Երևան
12 °C
Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից թոշակառուները եւ նպաստառուները վճարումներն անկանխիկ ձեւով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 %, բայց ոչ ավելի քան 5,000 դրամ հետվճար ստանալ: Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։
Սակայն ծրագրում առայժմ ընդամենը 3 բանկ («ՎՏԲ Հայաստան» բանկը, «Արդշինբանկը», «Հայբիզնեսբանկը») է ներգրավված, ինչը մեր որոշ քաղաքացիների մոտ անորոշության ու դժգոհությունների տեղիք է տվել: Շատերը մտահոգված են, որ ծրագրից օգտվելու համար ստիպված են այլ բանկի շահառու դառնալ, ինչը, իրենց համար հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ծրագրում նվազ թվով բանկերի ներգրավված լինելու հանգամանքին մանրամասնում է՝ նախքան ծրագրի մեկնարկը քննարկում են ունեցել բոլոր այն 12 բանկերի հետ, որոնք կենսաթոշակ են տալիս, սակայն համագործակցության որոշում է կայացրել դրանցից միայն 3-ը.«Այս երեք բանկերը ծրագրին են միացել նաեւ որպես սոցիալական պատասխանատու և ՀՀ սոցիալ տնտեսական կյանքում որոշակի դեր ունեցող կազմակերպություններ: Իսկ մյուս բանկերի չմիանալու պատճառը ֆինանսական բեռն է, քանի որ զուտ ֆինանսական տեսանկյունից սա բավականին վնասաբեր գործարք է, սակայն կարծում ենք, որ ընթացքում կլինեն նաեւ այլ բանկեր, որոնք կմիանան»,-նկատում է Խաչատրյանը: Նկատենք՝ ծրագրի 10 տոկոսից 5-ը փոխհատուցելու է բանկը, մյուս կեսն էլ պետությունը:
Փոխնախարարը նաեւ հայտնում է՝ բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն փոխել իրենց կենսաթոշակը կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն, դիմում ներկայացնել՝ նշելով այն բանկի անունը, որի միջոցով ցանկանում են հաջորդ ամիս ստանալ կենսաթոշակը:
Անդրադառնալով հնչող այն դժգոհություններին, թե քարտային տարբերակի կտրուկ անցումն ու ծրագրում ներառված թվով քիչ բանկերը դժվարություններ կարող են առաջացնել ծրագրում ընդգրկվել ցանկացող թոշակառուների եւ նպաստառուների համար, Խաչատրյանն ասում է՝ հավելյալ դժվարություն չի կարող առաջանալ, եթե թոշակառուն օգտվում է խանութներից, ապրում իր սովորական կյանքով, ապա մեկ օր հաշված ժամեր տրամադրել եւ քարտը փոխելու դիմումը ներկայացնելը բարդություն չի ենթադրում գնալ: Ինչ վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այլ բանկի քարտապան են, փոխնախարարը շեշտում է՝ նրանք նախապես ծանուցվել են եւ հիմա էլ ԱՍՀ նախարարությունը շարունակում է ծանուցել, որ յուրաքանչյուր պահի, եթե ցանկություն կունենան փոխել իրենց կենսաթոշակները կամ նպաստը տրամադրող կազմակերպությունը, կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ու մի քանի օրվա ընթացքում դառնալ այլ բանկի քարտապան:
«Շահառուն կստանա իր կենսաթոշակը, դրանով կկատարի գնումներ քարտի միջոցով, հաջորդ ամիս, բանկը՝ համագործակցելով նախարարության հետ՝ կհաշվարկի հետվճարի չափը և քաղաքացու քարտային հաշվին կուղղվի ստացված հետվճարը»,-մանրամասնում է նա:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում ընդհանուր թոշակառուների թիվը ավելի քան 550 հազար անձ է, որից մոտ 400 հազարն արդեն քարտային եղանակով են ստանում իրենց կենսաթոշակը: Գյուղաբնակների դեպքում էլ, ըստ Խաչատրյանի, բավականին հուսադրող է գործընթացը՝ 200 հազար շահառուից մոտ 100 հազարն արդեն քարտային տարբերակով են կենսաթոշակ ստանում:
«Քաղաքներում մինչեւ 75 տարեկանները՝ բացառությամբ առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ պարտադիր պետք է անկանխիկ եղանակով ստանան կենսաթոշակ: Հունվարի 1-ից այդ օրենքը կտարածվի նաեւ այլ բնակավայրերի վրա, մասնավորապես այն գյուղերի, որոնք ունեն 1000 եւ ավելի բնակչություն: 75-ից բարձր տարիք ունեցող անձինք ունեն ընտրության հնարավորություն. իրենք են որոշում կենսաթոշակը կանխի՞կ, թե՞ անկանխիկ եղանակով ստանալը»,-նկատում է նա:
Խաչատրյանի կարծիքով՝ մինչեւ տարվա վերջ որոշակի աճ կունենան նաեւ քարտային վճարումների հետ կապված վերոնշյալ ծրագրի դեպքում.«Հունվարի դրությամբ բավականին զգալի տարբերություն կունենանք»:
Չհամաձայնվելով այն դիտարկմանը, թե մարդիկ մտավախություններ ունեն, որ հենաշարժողական ու տեսողական խնդիր ունեցող անձնաց համար ծրագիրն այդպես էլ անհասանելի կարող է մնալ եւ հավելյալ դժվարություն է, փոխնախարարն անուղղակի հարցադրում է անում. «Եթե տեսողության խնդիր կա, արդյոք դա կանխիկ գործարքի դեպքում եւս բարդություն չէ՞: Կարծում եմ՝ այս դեպքում ընդհակառակը պետք է լինի, դժվարություններ ունեցող անձանց համար քարտային տարբերակով վճարումներն ավելի հեշտացնելու են իրենց կյանքը: Երբ խանութի աշխատողը հնչեցնում է գումարի չափը, մեր հայրենակիցը սկսում է պայուսակի մեջ փնտրել գումարը, հաշվել վճարել, հետո հետ ստանալ մանրը, հաշվել նաեւ դա, իսկ քարտի դեպքում մեկ հպումով կարելի է այդ ամբողջ գործընթացն արագ կատարել»:
Անդրադառնալով գյուղական բնակավայրերում, հատկապես փոքր խանութներում քարտային տարբերակով առեւտրի իրականացմանն ու դրա վերահսկողությանը Խաչատրյանը նկատում է. «Երբ այս ծրագրի համար ժամկետ էր սահմանվում հուլիսի 1-ը, մենք այն համապատասխանեցրել էինք նաեւ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ: Հուլիս 1-ից պարտադիր է դարձել ցանկացած, այդ թվում եւ մանրածախ առեւտրի կետերում ու տարբեր ծառայություն կատարող կազմակերպություններում պարտադիր ունենալ քարտ ընդունող սարք: Հուլիսի 1-ից հետո քարտ ընդունող սարք չունենալը, ըստ էության, օրենքի խախտում է»:
Խաչատրյանի կարծիքով՝ գյուղական բնակավայրերում եւս անցումն ավելի արագ կստացվի, քանի որ վերահսկողության ժամանակ պարտադիր չէ, որ տեսուչը այցելի տվյալ խանութ կամ տնտեսվարողի գործունեության վայր:
«Պոստերմինալները տրամադրվում են այն կազմակերպություններին, որոնք արդեն ունեն ՀԴՄ սարքեր: Տվյալների համադրությամբ կարելի է հստակ տեսնել, թե ՀԴՄ սարք ունեցող, որ կազմակերպությունը չունի տերմինալ»,-ասում է նա:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ գյուղական համայնքներում ավելի արագ ու արդյունավետ արդյունքի հասնելու համար ՀՀ կենտրոնական բանկի գործընկերներին խնդրել են որպես առաջնահերթություն դիտարկել պոստերմինալների տեղադրումը հենց գյուղերում. «Քաղաքներում մինչեւ հուլիսի 1-ը, երեւի թե, բոլոր նշված վայրերում էլ 90 տոկոսով արդեն կային պոստերմինալները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT