Երևան
12 °C
2019-2022 թվականների կտրվածքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2022 թվականին առավելապես նվազել է:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը:
Վերջինիս խոսքով՝ եթե 2019-ից մինչև 2021 թվականը, բացառությամբ՝ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակն աճել էր միջինը 15 տոկոսով, իսկ զոհերինը՝ 4, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում:
«Մասնավորապես 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով: Վիրավորների թիվը 646-ով կամ 9.5 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ 20-ով կամ 5.9 տոկոսով: Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22 հազար 825-ով կամ շուրջ երկու անգամ ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկվող միջոցառումների արդյունքում 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6.4 տոկոսով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որի արդյունքում 47-ով կամ 12.8 տոկոսով նվազել է զոհերի և 542-ով կամ 8.1 տոկոսով՝ վիրավորների թիվը»,- մանրամասնեց Ղազարյանը:
Նա հավելեց, որ 2019-2022 թվականների կտրվածքով՝ ՀՀ տրանսպորտային պարկը ընդհանուր առմամբ ավելացել է շուրջ 160 հազար տրանսպորտային միջոցով կամ 23 տոկոսով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առանձնացրեց այն ձեռնարկված միջոցները, որոնց արդյունքում ունենք վերոնշյալ դրական փոփոխությունները:
«Նախևառաջ դա պարեկային ոստիկանության ներդրումն է: Մենք տեսնում ենք, որ այս նվազումների վիճակագրության մեջ ամենամեծ տեղն ունի Երևանը՝ մայրաքաղաքը, և սա պատահական չէ. առաջինը Երևանում է գործարկվել պարեկային ոստիկանությունը, հետո՝ Շիրակի և Լոռու մարզերում: Նախորդ շաբաթ ծառայությունը սկսեց գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: Հաջորդը ճանապարհային երթևեկության կանոնների ստանդարտների ներմուծումն է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ պետք է բացառել որևէ կոռուպցիոն դրսևորում պարեկային ոստիկանությունում, քանի որ խոսքը ոչ թե 1000 կամ 5000 դրամի մասին է, այլ մարդկանց կյանքերի:
ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ տեղեկացեց, որ Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան՝ Քաղաքաշինության կոմիտեն մշակել և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին իր հրամանով հաստատել է ավտոմոբիլային ճանապարհների շինարարական նորմերը, որն արդեն դեկտեմբերի 21-ից ուժի մեջ է մտել. «Այս որոշմամբ կարգավորումները և այդ նորմատիվ ակտի հաստատումը փոխլրացնող կլինեն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT