Կառույցը չի կատարում պարտավորությունը. ՀԱՊԿ-ն խոչընդոտ է ՀՀ-ի անվտանգության ապահովմանը. Էդգար Առաքելյան

«Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար և «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ը, հանդիսանալով Հայաստանի անվտանգությունը ապահովող կառույց, ոչ միայն չի ապահովում այն, այլ գեներացնում է կոնֆլիկտային իրավիճակ:

Վերոգրյալը հիմք է հանդիսացել, որ ձևավորվի ՀԱՊԿ-ից դուրս գալու նախաձեռնություն, նպատակն էլ այդ կառույցից դուրս գալու համար հանրային պահանջի ներքո իրավաքաղաքական գործընթաց սկսելն է։

Օրերս արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց տարբեր կուսակցությունների նախագահներ՝ իրենց անդամներով, քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով դուրս գալ ՀԱՊԿ-ից: Նախաձեռնության անդամները դիմում էին հանձնել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Առաքելյանը մանրամասնում է՝ դիմումի մեջ նշված էր այն հիմնավորումները, թե ինչու պետք է ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից։

«Մեր նախաձեռնության առաջին միջոցառումը եղել է ԱԳՆ շենքի դիմաց։ ԱԳ նախարարին ներկայացրել ենք դիմում-պահանջագիր։ Նման պարագաներում գրավոր հարցերին պատասխանելու համար կան հստակ ժամկետներ, և մենք այդ ժամկետներում սպասելու ենք ԱԳՆ-ի պատասխանին։ 44-օրյա պատերազմից սկսած՝ այդ կառույցը (-խմբ. նկատի ունի՝ ՀԱՊԿ-ը) չի կատարել ՀՀ-ին պաշտպանելու իր ֆունկցիան. դեռ 44-օրյայի ժամանակ էր, երբ Ադրբեջանը հարձակվեց և ռմբակոծեց ՀՀ-ի բուն տարածքը։ Այդ ժամանակ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն կառույցից որևէ արձագանք չէր եղել։ Մեր ներսի, այսպես ասած, հինգերորդ շարասյունը տարածում էր, թե ՀՀ-ն պատշաճ չի դիմել, այդ պատճառով էլ պատշաճ պատասխան չի եղել։ Սակայն այդ ընթացքում տարբեր երկրներ գոնե քաղաքական հայտարարությունների մակարդակում հայկական տեսակետը պաշտպանում էին, ինչը չէին անում Հայաստանի ֆորմալ դաշնակիցները»,- ասում է Առաքելյանը։

Բացի ԱԳՆ շենքի դիմաց կազմակերպված ակցիայից՝ «Դուրս ՀԱՊԿ-ից» անդամները հանդիպել են ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ներկայացվել է, թե ինչու պետք է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։

Ըստ Առաքելյանի՝ վերջին սահմանային ագրեսիայից հետո էլ ՀՀ-ն պաշտոնապես և համապատասխան հոդվածով դիմեց ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին՝ 1997 թվականի փոխօգնության պայմանագրի դրույթներով՝ ռազմական և քաղաքական օգնություն ստանալու համար, սակայն որևէ աջակցություն, նույնիսկ քաղաքական մակարդակում, տեղի չունեցավ։

«Միջազգային հանրությունն ու կարևորագույն խաղացողները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, հայտարարություններով նշեցին, թե ով է ագրեսորը, ու այսօր էլ կան պահանջներ, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը ՀՀ-ի տարածքից, բայց ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից նման արձագանքներ չտեսանք։ Այստեղ եղան դիտորդները, արձանագրեցին, գնացին։ Մի քանի շաբաթ է անցել, որևէ հստակ գնահատական չկա քաղաքական և ռազմական մակարդակներում, ինչը ևս ամրապնդեց այն կարծիքը, որ Հայաստանը անելիք չունի ՀԱՊԿ-ում»,- ընդգծում է նա։

Հանրային պահանջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու համար, ըստ Առաքելյանի, կա, այն էլ՝ մեծ։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ը խոչընդոտ է Հայաստանի անվտանգության համապարփակ ապահովման հարցում. «Այսօր կան այլ հնարավորություններ՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, խոսվում է արևմտյան որոշ պետություններից ու Հնդկաստանից զենք գնելու մասին, բայց այդ ճանապարհին կա խոչընդոտ, որի անունը ՀԱՊԿ-ն է»։

Հարցին՝ վարչապետի արձագանքը՝ ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված խոսակցությունների վերաբերյալ, որը արտահայտեց վերջին հարցազրույցի ժամանակ, ի՞նչ ուղերձ էր պարունակում, Առաքելյանը նկատում է՝ Հայաստանին կորցնելը ՀԱՊԿ-ի ընտրությունն է։

«Եթե կառույցը ունի պարտավորություն և չի կատարում այն, հետևաբար մենք անելիք չունենք այնտեղ։ ՀԱՊԿ-ից դուրս գալը պայմանավորված է ՀԱՊԿ-ի անգործությամբ: Կառույցը, որը շատ կարևոր նշանակություն պետք է ունենա մեր ու մեր պետության անվտանգության համար, եթե ժանգոտել է, պետք է դեն նետել»,- ասում է նա։

Թե ի՞նչ մարտահրավերներ են ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո սպասվում Հայաստանին, ի՞նչ ազդեցություն կունենա այդ քայլը ՀՀ-ի տնտեսական և այլ գործոնների վրա, Առաքելյանն ասում է՝ արդեն իսկ չգործող կառույցում գտնվելն է մարտահրավերը։ Կառույցից դուրս գալը ՀՀ-ի համար նոր հնարավորություն է՝ անվտանգային հարցերում նոր գործընկերներ գտնելու համար։

«Այսօր կան պետություններ ու երկրներ, որոնք պատրաստ են Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել, բայց բնական է, որ այդ երկրները ունեն որոշակի վերապահումներ, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Դուրս գալով՝ պետք է փնտրել այլ գործընկերներ։ Ֆրանսիայից, Իրանից, ԱՄՆ-ից եկող հայտարարությունները թույլ են տալիս մտածել, որ մենք ունենք այլ գործընկերներ և այդ ճանապարհին պետք է  վերացնենք բոլոր խոչընդոտները»,- կարծում է զրուցակիցը։

Ըստ նրա՝ լինելով ՀԱՊԿ անդամ՝ պետք է ունենայինք զսպող գործոն, որ Ադրբեջանը խուսափեր և չհարձակվեր Հայաստանի սուվերեն տարածքի վրա, սակայն ունենք հակառակ պատկերը․ «Մի քանի երկրների կոշտ հայտարարություններից հետո է լկտիացած թշնամին կանգնում, պատկերացնում եք, եթե այդ հայտարարություններից բացի, ՀՀ-ին տրամադրվի նաև ռազմական աջակցություն»:

Նախաձեռնության անդամի խոսքով՝ բացի այս նախաձեռնությունից, կազմակերպվելու են հանրային բաց քննարկումներ, որոնց նպատակը ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ հանրային քաղաքական կոնսոլիդացիայի ձևավորելն է. «Սա նույնպես վերկուսակցական գործընթաց է, որում ներգրավված են կուսակցությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր անհատներ։ Քննարկումների նպատակը Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունն են, անվտանգությունը և ժողովրդավարությունը։  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2559 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս