Օդի աղտոտվածությամբ ո՞ր քաղաքներն են առաջատար. ինչո՞ւ Կապան և Քաջարան քաղաքներում փոշու դիտարկում չի իրականացվում

Այս տարի ամառային երեկոները բավականին հաճախ ուղեկցվում են քամիներով, ինչը շատ ժամանակ մայրաքաղաք Երևանում և մի շարք այլ մարզային քաղաքներում դառնում է փոշու ամպերի գոյացման պատճառ:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնզարյանը հայտնում է, որ վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ օդի աղտոտվածությունը նորմայից բարձր չէ:

«Օդի աղտոտվածության կտրուկ ավելացում այս պահին չի դիտվում: Սեզոնը չորային է, և օդի աղտոտվածությունը այս պայմաններում նորմալ է դիտվում: Դրա վրա ազդեցություն են ունենում տրանսպորտային միջոցները, արդյունաբերությունը, մեծաթիվ շինարարությունները, որոնք իրականացվում են քաղաքներում և այլ գործընթացներ: Կոնկրետ ուսումնասիրություն արված չէ, թե հատկապես ինչի հետեւանքով է ամենից շատ աղտոտվում օդը, բայց ելնելով արտանետումների տվյալներից պարզ է դառնում, որ օդի աղտոտվածության վրա զգալի ազդեցություն է ունենում ավտոտրանսպորտը»,-ասում է նա:

Մասնագետի փոխանցմամբ՝ փոշու կոնցենտրացիայի նորման 0.1 միլիգրամ լիտր է, և մայրաքաղաքում հաճախակի գրանցվում են նորմայից խախտումներ՝ 4-5 անգամի սահմաններում.«Բացառություն են կազմում Հրազդան և Արարատ քաղաքները, որտեղ փոշու կոնցենտրացիայի նորման 0.01 միլիգրամ լիտր է, մնացած քաղաքներում՝ 0,015 լիտր»:

Շահնազարյանի խոսքով՝ արտակարգ է համարվում 10 անգամ ավելի աղտոտվածությունը, ինչը, բարեբախտաբար, վերջին 7-8 տարիների ընթացքում չի գրանցվել.«Արտակարգ բարձրի դեպքում պետք է արդեն քաղաքացիները և առողջապահության նախարարությունը եւս զգուշացվեն այդ մասին, որպեսզի հատուկ միջոցառումներ իրականացվեն»:

Վերջինս նշում է՝ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը 24 ժամ օդի աղտոտվածության դիտարկումներ է կատարում և նախորդ տարիների հետ համեմատած այս տարի կտրուկ փոփոխություններ չեն եղել.«Եթե համեմատենք այս տարվա և անցած տարվա ամառը, անցած տարի ավելի շոգ էր, այս տարի անձրևները շատ են: Որքան տեղումները շատ են լինում, այդքան օդի աղտոտվածության վտանգը նվազագույնի է հասնում»:

Անդրադառնալով մարզերին Շահնազարյանը հայտնում է՝ օդի աղտոտվածության մակարդակով ամենից շատ նորմայի խանգարումներ լինում են Գյումրիում, Հրազդանում, Վանաձորում և Արարատում.«Հրազդանում և Արարատում պայմանավորված է գործարանների առկայությամբ, իսկ ինչ վերաբերում է Գյումրիին ու Վանաձորին, դրանք խոշոր քաղաքներ են, որտեղ նույնպես շատ շինարարություն է իրականացվում, ավտոտրանսպորտը ևս շատ է»,-ասում է մասնագետը և հավելում՝ Կապան, Քաջարան քաղաքներում փոշու դիտարկում չի իրականացվում, հակառակ դեպքում, միգուցե նրանք էլ առաջատար լինեին:

Հարցադրմանը, թե  վերոնշյալ քաղաքներում դիտարկումներ չիրականացնելու պատճառն ի՞նչն է, մասնագետը հայտնում է՝ տվյալ քաղաքներում դիտակայաններ չկան, ունենք նաեւ ֆինանսավորման խնդիր: «Հիդրոօդերևութաբանության ոլորտն ընդհանրապես մեծ ֆինանսավորում չունի: Վերջին տասնամյակում բյուջեի ավելացում տեղի չի ունեցել: Այդ քաղաքներում իրականացնում ենք միայն ազոտի և ծծմբի երկօքսիդների դիտարկում, բայց դրանով օդի աղտոտվածության չափի մասին տեղեկատվություն չենք ստանում: Մեկ դիտակայանը արժե 150 հազար եվրո, այս պահի դրությամբ և նախկինում էլ, պետությունը չի կարողացել տրամադրել այդ գումարները, որպեսզի ոլորտը զարգացվի»,-նշում է Շահնազարյանը:

Խոսելով պատկան մարմինների քայլերի մասին, վերջինս ասում է՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է քաղաքականություն՝ օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ.«Արդյունաբերական ընկերություններին գործունեություն ծավալելու եւ արտանետում իրականացնելու թույլտվություն տալիս է ՇՄ նախարարությունը: Տեսչական մարմինն էլ պարտավոր է ստուգել, թե այդ արտանետումները արդյոք նորմայի մեջ են, թե՝ ոչ: Տրանսպորտային միջոցների մասով էլ հետևում ենք՝ օրինակ բենզինի մեջ ծծմբի քանակի նորմայի մեջ լինելը, պատշաճ տեխնիկական զննում անցնելը եւ այլն»:

Գայանե Շահնազարյանը հավելում է՝ օդի աղտոտվածության վրա մեծ ազդեցություն է ունենում նաև մարդկային գործոնը: «Մանավանդ մարզերում, մարդիկ աղբն այրում են ոչ թույլատրելի հատվածներում, ինչը առաջացնում է առողջապահական խնդիրներ: Մարդիկ պետք է աչալուրջ լինեն և տեղեկացված»,-եզրափակում է նա: 

Անյուտա Աթանեսյան                                                                                                                               

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2573 դիտում

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը