Երևան
12 °C
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Նախագծում նշվում է, որ խոսքը 100 մլն եվրո վարկային համաձայնագրի մասին է, որը տրամադրվելու է երկու մասնաբաժնով:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ «Զարգացման ֆրանսիական գործակալություն»-ը որոշում է կայացրել Հայաստանում բացել ներկայացուցչություն. «Այս վարկը նախատեսված է, որ լինի 20 տարով, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատվածով: Մենք կարող ենք ընտրել թե՛ լողացող, թե՛ ֆիքսված տոկոսադրույք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ունենք շատ դրական վիճակ, երբ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 50 տոկոս է:
«Սա, մեղմ ասած, դրական ցուցանիշ է: Արդյոք սա փոխարժեքի փոփոխության արդյո՞ւնք է: Իհարկե, փոխարժեքի փոփոխությունն ունի դերակատարում, բայց հաճույքով արձանագրեցինք, որ սա մեծապես կախված է պետական պարտքի կառավարման որակից: Հիմա շատ շահարկում են, ասում՝ «վա՜յ, Հայաստանի պետական պարտքը դարձել է 7 միլիարդ»: Յոթ միլիա՞րդ, քանի՞ միլիարդ է դարձել»,- ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվեց Փաշինյանը։
«Այս տարվա վերջ 10 միլիարդից մի քիչ բարձր կլինի»,- արձագանքեց Տիգրան Խաչատրյանը։
«10 միլիարդ և այլն, այդ թիվն էական չէ, էականը, թե ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքն ինչ ծավալ է կազմում։ Ենթադրենք, էս ինչ մարդը 50 հազար դոլար պարտք ունի, ոնց է լինելու, ենթադրենք, այդ մարդն ամիսը 45 հազար դոլար աշխատավարձ է ստանում, իր համար 50 հազար դոլար պարտքը խնդիր չէ։ Մեր խնդիրն այն չէ, որ մեր պարտքը 10 կամ 15 միլիարդ չլինի, մեր խնդիրն այն է, որ մեր պարտքը ոչ թե ՀՆԱ-ի նկատմամբ աճի, այլ նվազի»,- նկատեց Փաշինյանը։
Վերջինս անդրադարձավ նաև օնլայն կազինոներին և նշեց՝ 4 տարվա համառ պայքարից հետո կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել:
«Եթե մինչև հիմա օնլայն կազինոները, բուքմեյքերական գրասենյակները վճարում էին ընդամենը 600 միլիոն դրամ պետական տուրք, ապա այսուհետև ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար կվճարեն 170 միլիոն դրամ տուրք 600 միլիոն դրամ պետական տուրքի հետ միասին։ Մյուս փոփոխությունը, որն անում ենք, հետևյալն է. եթե այսօրվա օրենքով կազինոների գործունեության թույլտվություն ենք տվել որոշակի տեղանքում, իսկ 100 միլիոն դոլարի ներդրման դեպքում անձը կարող էր ցանկացած տեղ բացել կազինո, ապա հիմա Ֆինանսների նախարարության հետ եկել ենք այն եզրահանգման, որ պետք է ստեղծել մեթոդաբանություն՝ հաշվարկելու՝ արդյոք 100 միլիոնի ներդրումն իսկապես արվա՞ծ է. որովհետև արդեն իսկ ունենք ազդակներ, որ Երևանում 100 միլիոն դոլարի ներդրմամբ հյուրանոց է կառուցվում՝ հետագայում կազինո բացելու նպատակադրումով, որը կաշխատի այլ տրամաբանությամբ: Ուստի խնդիր կա հաշվարկել՝ արդյոք 100 միլիոն դոլարի ներդրումն արվա՞ծ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանն իր տարածքով է ճանապարհ տրամադրելու Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 28-ին
Ապրիլի 21-27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466 հազար 890 ուղևորի, գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ
Վարչապետը Էստոնիայի հայ համայնքին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. լուսանկարներ
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Ադրբեջան
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT