Մայր Աթոռը բերանի մի կեսով միասնականություն է քարոզում, մյուսով՝ օրհնում դրա վիժեցումը՝ ընդդիմության վաղվա հավաքը

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով է գումարվել, որի ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակին, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, կոչ է արվում ՀՀ իշխանություններին՝ «ամենայն ջանք ի գործ դնել՝ ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու, քաղաքական համոզմունքներով պայմանավորված՝ խտրական մոտեցումները դադարեցնելու, ատելության եւ թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու, ազգային բոլոր շրջանակների ներգրավմամբ բովանդակային առողջ երկխոսություն նախաձեռնելու ուղղությամբ, որպեսզի կարելի լինի համազգային համախմբմամբ ապահովել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգությունը, վերականգնել տարածքային ամբողջականությունը, կանխել մարդկային ու տարածքային հնարավոր նոր ցավալի կորուստները եւ միջազգային հարթակներում հետեւողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այս մարտահրավերների հաղթահարումը կենսական է ու գոյաբանական եւ պահանջում է անմնացորդ զոհողություն իշխանություններից, Եկեղեցուց, ազգային կառույցներից եւ համայն մեր ժողովրդից»։ 

Հայտարարության մեջբերված պարբերությունն առնվազն մտահոգիչ է կոչի հասցեատիրոջ ընտրության առումով։ Եկեղեցին, փաստորեն, որը կոչված է մերանի դեր ստանձնել, համախմբել հանրությանն ու հաշտարար դառնալ բոլոր անհաշտ կողմերի միջեւ, հայտարարի բերել բոլոր ազգային խնդիրներն ու մտահոգությունները, այս հայտարարության միջոցով որպես մեղավոր «զամենյան փորձանաց» թիրախավորում է մեկ սուբյեկտի՝ իշխանությանը։ Արդարեւ, հարց է ծագում՝ եկեղեցին՝ ի դեմ հոգեւոր խորհրդի, որը բոլոր դեպքերում օբյեկտիվ դատողի դիրքերից պիտի հանդես գա, ինչո՞ւ է  պահանջատեր միայն իշխանության նկատմամբ՝ խորհրդարանում եւ դրանից դուրս գտնվող մյուս կարեւոր դերակատարներին վեհանձնաբար ազատելով ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից։

Եկեղեցու հայրերի ամենատես աչքը պետք է հուշեր վերջիններիս՝ դատելիս նվազագույնը լինել արդարամիտ եւ մատնանշել նաեւ այն սուբյեկտներին, որոնք ոչ միայն ատելության եւ թշնամանքի աղբյուրն են, այլեւ այդ աղբյուրն անընդհատ սնուցողները։ Երբ, օրինակ, ընդդիմության հանրահավաքների ժամանակ ժողովրդի մի հատված որակվում է «թուրք» կամ «թուրքի եթիմ», եկեղեցու հայրերը հայհոյողի բերանը մյուրոնով օծել-մաքրելու նախաձեռնությամբ հանդես գալի՞ս են։

Երբ ընդդիմության առաջին դեմքերը ժողովրդի ընտրած իշխանության հասցեին ամենատգեղ ու նողկալի որակումներ են շպրտում՝ «թուրքի առաջ կզած»-ից մինչեւ «ազգակործան պատուհաս», երբ ամիսներ շարունակ խաթարում են ազգային հավաքական կամքն արտահայտող մարմնի՝ ԱԺ-ի աշխատանքները՝ «բովանդակային առողջ երկխոսություն» ծավալելու համար ժողովրդի տված մանդատը, եկեղեցու հայրերը ոչ միայն բոյկոտը դադարեցնելու եւ քաղաքակիրթ, նպատակային բանավեճի վերադառնալու կոչով հանդես չեն գալիս, այլ ախորժաբար, հաճությամբ խրախուսում են նման որոշումը։

Զարմանալի է, որ «ազգային մեր կյանքում բաժանարար գծերը վերացնելու» մասին  դիտողություն է անում մի կառույց՝ եկեղեցին, որի ներկայացուցիչները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունները, ընդամենն օրեր առաջ բոյկոտեցին հոկտեմբերի 28-31-ը Երեւանում տեղի ունեցած Համաշխարհային հայկական գագաթաժողովի աշխատանքները։ 

Նշենք, որ երբ մեկ ամիս առաջ վեհարանում Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ եւ նախաձեռնությամբ տեղի էր ունենում ՀՀ եւ Արցախի նախագահների մասնակցությամբ հավաք, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հ1-ի եթերում, խոսելով այդ հանդիպման մասին, ասաց՝ երբ իրեն է այցելել վեհափառ հայրապետը, երկար խոսել են առկա իրավիճակի, վտանգների եւ ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ «Եվ որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում»,- ընդգծել էր Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, ըստ Տեր-Պետրոսյանի, վեհափառը նաեւ որոշել էր վեհարանի հանդիպումների շարունակման դեպքում ՀՀ հրավիրել Արամ Ա-ին՝ «ավելի համահայկական բնույթ տալու այս խնդրին»։ «Եվ ես պիտի գնահատեմ վեհափառ հայրապետի ջանքերը, եռանդը՝ այս գործը գլուխ բերելու եւ շարունակելու ուղղությամբ»,- ասել էր առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշյալ հարցազրույցում գործող իշխանության շուրջ համախմբվելու ուղերձով հանդես եկավ, սակայն, ինչպես հետագա զարգացումներն ու հավաքի անմիջական մասնակիցների ելույթներն ու հայտարարությունները ցույց տվեցին, վեհարանի ֆորմատը միտված էր ոչ թե ազգային կոնսոլիդացիային, այլ Նիկոլ Փաշինյանի շուրջ դեկոնսոլիդացիա ապահովելուն։ Ասվածի վկայությունն այն է, որ հիշյալ ֆորմատով տեղի ունեցած հավաքը եղավ առաջինն ու վերջինը։ Արձանագրենք, որ եկեղեցին չկարողացավ երաշխավորել 5 մարդու՝ ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների համախոհությունը մեկ գաղափարի՝ համազգային միասնականության շուրջ։

Իսկ ահա երեկ էլ պարզվեց, որ ընդդիմության հրավիրած վաղվա հանրահավաքին «կազմակերպիչների դիմումին ընդառաջ վեհափառ հայրապետի օրհնությամբ կմասնակցի Բագրատ եպիսկոպոս Գալստյանը»։ Վաղվա հանրահավաքը, ի դեպ, որի ազդագիրը «հանուն համազգային համախմբման» է, իրականում համազգային միասնականությունը վիժեցնող հավաք է, քանի որ չի կարող լինել համախմբում մի միջոցառման ժամանակ, որը ժխտականության ուղերձ է պարունակում՝ օրվա իշխանության հրաժարականի պահանջ։ 

Արդ, ազնիվ ու բարոյակա՞ն է բերանի մի կեսով խոսել միասնականությունից, իշխանությունից պահանջել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, մյուս կեսով էլ օրհնել իր ներկայացուցչի մասնակցությունը մի միջոցառման, որը միասնականության՝ եկեղեցու մատնանշած երաշխավորի՝ իշխանության դեմ է ուղղված։ Հուսանք, երբ համազգային միասնականություն է ասվում, նկատի է առնվում նաեւ այդ միասնականությունը ձեւավորող բոլոր բջիջներին՝ իշխանությանն ու այն ձեւավորած 680 հազար քաղաքացիներին։

Գերագույն հոգեւոր խորհուրդը, նշենք, Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, որի անդամներին նշանակում է կաթողիկոսը՝ Ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5889 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել