Ալիևի ոտքը ընկել էր ՌԴ, իրեն լավ էր զգում, Բրյուսելում գլուխը կախ էր. Ռուսաստանում ասես իր հայրենիքում գտնվի. Մելքոնյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացմանը, հայտնեց, որ նախկինում եղել է այդպիսի 40 քկմ տարածք, իսկ սեպտեմբերի 13-ից հետո այն ավելացել է մոտ 60 քկմ-ով:

Պատգամավորի խոսքով՝ անցած տարվա մայիսից մինչև այսօր Ադրբեջանը ՀՀ տարածքից օկուպացրել է 127 քկմ տարածք:

«Իրենք գրավել են մեր հենակետերը, չգիտեմ՝ քանի դիրքի մասին է խոսքը, ամեն մեկը մի բան ասում է։ 7 օր առաջ ես եղել եմ արևելյան սահմանում ու տեսել, որ մեր դիրքերում ինժեներական աշխատանքները կատարված են, մեր զորքը գտնվում է նոր դիրքերում, առաջնագիծը փոխվել է։ Նահանջ չի եղել, իրենք գրավել են այդ տարածքները, հարձակվել են մեր տարածքների վրա, գրավել, չենք նահանջել, մինչև վերջ կռվել ենք»,- նշեց նա՝ հավելեով, որ հիմնականում ադրբեջանցիների կողմից այժմ ամրաշինական աշխատանքներ են կատարվում։

«Այն հենակետերում, որոնք գրավել են ադրբեջանցիները, մեր զոհված զինվորների մարմիններ կան, հիմա բանակցություններ են տարվում, որ կարողանանք հետ բերել»,- նշեց Մելքոնյանը։

Անդրադառնալով սահմաններին հաճախակի դարձած կրակոցներին՝ վերջինս ասաց, որ այդ կրակոցները եղել են 32 տարի, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանագծում և սահմանազատում չի եղել։

«Խնդիր է դրված մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիր, կլինի՞ դա, թե՞ ոչ, ոչ ոք չգիտի։ Մենք տեսանք, որ Լյուքսեմբուրքից հետո Աստանայում Ալիևն ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել կռիվը, սկսեց հոխորտալ։ Ալիևի ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում, Բրյուսելում նա արդեն ուրիշ ձևով էր խոսում, գլուխը կախ։ Ռուսաստանում նա ասես իր հայրենիքում գտնվի, ոնց որ ձուկը ջրում։ Սա ցույց է տալիս, որ մինչև տարեվերջ դժվար կարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ առաջիկայում ՌԴ-ում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումից լավ սպասելիքներ չունի։

«Հնարավոր է՝ չլինի էլ այդ հանդիպումը։ Ռուսաստանը կողմնապահություն է անում, ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի Ադրբեջանի հետ միջանցք ունենան»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
988 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ