձերը, քանի որ անչափահասները չեն կարող բանկային հաշիվ ձեռք բերել: «Իսկ հիմա նրանք տան մեծերի տվյալներով են հաշիվ բացում, անցնում նույնականացում, և, վերջ, անվերջ խաղում են: Իսկ բանկային հաշվով խաղալու դեպքում արդեն պետք է օգտագործեն իրենց ծնողների քարտերը, ինչի մասին ծնողներն անմիջապես կիմանան»,- շեշտում է նա:

Արվե՞լ է արդյոք ուսումնասիրություն, թե տվյալ նախագծի ընդունման դեպքում որքա՞ն կնվազի խաղադրույք անողների թիվը, ՔՊ պատգամավորը նշում է, որ այդպիսի հաշվարկ չեն արել. «Եթե անգամ չկրճատվեն, սակայն չավելանան էլ թվերը, ապա մենք կհամարենք, որ հասել ենք մեծ հաջողության: Քանի որ վերջին տարիներին 50-60 տոկոսով այս ոլորտն աճել է: Եթե մնա նույն տրամաբանությամբ, ապա կավելանա ևս 50 տոկոսով»:

Գևորգ Պապոյանի խոսքով՝ նախագիծը հեղինակելիս բուքմեյքերական ընկերությունների հետ քննարկումներ չեն ունեցել:

«Բուքմեյքերների շահերից բխող որևէ քննարկում չենք ունեցել և չենք ունենալու: Այս օրենքի ընդունումից հետո տվյալներ ենք հավաքել, հարկման համակարգն ենք փոխելու, որպեսզի բուքմեյքերներն ավելի շատ հարկեր վճարեն: Մենք ամեն բան անելու ենք, որպեսզի խաղադրույք անելն ու խաղամոլությամբ զբաղվելը դարձնենք արգահատելի երևույթ, հատկապես այն խավի համար, որոնք ունեն սահմանափակ ֆինանսական հնարավորություններ: Այս նախագիծը առաջին հերթին նրանց համար է»,- ընդգծում է պատգամավորը:

Նշենք, որ, պաշտոնական վիճակագրության համաձայն, ՀՀ-ում 2018 թ. խաղացողները գնել են 333 մլրդ դրամի միավոր խաղ, 2019 թ. այդ գումարն ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020 թ. միայն առաջին 10 ամիսներին այս թիվը հասել է 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021 թ. այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը:

2018-2020 թթ. գրեթե 2.5 անգամ ավելացել է նաև խաղացողների թիվը՝ 18.093-ից հասնելով 44.082-ի: Կազմակերպիչների գեներացրած գումարներն առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32 տոկոսը:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17698 դիտում

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել