Երևան
12 °C
««Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծն այն ամենաքիչն ու նվազագույնն է, որը հանրությունը և պետությունը պետք է անի այն ընտանիքների համար, որոնք երկրին, հայրենիքին, պետությանը տվել են ամենաթանկը՝ իրենց որդուն, ծնողին, ամուսնուն»:
Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ներկայացնելով «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին իր հեղինակած օրինագիծը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագծի վրա սկսել է աշխատել նահատակների ընտանիքների հետ շփումներից հետո՝ դիտարկելով նրանց բողոքները, առաջարկները:
«Այնպես որ, կարող եմ պնդել, որ այս նախագիծը ոչ թե ես կամ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացնում, այլ մի մեծ համայնք՝ նահատակ տղերքի ընտանիքները»,- ընդգծեց Նազարյանը:
Ըստ նրա՝ այն առաջին հերթին հանրության առողջացմանն ուղղված քայլ է, հետո նոր նահատակված զինծառայողների ընտանիքներին ուղղված գործողություն:
«Հյուսիսային պողոտայում դհոլ էին խփում, կլարնետ նվագում, ոմանք՝ պարում, իսկ սեպտեմբերյան պատերազմից ընդամենը օրեր էին անցել: Նույն պատկերն էր նաև «Սուրմալու»-ի առևտրի կենտրոնի ողբերգության օրը, երբ երաժիշտներից քիչ հեռու կանգնած ոստիկանները նրանց չէին հորդորում դադարեցնել անբարոյականության և ցինիզմի դրսևորումը:
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Կառավարությունն անհասկանալի հիմնավորումներով պատգամավորներին հորդորել է չընդունել քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը:
Ըստ նրա՝ Կառավարությունը մերժման հիմնավորման մեջ հիշատակել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը: Գեղամ Նազարյանը նկատեց, որ դրանք բյուջետային միջոցներ չեն, այլ ողջ հայության հանգանակած գումարները, որոնք զոհվածների ընտանիքներինն են, սակայն բյուջեից էլ պետք է պետությունը հատկացումներ անի:
«Պետությունը դեպի զոհվածների ընտանիք պետք է հավաքական քայլ անի, և այս օրենքն առաջին քայլերից մեկն է: «Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունելու դեպքում զոհված զինծառայողների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս և ո՞ւմ օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցրած հիփոթեքային վարկը, ինչպե՞ս են լուծելու բուժման խնդիրների հետ կապված խնդիրները, վճարելու գույքահարկն ու հողի հարկը, կոմունալ ծախսերը: Մենք նահատակի ծնողին կօգնենք, որ այլևս հերթերի մեջ չտանջվի, հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ և վախեր չունենա»,- ասաց նա:
Նազարյանը հայտարարեց, որ վիրավորական է իր համար նախագծի վերաբերյալ Կառավարության բացասական կարծիքը, և այդ պատճառով որոշում է կայացրել դուրս գալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT