Նախկինում մայրն իրավունք չուներ իր երեխայի անունը որոշել. որ անուններն են ՀՀ-ում տարածված և որոնք ունեն օտար ծագում

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի հունվար-դեկտեմբերին ծնվածների շրջանում առավել տարածված անունները՝ ըստ սեռի: Հրապարակված 50 ամենատարածված անունների առաջին եռյակում աղջիկների դեպքում Նարե, Մարիա եւ Արփի անուններն են, իսկ տղաների դեպքում՝ Դավիթը, Նարեկն ու Մոնթեն:

Նշենք, որ թե՛ աղջիկների եւ թե՛ տղաների բազմաթիվ անուններ կան, որոնք օտար ծագում ունեն.

Աղջիկների դեպքում՝ Անգելինա, Մարի, Մերի, Սոֆի, Սոֆիա, Նատալի, Լյուսի, Լուսի, Լիա, Լիլի, Էվա, Արիանա, Ադրիանա, Յանա, Սառա, Ամելի, Միլա, Մոնիկա, Վիկտորիա, Կարինա:

Տղաների դեպքում՝ Մարկ, Մաքս, Միքայել, Ալեքս, Էրիկ, Լեո, Ալեն, Դանիել, Հենրի, Ալբերտ, Ալեքսանդր:

աաաաաաաաաաաաաաաաաա.jpg (62 KB)բբբբբբբբբբբբբբբբբբբբբբ.jpg (25 KB)

ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ ցանկին, ասում է՝ հաճախ դժվար է լինում հստակ տարանջատել՝ անունը հայկակա՞ն է, թե՞ ոչ։

«Տղաների անունների մեջ վերջին տարիներին Դավիթ անունը միշտ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Անցյալ տարի այն կրկին առաջին տեղում էր։ Ծագումով եբրայական է, նշանակում է «գեղեցկատեսիլ», «սիրելի»։ Բայց կասկած չկա, որ այն ամենահայկականն է թեկուզ այն բանի համար, որ հայոց դյուցազներգության գլխավոր հերոսի անունն է։ Հայերիս համար Սասունցի Դավթի կերպարը ոգեշնչող է հազար տարուց ավելի, քրիստոնյա շատ ազգեր էլ ունեն այս անունը, անցել է նաեւ արաբներին, բայց Դավիթ անվան հայկական ընկալումը դրանից չի փոխվել։ Դավիթը հայության սիրելի անուններից է»,- նկատում է Գյուրջինյանը։

Խոսելով մեկ այլ ոչ պակաս տարածված անվան՝ Նարեկի մասին՝ Դավիթ Գյուրջինյանն ասում է՝ այս անվան հայկականությունն ակնհայտ է։ Այն համեմատաբար նոր անձնանուն է, ծագել է Գրիգոր Նարեկացու հանճարեղ ստեղծագործության՝ «Մատյան ողբերգության» աղոթամատյանի կարճ՝ Նարեկ անվանումից (Նարեկ անունով գյուղ կար, հայտնի է Նարեկավանքը): «Երբ ասում ես Նարեկ, գիտես, որ այդ անունը կրողը անպայման հայ է»,- նշում է նա:

Գյուրջինյանը նաեւ հավելում է, որ այդպիսիք են ցանկի մյուս անունները եւս. Տիգրանը հայոց հզոր արքայից արքայի անունն է, Հայկը՝ մեր ազգի անվանադիր նախահոր, Արեգը հազարամյակների պատմություն ունի. հայոց դիցաբանության հնագույն աստվածներից մեկի անունն է։

Զրուցակցի խոսքով՝ մեզանում նոր է Մոնթե անունը, Արցախյան պատերազմի նշանավոր հերոս Մոնթե Մելքոնյանի անունն է, որը լատինական սկզբնաձեւից է ծագում. «Մարդիկ վերանում են այն հանգամանքից, որ հայկական ծագում չունի։ Սա հասկանալի է. աչքի առաջ հառնում է քաջարի հերոսի եւ ռազմագետի առինքնող կերպարը»։

Անդրադառնալով տղաների տարածված անունների ցանկի մեջ հայտնված Մարկ եւ Ալեքս անունների մասին՝ Գյուրջինյանը նկատում է՝ սրանք մեզանում նորաձեւ են, ծագել են հին հունական Մարկոս եւ Ալեքսանդր անուններից, օտարների մեջ (Եվրոպա, Ռուսաստան և այլն, եւ այլն) տարածված կրճատ անուններից. «Իրենց սկզբնաձեւերի համեմատ, իհարկե, ավելի կարճ են։ Մարդիկ թե՛ տղաների եւ թե՛ աղջիկների անունների պարագայում այժմ նախապատվությունը տալիս են կարճ անուններին, բայց այս անունների օտար լինելն իսկույն զգացվում է։ Օտար մարդու համար անունը հաճախ ազգային պատկանելության ցուցիչ է, օրինակ՝ Արմեն։ Գիտես, որ վստահաբար հայ է։ Ալեքսի եւ Մարկի դեպքում անունը լեզվամշակութային այդ տեղեկության կրիչը չէ»:

Վերջինիս դիտարկմամբ՝ երեխաներին օտար անուններով կոչելը մեզանում դարերի պատմություն ունի։ Կապվում է երկար ժամանակ օտարների գերիշխանության տակ լինելու հանգամանքի հետ, անկախության շրջանում էլ՝ շարունակվում ավանդույթի ուժով։ «Մարդիկ դնում են իրենց պապերի եւ մեծ պապերի անունները, որոնք հաճախ օտար կամ օտարահունչ են լինում։ Արեւելյան անուններից հիմնականում հրաժարվել ենք, բայց հիմա էլ արեւմտյան եւ ռուսական ազդեցության տակ ենք հայտնվել»,- ասում է նա։

Գյուրջինյանի դիտարկմամբ՝ տարեցտարի օտար տարրը ավելի նկատելի է դառնում աղջիկների անունների մեջ։ «Նարե, Արփի եւ Մանե անունների կողքին տեղ են զբաղեցնում Անգելինան, որը հայկական որեւէ հիմք չունի, երկար է, կամ Միլենան, Արիանան, Էլենը։ Այս անուններն օտար են մեզ, բայց եւ վերջին տարիներին շատ են տարածվել։ Եբրայական ծագում ունեցող Եվա անվան կողքին հայտնվել է Էվան: Մարիան եւ Մարին անվանացանկում առաջ են անցել ավանդական Մարիամից, որը եբրայական ծագում ունի»,- մանրամասնում է Լեզվի կոմիտեի նախագահը։

Հարցին՝ իր դիտարկմամբ՝ որո՞նք են այն հիմնական պատճառները, որ նպաստում են օտար անունների հաճախակի կիրառմանը, Գյուրջինյանը պատասխանում է. «Հիմնական պատճառը օտարամոլությունն է։ Սփյուռքում այլ պատճառներ էլ կան։ Օրինակ՝ պետությունը պահանջում է օտարազգի անուններ չդնել»։

Ազգագրագետ Կարինե Բազեյանի խոսքով էլ՝ ոչ հայկական անուններ դնելը մեր ժողովրդի մեջ նոր երեւույթ չէ, այն շատ հին պատմություն ունի: «Հնագույն ժամանակներից տեսնում ենք, որ երվանդական ժամանակաշրջանից, արտաշեսյանից դրել ենք հատկապես հին իրանական ծագում ունեցող անուններ: Կարծում եմ՝ դա մի քանի բացատրություն ունի. նախ, որ մենք առանձնացված չենք, ապրում ենք՝ անընդհատ շփումների մեջ գտնվելով մեր հարեւան երկրների ժողովուրդների հետ: Այդ մշակութային փոխառնչությունների արդյունքում մենք վերցնում ենք մշակութային մի շարք տարրեր, այդ թվում՝ լեզվական, որոնց մեջ մտնում են նաեւ անունները»,- մեզ հետ զրույցում ասում է Բազեյանը:

Ազգագրագետի խոսքով՝ պատմաազգարգրական տարբեր շրջաններում ՀՀ յուրաքանչյուր տարածաշրջանին բնորոշ անուններ են եղել: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված առանձին անունների նախընտրությունը տարբեր մարզերում, Բազեյանը դժվարանում է ստույգ ասել. «Ամենայն հավանականությամբ առանձին տարածաշրջանի մարդկանց մշակութային յուրահատկություններով: Մենք նաեւ շատ անուններ ունենք, որոնք գալիս են հավատքից, Աստվածաշնչում գրված անուններ. խորհրդային տարիներին շատ ավելի մասսայական էր այդ երեւույթը, հատկապես կոմունիստական գաղափարախոսության ազդեցությամբ կային բազմաթիվ հորինած անուններ՝ Կիմ, Լեմվեր, Ռեմա. սրանք բոլորը հապավումներ էին, որոնք դրվում էին որպես անուններ: Մարդիկ էլ կան, որ սիրում են պատմական անուններ դնել, մենք ունենք նապոլեոններ, վաշինգտոններ»:

Բազեյանի դիտարկմամբ՝ անունների ընտրությունը նաեւ գալիս է մարդու գրագիտության աստիճանից, միջավայրից, որում նա ապրում է. «Հաճախ է լինում, որ մարդիկ ֆիլմից են տպավորվում ու ցանկանում այդ հերոսի անունով իրենց երեխային կոչել կամ գիրք են կարդում, գրքի հերոսի անունն են դնում»:

Վերջինս նաեւ նկատում է՝ երիտասարդությունն այսօր ավելի առաջադեմ է, եւ շատերը չեն էլ ցանկանում իրենց երեխային կոչել տատիկի կամ պապիկի անունով, ինչը նախկինում շատ տարածված էր:

«Նախկինում երեխան ծնվում էր՝ մայրն իրավունք չուներ իր երեխայի անունը որոշելու, նույնիսկ հայրը չէր խառնվում, տատիկն ու պապիկն էին որոշում, թե ինչ պետք է լինի իրենց թոռնիկի անունը: Այդ նահապետական բարքերը մեզանում աստիճանաբար վերանում են»,- նկատում է ազգագրագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19439 դիտում

Սևանում բախվել են մարդատար մեքենան և մոտոցիկլը․ կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացման հետագա քայլերը

Եվրամիության ներդրումները Հայաստանում կանխատեսվում են հասցվել 2,5 միլիարդ եվրոյի

Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում. Պապիկյանը՝ Լըկորնյուին

Լավրովն ու Արաղչին Չինաստանում կքննարկեն Իրանի միջուկային հարցը

Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում փոխվում են շարժասանդուղքները

Փաշինյանի, Կոշտայի և Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն

Ամառը դեռ չի ավարտվել՝ շահելու հնարավորությունը նույնպես

Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Որոշվել է դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քայլերը. Կոշտա

Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ

Իշխանությանը բացարձակ չի մտահոգում Սամվել Կարապետյանի՝ նոր քաղաքական ուժ ստեղծելը. Չախոյան

ՀԱԷԿ-ը միացվել է հանրապետության միասնական էներգահամակարգին

Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական համագործակցությունը վերափոխվել է ռազմավարական երկխոսության. Խաչատուրյան

Ինչ փուլում է Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնաթափման համար նախատեսվող ճանապարհի և ուղեանցի կառուցումը

Լվացրել են տարածքը, զուգարան են նետել պարկուճները. գազալցակայանի 2 աշխատակից պարտակել է սպանության դեպքը. ՔԿ

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է, 31-ամյա երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան. տեսանյութ

Եթե վարչապետը վեհարան մտնելու ցուցում տար, դա չէր անի գրառմամբ․ Չախոյանը հերքում է պնդումները

Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի

Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հանդիպումը

Համայնքի ղեկավարի կեղծ տեղեկանքներով մի շարք անձինք ազատվել են ՊՆ 25-օրյա հավաքներից. նախաձեռնվել է վարույթ

Հուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան

Հունվարից հունիս ավտոբուսի ուղեվարձի մասով Երևանի քաղաքապետարանը շուրջ 3 մլրդ դրամ է թերհավաքագրել

Վաղը՝ երեկոյան ժամերից, Սև ծովը մեզ կզովացնի. Սուրենյան

Իմ ամենաջերմ մաղթանքները Ֆրանսիային հուլիսի 14-ի կապակցությամբ. Միրզոյան

Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել. տեսանյութ

Սամվել Կարապետյանը հայտել է նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին. հայտարարություն

ԱՄՆ նախագահի` Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդը ժամանել է Կիև

ՆԳՆ ՓԾ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Սարյան և Մոսկովյան փողոցները կդառնան միակողմանի. ինչպես կկազմակերպվի հարակից հատվածների երթևեկությունը

Բարձր եմ գնահատում Ձեր աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ Փաշինյանը՝ Մակրոնին

Խաղաղության արժեքն ամենալավը գիտեն պատերազմով անցած մարդիկ. Պետրոսյանն ամփոփել է իր այցերը Սյունիք և Վայոց ձոր

Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Հայտնի է՝ ինչպիսին է Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը. լուսանկարներ

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները