Երևան
12 °C
Պեմզաշենում երեկ տեղի ունեցած մոր և վերջինիս երեխաների դաժան սպանությունը տարբեր կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք է տվել։ Առաջ են քաշվում զանազան վարկածներ սպանության ենթադրյալ դրդապատճառների վերաբերյալ: Անգամ հրապարակումներ եղան այն մասին, որ հնարավոր է՝ ադրբեջանական դիվերսիոն գործողության հետևանք է:
Այս մասին լսել ու կարդացել է նաև Պեմզաշենի վարչական ղեկավար Աղասի Վարդանյանը։
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այն, որ Պեմզաշենում թուրքեր կամ ադրբեջանցիներ են եղել, միայն լրատվական որոշ կայքեր են հրապարակել։ Գյուղացիներից որևէ մեկն այդ մասին չի հայտարարել, նման բան չկա։
«Եթե գիշերվա ժամ չէ, անծանոթ մարդը ոտ դրեց գյուղ, միանգամից բոլորն էլ տեսնում են, նկատում։ Ես էդ թուրքերի մասին ոչ մի գյուղացուց չեմ լսել, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում։ Զարմանալի բաներ են գրում»,- նշում է վարչական ղեկավարը։
Ըստ նրա՝ դեպքով պայմանավորված՝ Պեմզաշենում, ճիշտ է, մարդիկ լարված են, բայց թուրքերի լինել-չլինելու մասին ո՛չ քննարկումներ կան, ո՛չ խուճապ. «Ով կպատկերացներ, որ մեր գյուղում ըսպես բան կեղնի, հեչ մարդ։ Հմի էլ չենք հավատա»։
Մեկ այլ ոչ պաշտոնական վարկածի համաձայն էլ՝ նշվում է, որ մինչ ողբերգական դեպքը՝ այդ տանը վեճ է տեղի ունեցել։ Հարցին՝ արդյոք գյուղացիներից որևէ մեկը, թեկուզ մոտ հարևանը ձայներ լսե՞լ է, Վարդանյանը պատասխանում է. «Չկա որևէ մեկը գյուղացիներից, որ ասի՝ ես իմ ականջով լսել եմ։ Չկա՛։ Ես էլ տեսել եմ էդ գրածները, ես էլ եմ կարդացել, բայց որ չկա, չկա։ Էս պահին բոլորս շահագրգռված ենք, որ էս սարսափելի ողբերգությունը արագ բացահայտվի: Ես չգիտեմ՝ էդ ինֆորմացիաները որտեղից են դուրս գալիս»:
Նա ևս հաստատում է, որ ընտանիքը սովորական ապրելակերպ է ունեցել, որևէ մեկը վատ բան չի նկատել:
Վարչական ղեկավարը ասեկոսե է որակում նաև ամուսնու ունեցած պարտքերի պատճառով կնոջից ու անչափահաս երեխաներից հաշվեհարդար տեսնելը: Նշենք, որ ընտանիքի հայրը վերադարձել է Հայաստան: Ըստ դատախազության՝ նա մեկնել էր արտագնա աշխատանքի:
«Պարտքերի մասին, որ հնարավոր է՝ ունենա ամուսինը, ես առաջի անգամ եմ լսել։ Ու լսել եմ էս ասեկոսներից, ոչ թե իրանից կամ հարազատներից։ Փոքր գյուղ է, եթե նման բան լիներ, կիմացվեր, բայց ո՛չ լսել ենք, ո՛չ իմացել»,- ասում է Աղասի Վարդանյանը։
Հիշեցնենք՝ երեկ արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել:
Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հանգիստ, սովորական կյանքով ապրող ընտանիք էր:
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT