Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը. հանդիպում վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որը Հայաստան է այցելել ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է պարոն Պոլոլիկաշվիլիի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և կարևորել Հայաստանի՝ 2021-2025թթ. համար ՄԱԿ-ի ԶՀԿ գործադիր խորհրդի անդամ ընտրվելը, ինչն էլ ավելի կխթանի արդյունավետ փոխգործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ զբոսաշրջությունը տնտեսության՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ճյուղերից է Հայաստանում, որը ներկայում վերականգնման միտում է արձանագրում, և Կառավարությունը տարբեր ծրագրերով հնարավորինս աջակցում է այդ գործընթացին:

ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը երախտագիտություն է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար և նաև շնորհավորել վարչապետ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:

Նա ողջունել է նստաշրջանը Երևանում անցկացնելու ՀՀ կառավարության որոշումը, կիսվել տպավորություններով միջոցառման ընթացքի և իր հանդիպումների վերաբերյալ, արդյունավետ գնահատել նստաշրջանի աշխատանքները: Զուրաբ Պոլոլիկաշվիլին ուրախալի է համարել Հայաստանում տուրիզմի վերականգնման միտումը և ՀՀ կառավարության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:

30684_b.jpg (792 KB)

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարևորվել են գյուղական տուրիզմի և ագրոտուրիզմի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջային բիզնեսով զբաղվելը խթանող, մտածելակերպը զարգացնող կրթական ծրագրերի իրականացմանը, նաև կանանց ձեռներեցության հզորացմանը միտված նախաձեռնությունները:

Վարչապետը ներկայացրել է Կառավարության ծրագրերն այս ուղղություններով և դրանց շարունակական լավարկման համատեքստում կարևորել ՄԱԿ-ի ԶՀԿ խորհրդատվական օժանդակությունը: Զուրաբ Պոլոլիկաշվիլին հետաքրքրական է համարել ներկայացված ծրագրերը և վերահաստատել ՄԱԿ-ի ԶՀԿ պատրաստակամությունը՝ իր գործիքակազմով աջակցելու դրանց հաջող իրագործմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ներդրումային համաժողով կազմակերպելու հնարավորությունների շուրջ և պայմանավորվել շարունակել համագործակցության օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1227 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք