Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետի հայտարարություններին՝ անդրադառնալով երևակայական «միջանցք»-ին ու Ղարաբաղին

Ադրբեջանի ԱԳՆ-ը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ կառավարության նիստում երեկ ունեցած ելույթին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հայտարարություններն «անհիմն և անընդունելի են»:

«Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այhան Հաջիզադեն՝ հավելելով, թե Հայաստանը «խախտում է» իր միջազգային պարտավորությունները՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերին անձամբ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը:

«Հայկական կողմը, «խախտելով» եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները, խաթարում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը: Մինչդեռ Ադրբեջանը «ազնվորեն» կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում:

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ՀՀ վարչապետի սխալ հայտարարություններին, «Զանգեզուրի միջանցք» նշանակում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Ինքնավարության միջև «պատմական կապի» վերականգնում»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ նշելով, որ Ադրբեջանն այդպիսով ենթադրում է հիշյալ միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։

Արցախի կարգավիճակի առնչությամբ էլ պաշտոնական Բաքուն կրկնել է ավելի վաղ հնչեցրած իր թեզն այն մասին, թե «Ղարաբաղն «Ադրբեջանի անբաժան մասն է», իսկ տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը իբրև թե «կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»: 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կառավարության նիստի մեկնարկին համապարփակ անդրադարձ էր կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 9-ին բռնազավթված Շուշի քաղաքում արած հախուռն հայտարարություններին:

Վարչապետը հիշեցրել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև:

«Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար:

Մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով: Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է «Լաչինի միջանցք», այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին: 

Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո:

9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը: Այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության ապահովման մասին» թիվ 695 հրամանագրի 3-րդ կետով, որտեղ ասվում է. «Ռուսաստանի դաշնության Անվտանգության դաշնային ծառայությանը՝ իրականացնել հսկողություն Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ՝ քաղաքացիների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար»»,- նկատել էր գործադիրի ղեկավարը:

Նա նաև նշել էր, որ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից: Այսօր էլ Ադրբեջանի նախագահը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հրաժարվում է դրանից: «Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունն ամրագրող փաստաթուղթը»,- շեշտել էր Փաշինյանը:

Քիչ առաջ էլ ՀՀ վարչապետը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին պայմանավորվածությունը և հավելել՝ որքան էլ տարօրինակ է, նա Հայաստանին մեղադրում է փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու համար: 

Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին երեկվա արձագանքը՝ ստորև.

«Ալիևը նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»

«Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու համար»

«Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը հայության «խաղաղ ոչնչացման» մասին է, չարաչար սխալվում է»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1108 դիտում

Կադրային փոփոխություններ Գլխավոր դատախազությունում. Աննա Վարդապետյանը հրամաններ է ստորագրել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևները կարճատև կլինեն

Իսրայելում պատգամավորը բռնությամբ հեռացվել է ամբիոնից՝ Գազայում պատերազմը կոշտ քննադատելուց հետո. տեսանյութ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ակտիվացում է նկատվում. ՆԳ փոխնախարար

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրը Ջրառատին միացնող ավտոճանապարհը. լուսանկարներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի մասնակից անձանց 109 մեքենա. 78-ը վարել են անչափահասները

2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան

Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը

Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ

Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը

Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է

Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան

Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ

Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան

Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի

Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ

Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին