Երևան
12 °C
Հայաստանի կրթական ոլորտի, մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ արդիական: Դրանց մասին բարձրաձայնում և լուծումներ են առաջարկում ոլորտի տարբեր մասնագետները, այդ թվում՝ համապատասխան գերատեսչությունը:
Ուսուցիչների մասնագիտության հետ կապված խնդիրներից մեկի մասին էլ երեկ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն էր ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել: Ըստ փոխնախարարի՝ հատկապես համավարակից հետո երիտասարդ ուսուցիչների՝ մասնագիտությունը թողնելու դեպքեր են արձանագրվում: Եթե նախկինում նման քայլի դիմում էր ամեն վեցերորդ ուսուցիչը, ապա համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է յուրաքանչյուր չորրորդ ուսուցչից մեկի դեպքում։ Փոխնախարարի խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավելի են, այսպես կոչված, մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։
Փոխնախարարն ահազանգում է՝ մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների դեպքում։ Սա, ըստ նրա, մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ էլ չկան։
Խնդրի վերաբերյալ փոխնախարարի գրառման մեկնաբանություններում լուծումներ և առաջարկներ են ներկայացրել տարբեր ուսուցիչներ: Վերջիններիս կարծիքով՝ հարցի լուծումը պետք է տրվի մի քանի ճանապարհով. թվարկվածներից գլխավոր ճանապարհը թեև ուսուցչի աշխատավարձի բարձրացումն է, սակայն ուսուցիչները ոչ պակաս կարևոր այլ լուծումներ ևս առաջարկել են, օրինակ՝ ուսուցչի նկատմամբ երբեմնի ակնածանքի վերականգնում, ոչ թե, ըստ ցանկացած բողոքի, նկատողությունների հայտարարում, մասնագիտական աճի անվճար հնարավորությունների ապահովում։
Ուսուցիչների առաջարկած լուծումը նաև իրենց պաշտպանվածությանն է վերաբերում. թույլ չտալ, որ ծնողը կամ առավել ևս աշակերտը կարողանան ուսուցչին մեղադրել բոլոր հնարավոր արարքների համար։ Օրենքի ուժով հիշեցնել, որ ծնողները ևս պատասխանատու են իրենց երեխաների պահվածքի և կրթական արդյունքների համար։
Մանկավարժ, կրթության փորձագետ, «Կրթարար» ՀԿ-ի նախագահ Արսեն Վարդանյանը նույնպես իր առաջարկներն ունի հարցի հետ կապված: Վերջինս ընդգծում է՝ ուսուցիչների մասնագիտական այրման խնդիրը միշտ է եղել: Պատճառն այն է, որ մանկավարժի մասնագիտական գործունեության մեջ որևէ առաջընթաց և մոտիվացիա այսքան տարիների ընթացքում դեռևս չի գրանցվել:
«Գրեթե նույնն է իրենց գործունեությունը, ոչինչ չի փոխվել. պայմանները, հասարակական բարեկեցությունը, աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցը, դրա համար էլ ուսուցչի համար միևնույն է՝ ինչպես կդասավանդի: Այլ եկամտաբեր մասնագիտություն գտնելուն պես էլ կարող է հանգիստ դուրս գալ աշխատանքից: Հիմա հատկապես երիտասարդ ուսուցիչները նախընտրում են սոցիալական բարեկեցիկ կյանք ունենալ, քան երկու-երեք տարի աշխատել, սակայն որևէ առաջընթաց չգրանցել թե՛ կյանքում, թե՛ մասնագիտական ոլորտում»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է նա:
Հարցին՝ արդյոք երիտասարդ մանկավարժների կամ արդեն գործող ուսուցիչների հետաքրքրվածության բացակայությունը մասնագիտության նկատմամբ գալիս է միայն աշխատանքի համար ցածր վարձատրվելո՞ւց, Վարդանյանը նկատում է՝ պատճառներից մեկն էլ այն է, որ ուսուցչի մասնագիտությունը բոլոր հնարավոր հարթակներով ծաղրի է ենթարկվում:
«Օրինակ՝ ուսուցչի հեղինակության ակնումը հասարակության շրջանում՝ սոցցանցից մինչև սերիալներ, հումորային հաղորդումներ ծաղրում են ուսուցչին: Մանկավարժը ասոցացվում է աղքատ, չկայացած մարդու հետ: Իհարկե, այս ամենին զուգահեռ կան մասնավոր դպրոցներ, հասարակության մի հատված, որտեղ ուսուցիչը հարգված է, գնահատված իր մասնագիտությամբ, բայց այդ ծաղրի պատճառով երիտասարդ ապագա մանկավարժը կամ արդեն գործող ուսուցիչը աստիճանաբար հիասթափվում է իր մասնագիտությունից»,- ասում է նա և հավելում. «Ցածր վարձատվությանը զուգահեռ ուսուցչի առջև անընդհատ պահանջներ են դրվում. թեմատիկների ստուգում, կիսամյակային գրավոր աշխատանքների ստուգում, կամավոր ատեստավորումներ, վերապատրաստումներ: Ինքս մի քանի դպրոց եմ գնացել՝ ուսուցիչների շրջանում վերապատրաստում իրականացնելու համար՝ «Նախագծային ուսուցում թեմայով», մեծահասակ ուսուցիչների մեծ մասն ասում է՝ ես դիմում կգրեմ, դուրս կգամ աշխատանքից: Այժմ պետք է այդ ուսուցիչներին մոտիվացնել: Այսինքն՝ նախ պետք է լինի մոտիվացիա, հետո դրվեն այդ պահանջները»:
Այս ամենից բացի, Վարդանյանի խոսքով, ուսուցչի համար պետք է սանդղակներ դրվեն, որպեսզի նա կարողանա օգտվել սոցփաթեթներից, մասնագիտական զարգացման հնարավորություններից: Օրինակ՝ գրախանութներից օգտվելիս մասնագիտական գրականության համար նրանց դեպքում գործի հատուկ զեղչ:
«Ես չեմ նկատում անկեղծ ցանկություն՝ ուսուցչին օգնելու: Ռեալ պետք է հասկանալ՝ մասնագիտական ինչ մակարդակի ուսուցիչներ մենք ունենք, ու, ըստ դրա, քայլեր դնել մեր առջև և շարժվել այդ քայլերով: Ուսուցիչը անընդհատ լարված է, սթրեսի մեջ, կարելի է որոշ չափով կրճատել ու նպատակային դարձնել նրա աշխատանքը: Օրինակ՝ աջակցություններ լինեն ուսուցիչների համար, եթե սկսնակ ուսուցիչ է, որտեղի՞ց օգտվի ու ինչպե՞ս զարգացնի իր մասնագիտական հմտությունները»,- նշում է Վարդանյանը:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ևս նույնակարծիք է. ուսուցիչը չպետք է լարված, սթրեսային աշխատանք ունենա, որ չհիասթափվի իր աշխատանքից, պետք է նախ սկսնակ ուսուցիչներին օգնություն ցուցաբերել:
«Մեզ մոտ կա բավականին մեծ խումբ, որոնք սովորում են Մանկավարժական համալսարաններում, բայց ամեն դեպքում մտադիր չեն դառնալ ուսուցիչ: Օրինակ՝ մանկավարժական ֆակուլտետներում ինֆորմատիկա առարկայի ուսանողների մեծ մասը սովորում է, որ հետագայում աշխատի ԱյԹի ոլորտում: Իրենց միայն դիպլոմն է պետք, այսինքն՝ սովորում են Մանկավարժական բուհում, բայց կրթության համակարգ չեն ցանկանում մտնել: Երկրորդ խումբը, երբ ուսուցիչը մտնում է դպրոց ու շատ արագ լքում այն, քանի որ չի հասկանում՝ եթե մտել Է դպրոց որպես ուսուցիչ, ապա ինչպես լեզու գտնի աշակերտների հետ կամ ինչպես սկսի իր դասը»,- մեզ հետ զրույցում ասում է Խաչատրյանը:
Վերջինիս կարծիքով՝ սկսնակ ուսուցիչների դեպքում, օրինակ, պետք է գործի այն սկզբունքը, որ արհեստավարժ ուսուցիչը լսի սկսնակ ուսուցչի դասը և առաջարկություններ անի. «Մեր կրթական ոլորտում սա բացակայում է, այսինքն՝ գործում է՝ «լողա կամ խեղդվիր» սկզբունքը: Ուսուցչի աշխատանքը բարդ է, և չի կարելի այդ հոսանքում նրան միայնակ թողնել»:
Խնդրին լուծում տալու համար նախ պետք է բարելավվի ընդհանուր կրթական միջավայրը, նկատում է կրթության փորձագետը, վերականգնվի ուսուցչի նկատմամբ երբեմնի հարգանքը: Միևնույն ժամանակ, ըստ Խաչատրյանի, այդ լուծումները գտնելու համար պետք է երկար ճանապարհ անցնել:
«Ամենակարևորը հարգանքն է, եթե հարգված չէ ուսուցիչը և վատ վերաբերմունքի է արժանանում, բնականաբար, հանգիստ կարող է փոխել մասնագիտությունը: Կարող է ընտրել ավելի եկամտաբեր, այնպիսի մասնագիտություն, որտեղ իրեն կգնահատեն: Մարդիկ կան, որ որոշ դեպքերում պատրաստ են ցածր աշխատավարձով աշխատել, միայն իրենց հանդեպ հարգանք լինի: Հասարակության մեջ ընդհանուր պետք է կրթությունը արժևորված լինի»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT