ԱԺ ընդդիմությունը երկրի դժվարություններն օգտագործում է ի շահ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական դաշինքի. Խզմալյան

«Հայաստանի եվրոպական» կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն ուրախ է, որ ՀՀ-ն այնքան ժողովրդավար է, որ հանդուրժում է հակակառավարական ցույցերը, սակայն, վերջինիս համոզմամբ, այդ հանրահավաքների ենթատեքստը շատ ավելի մռայլ է, քանի որ դրանք ուղղորդում են օտար երկրները՝ իրենց նպատակների համար:

Ըստ նրա՝ այդ հանրահավաքները, եթե լինեին մեր հասարակության համար, օգնեին պետությանը դուրս գալ այս իրավիճակից, դա կլիներ ժողովրդավարական գործընթաց, սակայն այս հավաքներում խառնվում են դեմոկրացիան և դեմագոգիան:

«Թույլ ժողովրդավարությունը տանում է դեպի դեմագոգիայի, ինչն էլ բերում է բռնապետության: Հիմա մենք ներկա ենք դրա հերթական փորձին: Խորհրդարանական ընդդիմությունն օգտագործում է մեր երկրի դժվարությունները ոչ թե ի շահ պետության, այլ Ռուսաստանի, հետևաբար նաև հօգուտ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական դաշինքի: Ամեն անգամ, երբ Հայաստանը քայլ է անում դեպի քաղաքակիրթ աշխարհ, կտրուկ սրվում են հակահայկական ու հակակառավարական շարժումները»,- անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Խզմալյանը:

Վերջինս նկատում է՝ ինքն էլ է ընդդիմություն, սակայն կա մեկ կարևոր տարբերություն. չի կարող չտեսնել այն, որ Հայաստանի ընտրված իշխանությունն սկսել է գործել այն ենթատեքստում, որն ակնհայտորեն մերձեցնում է մեզ քաղաքակիրթ աշխարհի հետ և հեռացնում բռնապետական լծից: «Դա չտեսնելը հավկուրություն է»,- ընդգծում է նա:

Դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունները մեկ անգամ չէ, որ ընդգծել են՝ գնում են խաղաղության օրակարգով, սակայն խորհրդարանական ընդդիմությունը կարծես թե կողմ չէ այս օրակարգին, սակայն այլ ուղի էլ չի առաջարկում, կարո՞ղ ենք եզրակացնել, որ խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերա՞զմն է, քաղաքական գործիչը նշում է՝ խնդիրն այն է, որ իշխանությունները չեն կարողանում ողջ ճշմարտությունն ասել խաղաղության օրակարգի մասին:

«Իշխանությունը խուսափում է ուղիղ խոսել մեր բոլոր դժբախտությունների հիմնական շահառուի և կազմակերպչի մասին, որը պուտինյան Ռուսաստանն է: Ընդհանրապես Ռուսաստանի Դաշնության վարած քաղաքականությունը պսակվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով: Իշխանությունը որոշ քաղաքական պատճառներով չի խոսում այդ մասին. խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ չի կարողանում ասել ողջ ճշմարտությունը: Այդ կիսաճշմարտությունից էլ օգտվում է խորհրդարանական ընդդիմությունը և նրանց հարող ուժերը: Այդ ռուսամետ ուժերը Հայաստանում վարկաբեկում են պետությունը, պետականությունը և մեր ժողովրդավարական ձգտումները»,- կարծում է Խզմալյանը:

Նկատառմանը, որ ինքը՝ որպես կուսակցության ղեկավար և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժի առաջնորդ, մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներին, հարցադրմանը՝ դրանք արդյունավե՞տ համարում է և իր դիրքորոշումները ու տեսակետները մի շարք հարցերի շուրջ հայտո՞ւմ է վարչապետին, վարչապետը դրանք ընդունո՞ւմ է, «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավարն ասում է՝ օրինակները շատ են, բայց քանի որ հանդիպումները փակ են, մեկ օրինակ կարող է բերել:

«Մեր առաջին հանդիպմանը, որը տեղի էր ունեցել մեկ տարի և ավելի առաջ, ես հայտարարեցի, որ մեր կուսակցությունն այս ձևաչափի հանդիպումներին մասնակցելու է մեկ գերխնդրով, այն է՝ Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրացման օրակարգով: Մեկ տարի անց ես կարող եմ հպարտությամբ ասել, որ Հայաստանն այժմ շատ ավելի մոտ է եվրաինտեգրման հարցին, քան երբևէ: Ես, իհարկե, չեմ ասում, որ դա իմ կամ մեր կուսակցության շնորհքն է, այլ ժամանակի թելադրանքն է, մեր հասարակության աճող մեծամասնության պահանջը»,- նկատում է նա:

Զրուցակցի դիտարկմամբ՝ գոնե այս և մի շարք այլ օրինակներով կարող է ասել, որ խիստ անհրաժեշտ էր ստեղծել երկխոսությունը ընդդիմություն-իշխանություն, որը չնայած որոշ ուժեր փորձում են տապալել՝ հայրենասերների կեղծ զգեստներ ու կարգախոսներ հագած: «Եթե չլինի այդ երկխոսությունը, մենք չենք ունենա բնականոն զարգացում և ժողովրդավար պետություն»,- ասում է Խզմալյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3713 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել