Երբևէ եղե՞լ եք էդ մարզադպրոցում, տեսե՞լ եք, որ պատերը խեղճերը ծածկել են գրամատաներով․ Հակոբյանը՝ Գյումրու համայնքապետին

Փայտի վառարանով ջեռուցվող և որևէ նորմի չհամապատասխանող Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սանն այս օգոստոսին Ֆրանսիայի Շատոռու քաղաքում անցկացված հրաձգության աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձավ։ Գոռ Խաչատրյանը կրկնեց աշխարհի երիտասարդների ռեկորդը և հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Այս մարզադպրոցին այսօր Գյումրու ավագանին 420 հազար դրամ հատկացրեց, որով դպրոցը գնելու է անհրաժեշտ մեկ մարզահագուստ։

Ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը խիստ վրդովված խոսեց աշխարհի չեմպիոն ծնող մարզադպրոցում առկա անթույլատրելի խնդիրներից և համայնքապետ Վարդգես Սամսոնյանին ու ավագանու մյուս անդամներին հորդորեց անպայման գնալ ու տիրող խղճուկ վիճակին անձամբ ծանոթանալ։

«Պարոն Սամսոնյան, երբևէ եղե՞լ եք էդ մարզադպրոցում, ուղիղ հարց եմ տալիս։ Պատերը խեղճերը ծածկել են իրենց գրամատաներով։ Տեսել ե՞ք էդ խղճուկ վիճակը, աթոռները տեսե՞լ եք։ Նման բան ես վստահ եմ ամենահեռավոր գյուղի ամենավատ պայմաններում ապրողի տանը հիմա չեք գտնի»,- բարձրաձայնեց Հակոբյանը։

Գյումրու համայնքապետն էլ ասաց՝ երբ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը պատրաստ լինի, հրաձգության մարզադպրոցը կտեղափոխվի և կգործի այդ շենքում։

Հակոբյանը նկատեց՝ լավ կլինի, բայց դա 2-3 տարուց կլինի, իսկ մարզադպրոցում առկա խնդիրներ կան, որ հրատապ լուծման կարիք ունեն։

«Մենք ստեղ գումարներ ենք տալիս թատրոնին, մյուս կազմակերպություններին, բայց անհապաղ խնդիրներ ունենք։ Դուք որ ինքներդ էլ գնաք, կտեսնեք: Ես գունավոր չեմ ներկայացնում, իրողություն է սա»,- ասաց «Զարթոնք» խմբակցության ղեկավարը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23467 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ