Երևան
12 °C
«Արցախում ներկայումս վտանգավոր և հանգուցային իրավիճակ է: Վտանգ կա, որ երկրի քաղաքական զարգացումները դուրս կգան սահմանադրական հունից: 2020 թվականի ընտրությունների արդյունքում, ԼՂ Սահմանադրությանը համաձայն, ձևավորվել են պետիշխանական ինստիտուտներ, որոնք ունեն քաղաքական-իրավական լեգիտիմություն և իրավասու են ներկայացնել արցախահայությանը երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը:
«Արցախը մշտապես եղել է ժողովրդավարական և ունեցել պետական համակարգի սահմանադրական ճարտարապետություն, որով էլ շահեկանորեն տարբերվել է Ադրբեջանից: Դա թույլ է տվել մեզ պնդել՝ ժողովրդավարական Արցախը չի կարող լինել բռնապետական և այլատյաց Ադրբեջանի կազմում: Ռուբեն Վարդանյանի գալով և ԼՂ նախագահի անհասկանալի պահվածքի հետևանքով՝ սույն սահմանադրական ճարտարապետությունը հայտնվել է լուրջ վտանգի առջև, քանի որ Վարդանյանը չի ներկայացնում իշխող քաղաքական թիմը, չունի հանրային իրավական լեգիտիմություն: Սակայն սրան զուգահեռ նրան տրվել են լիազորություններ՝ որպես պետնախարարի, որն էլ գերազանցում է դրանք»,- նկատում է նա:
Խալաթյանի նկատառմամբ՝ տարակուսելի է այս պարագայում նաև Արայիկ Հարությունյանի պահվածքը, որը գործադիր իշխանության ղեկավարն է:
«Սա շատ վտանգավոր է, որովհետև, ըստ երևույթին, Արցախը կարող է զրկվել սուբյեկտության կարևոր բաղկացուցչից՝ լեգիտիմ, սահմանադրորեն գոյությունից: Սրա հետևանքով այսօր Արցախում հնարավոր է ձևավորվի երկիշխանություն՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի՝ որպես պետության ղեկավարի, Արայիկ Հարությունյանի՝ որպես սահմանադրական լեգիտիմություն ունեցող ղեկավարի: Սա կարող է տանել նաև անիշխանության: Այս համատեքստում կրկնակի վտանգավոր եմ համարում ԼՂ արտահերթ ընտրությունների մասին խոսույթը, որը գեներացնում են տարբեր շրջանակներ»,- ընդգծում է զրուցակիցը:
Խալաթյանի կարծիքով՝ Արցախում տեղի ունեցող խմորումներն ու քաղաքական անցուդարձը պատված են անորոշության և որոշակի գաղտնիության քողով, ինչն անթույլատրելի է:
«Ակնհայտ է՝ Վարդանյանի գալը պայմանավորված է որոշակի տնտեսաքաղաքական շարժառիթներով, և նա ներկայացնում է Ռուսաստանի իշխանական կամ մերձ իշխանական ազդեցիկ որոշակի շրջանակները: Լուրեր են պտտվում, որ Արցախում տեղի ունեցած բլոկադան աշխարհաքաղաքական և տնտեսական հայտնի պատճառներից զատ, պայմանավորված է նաև հանքարդյունաբերության ոլորտում արցախյան, ռուսական և ադրբեջանական օլիգարխիկ շրջանակների տարաձայնություններով: Ինչպես հայտնի է, ԼՂ հանքարդյունաբերությունը գտնվում է իշխանական և մերձ իշխանական ազդեցիկ օլիգարխների տիրապետության տակ, այդ թվում՝ նաև արցախցի, որոնք բնակվում են Հայաստանում»,- ասում է զրուցակիցը:
Ադրբեջանը ցանկանում է դոմինանտություն հաստատել Արցախի բնական պաշարների վրա, վստահ է նա, մասնավորապես՝ որոշակի մասնաբաժին ունենալ հանքերում.
«Պատահական չէ Կաշենի հանքի գործողությունները դադարեցնելը, դա նշանակում է՝ ընթանում են որոշակի ստվերային բանակցություններ, և Ադրբեջանը փաստացի մխրճվել է Արցախի հիմնական տնտեսական ակտիվների կառավարման ոլորտում: Այս համատեքստում թե՛ Ռուբեն Վարդանյանի նշանակումը, թե՛ պաշտոնանկումը դժվար է գնահատել, քանի որ պարզ չէ, թե Արցախում իրականում ինչ է կատարվում, որտեղ է այնտեղ հանրային շահը, ու այս քաղաքական փոփոխությունները որքանո՞վ են ուղղված Արցախի սուբյեկտության ամրապնդմանը: Յուրաքանչյուր պաշտոնյայի պաշտոնանկումն ու նշանակումը կարող է ունենալ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն: Ցավոք, բացարձակապես չկա ազնիվ շփում Արցախի իշխանության ու նրա ժողովրդի միջև, որն էլ ԼՂ իշխանության մեծագույն բացթողումն է»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT