Այլ օբյեկտների գործունեությունը ևս կկասեցվի, ինչպես «Մալաթիա» տոնավաճառինը, կոմպրոմիս չի լինելու. Պապիկյան

Առաջիկայում ևս կլինեն այլ օբյեկտներ կամ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության կասեցման կամ փակման մասին կհայտարարվի, սակայն տեսչական մարմինը դեռևս անուններ չի կարող հնչեցնել։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը՝ անդրադառնալով խոշոր առևտրի կենտրոններից մեկի՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցմանը:

Ըստ նրա՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական գործառություններ իրականացնել տարբեր տնտեսվարողների, կազմակերպությունների շրջանում։ Վարչապետի հանձնարարականից հետո սկսվել են գույքագրման աշխատանքներ հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, մեծ առևտրի կենտրոններում, սպասարկման վայրերում:

Հրդեհային անվտանգության նորմերի պահպանման կարևորությունը նորից առաջ մղվեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ժամանակավոր կացարանում 15 զինվորի մահվան պատճառ դարձած հրդեհից հետո, որը, ըստ նախնական տվյալների, բռնկվել էր հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Ողբերգական դեպքի օրը՝ հունվարի 19-ին, Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ հանձնարարել էր ուշադրություն դարձնել քաղաքացիական այն օբյեկտներին, որտեղ պատշաճ կերպով չեն պահվում հակահրդեհային կանոնները: «Մենք մեծ օբյեկտներ ունենք, որոնք չեն փակվում միայն այն պատճառով, որ չստացվի, թե մի քանի հարյուր մարդու զրկում ենք օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Այս պահից հանձնարարում եմ, որ կոմպրոմիս չպետք է լինի: Այսօրվանից գնացեք և փակեք այն օբյեկտները, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային պայմաններին»,- հրահանգել էր երկրի ղեկավարը:

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանի խոսքով՝ «Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման որոշումն ընդունվել էր վարչապետի հանձնարարականից առաջ։ Իսկ հանձնարարականից հետո տեսչական մարմինն արտահերթ խորհրդակցություն է իրականացրել և հստակ հանձնարարականներ տվել տարածքային բաժնի պետերին ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որ հանրապետության ամբողջ տարածքով գույքագրեն այն վայրերը, որտեղ հրդեհի բարձր ռիսկ կա, այսինքն՝ մարդկային կուտակումներով վայրեր, առևտրի մեծ կենտրոններ և այլն:

Ըստ նրա՝ գույքագրվելուց հետո ցանկերը զտվում են, դրանից հետո կազմվում է հստակ ժամանակացույց և իրականացվում վերահսկողական գործառույթներ․ «Այսինքն՝ համեմատվում են՝ արդյոք այդ օբյեկտները գույքագրման արդյունքում տեսչական մարմնի տարեկան ծրագրով կամ գործունեության ծրագրում ընդգրկվե՞լ են, թե՞ ոչ։ Հետո տեսչական մարմնի գործունեության և տարեկան ծրագրերին զուգահեռ իրականացվում է վերահսկողական գործառույթ»։

Պապիկյանը վստահեցնում է՝ տեսչական մարմնի համոզմունքը նույնպես նույն է, ինչ հնչեցրել էր վարչապետը․ «Որևէ տնտեսվարողի հետ այս հարցում կոմպրոմիս չպետք է լինի, եթե կա մարդու կյանքին ու առողջությանն ուղղված սպառնալիք»։

Պապիկյանի խոսքով՝ հիմնական գրանցվող խախտումները վերաբերում են, օրինակ, հրդեհաշիջման, ծխահեռացման համակարգերի ապահովմանը․ «Հիմնականում կանոնների չպահպանումն արդարացվում է, որ կա՛մ տեղյակ չեն՝ ինչպես պետք է դա արվի, կա՛մ պարզապես թերի են կատարել, կա՛մ էլ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք չունեն և կարճ ժամանակահատվածում չեն կարող դրանք սահմանել, կարգավորել։ Կարող է լինել տնտեսվարող, որ հրդեհաշիջման առաջնային միջոցներն ունենա, բայց տարհանման ելքերն ու ծխեցման համակարգերը՝ ոչ։ Հիմնականում խախտումները նույնական են՝ որոշակի տարբերություններով։ Հնարավոր է՝ մեծ առևտրի կենտրոնը բոլոր նորմատիվ պահանջներն ունենա, բայց փոքր սպասարկման օբյեկտները՝ ոչ»։

Իսկ որո՞նք են հրդեհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ նորմատիվ ձևաչափերը, Պապիկյանը պարզաբանում է. «Ըստ նորմատիվ իրավական դաշտի՝ պետք է լինեն հակահրդեհային ինքնաշխատ համակարգ, հրդեհի ազդանշանման համակարգ, կրակմարիչներ, հրդեհաշիջման համակարգեր, հակահրդեհային ավազաններ, հիդրանտներ, դեպի դուրս բացվող դռներ, տարհանման պլան։ Այսինքն՝ լինեն տարհանման ելքերի ուղղություններ, ներքին ու արտաքին ջրագծերի ցանցեր, էլեկտրական տնտեսությունը մոնտաժված լինի։ Հիմնականում խախտումները վերաբերում են հենց ծխահեռացման, ինքնաշխատ, հրդեհաշիջման համակարգերի առկայությանն ու տարհանման ելքերին։ Եթե պահանջները համապատասխանում են նորմատիվ իրավական դաշտին, ապա ռիսկերը նվազեցված են»։

Կախված օբյեկտի նշանակությունից, մակերեսից հրդեհային անվտանգության պահպանման պահանջները կարող են տարբեր լինել։ Պաշտոնյան չի հերքում՝ ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն որոշակի դրական ցուցանիշներ ևս կան․ միայն հրդեհների հաշվառման մասով նախորդ 4 տարվա համեմատ 2022 թվականին գրանցվել են էական նվազումներ։ Վերահսկողությունն իրականացվում է թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

ՔՏՀԱ տեսչական մարմինն այս խնդիրների լուծման դեմ կոնկրետ քայլեր է ձեռնարկում։ Դրանցից մեկը, օրինակ, այն է, որ եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի։ Թերությունների հայտնաբերմանն անմիջապես հաջորդում է գործունեությունը կասեցնելու որոշումը:

«Սկզբունքորեն փոխվել է մոտեցումը, ավելի շատ հրդեհասպառնալից իրավիճակներ արձանագրելու դեպքում միանգամից գործունեության դադարեցման կարգադրագիր է տրվում։ Բնականաբար, պետական այլ մարմինների հետ համագործակցության միջոցով պետք է գործունեությունը միանգամից դադարեցվի, մինչև արձանագրված խախտումները տնտեսվարողը չշտկի և պատշաճ վիճակի չբերի»,- ասում է Պապիկյանը։

Եթե տնտեսվարողը չի իրականացնում տեսչականի պահանջը, ապա տեսչական մարմինը պետական այլ մարմինների հետ համագործակցության արդյունքում, միևնույն է, հասնում է նրան, որ տվյալ օբյեկտի գործունեությունը կասեցվի։

Ընդհանրապես՝ ստուգումները տեսչական մարմինն իրականցնում է հետևյալ կերպ․ կա մեթոդաբանություն, որով հաշվարկվում է օբյեկտի ռիսկայնությունը, եթե օբյեկտը բարձր ռիսկայնության աստիճան ստացավ, ընդգրկվում է տարեկան ստուգումների ծրագրում։ Դրանից զատ՝ կա նաև տարեկան գործունեության ծրագիր, այստեղ նույնպես ընդգրկվում են օբյեկտներ, և տարվա ընթացքում այս երկու ծրագրով իրականացվում են վերահսկողական գործառույթները։ Զուգահեռ սրան վերահսկողական գործառույթներ են իրականացվում վարչապետի հանձնարարականի, այլ պետական մարմինների միջնորդության հիման վրա, քաղաքացիների դիմում-բողոքների և այլն։

Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն ասում է՝ վերջին ողբերգական դեպքերից հետո հանրությունը բավականին տեղեկացված է հրդեհային անվտանգության պահպանման հարցում, նաև իրազեկման աշխատանքներ են իրականացվում։

Թե վերջին 6 ամսվա ընթացքում հանրային քանի՞ օբյեկտում և խոշոր առևտրի կենտրոնում են խախտումներ հայտնաբերել, Պապիկյանը դժվարանում է հստակ թվեր նշել, սակայն ընդգծում է՝ վերահսկողական ծառայությունները շարունակական են լինելու։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2233 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ