Հայկական միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է, նոր օրենքով կոնյակն ու մածունը կարող են արտահանվել

Հայկական կոնյակը, գինին, մածունն ու շատ այլ արտադրանքներ կարող են գրանցվել որպես տեղական արտադրանք ու անխոչընդոտ արտահանվել Եվրոպա, եթե Հայաստանում սկսեն կիրառել դեռևս 2010թ-ին ընդունված, բայց առ այսօր գրեթե չկիրառվող «Աշխարհագրական նշումների մասին» օրենքը։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով օրենքի կիրառումը խթանելու համար դրանում Կառավարության առաջարկած փոփոխությունները։

Նախարարի խոսքով՝ հայկական ագրոպարենային արտադրանքի, գինիների, պանիրների, թարմ պտղի, հատապտղի ու բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի բազմաթիվ տեսակներ կարող են գրանցվել որպես «աշխարհագրական նշումով» արտադրանք, որը հնարավորություն կտա դրանք արտահանել և իրացնել զգալիորեն բարձր գներով՝ արտադրողների համար ապահովելով լրացուցիչ եկամուտներ: «Մինչդեռ այն Հայաստանում տարածում չի գտնում: Այսօրվա դրությամբ գրանցված միակ «աշխարհագրական նշումով» արտադրանքը Սևանի իշխանն է»,- հայտնեց նա:

Նախարարը նկատեց, որ օրենքը չի կիրառվում ոչ միայն այն պատճառով, որ տնտեսվարողները դրա մասին տեղյակ չեն, այլև գործող օրենքում բավական շատ տեխնիկական դժվարություններ կան։ Օրինակ` սահմանվում է, որ աշխարհագրական անունով իրենց արտադրանքը գրանցելու համար պետք է դիմեն արտադրողները կամ արտադրողների խումբը։ Մինչդեռ Վրաստանում, օրինակ, արտադրողների կամ վերամշակողների խմբից բացի՝ աշխարհագրական նշումով արտադրանքի գրանցման հայտ ներկայացնելու իրավունք ունի նաև պետությունը, ինչը մեծապես հեշտացնում է գրանցման գործընթացը։ Արդյունքում Վրաստանն արդեն գրանցել է Կախեթի գինին կամ մածունը, իսկ հայ արտադրողները լուրջ խոչընդոտներ են ունենում նույն արտադրանքի արտահանման պարագայում։

«Կախեթ գինու հետ կապված քննարկումներ են եղել: Վրաստանը, Կախեթը արդեն գրանցած լինելով որպես «աշխարհագրական տեղանուն», փորձում է երրորդ երկրների շուկաները պաշտպանել՝ տրանզիտային ճանապարհի սահմանափակում մտցնելով: Այդ հարցը վերաբերում է նաև «Մացունին» և այլ ապրանքների: Այս օրենքի ընդունումը թույլ է տալու, որ մենք, օրինակ, «Մածունը» մեզ մոտ ևս գրանցենք որպես աշխարհագրական տեղանուն, հետո այդ աշխարհագրական տեղանունը նաև գրանցենք միջազգային հարթակներում: Եվ հետո, Վրաստանի հետ աշխարհագրական տեղանունների փոխճանաչման համաձայնագիր ստորագրելուց հետո մենք ընդունենք իրենց մածունը, իրենք՝ մերը, դրանից հետո կարողանանք անարգել անցնել Վրաստանի տարածքով և արտաքին շուկաներում հավասարաչափ ցուցադրվել և վաճառվել»,- ասաց նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2488 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս