ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագիրը Հայաստանին լայն հնարավորություններ կտա. վարչապետը՝ Եգիպտոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:

Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:

308.jpg (637 KB)

Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան:

Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:

Իր հերթին Եգիպտոսի նախագահը նշել է. «Նորին Գերազանցություն, մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ինձ ընձեռած հնարավորության, Ձեր հրավերի, ջերմ ընդունելության և Ձեր երկրում լավ հյուրասիրության համար: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն դինամիկ զարգացման համար, որը մեր կողմից ապահովվում է երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

309.jpg (710 KB)

Երկու երկրների ղեկավար մակարդակներում առկա է փոխադարձ վստահություն, պետք է արձանագրել, որ այդպիսի վստահություն կա նաև երկու երկրների ժողովուրդների միջև: Դա մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի հեռանկարային զարգացում ապահովել երկկողմ հարաբերություններում: Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտներին հավասարապես՝ լինի տնտեսական, թե մշակութային: Բազմաբևեռ և բազմաոլորտ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար կան շատ հնարավորություններ: Խոսքս վերաբերում է թե՛ տնտեսական, թե՛ փոխադարձ ներդրումների, թե՛ բարձր տեխնոլոգիաների, թե՛ զբոսաշրջության, թե՛ կապի, թե՛ էլեկտրաէներգիայի ոլորտներին»:

Ընդլայնված կազմերով հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ կարևոր զրույց են ունեցել Եգիպտոսի նախագահի հետ ու քննարկել երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի շատ հարցեր: «Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է միջազգային ասպարեզում, և թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր վստահությունն էլ ավելի կխորանա Ձեր այս պատմական այցի արդյունքներով: Նաև մեր այս հարաբերությունների ջերմությունը, կարծում եմ, ի ցույց է դնում մեր առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի և արաբական աշխարհի հարաբերությունների համատեքստում: Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և խոսակցության մեջ:

310.jpg (851 KB)

Մեր այս հարաբերությունները, մեր այս ջերմությունն ի ցույց է դնում նաև իսլամական աշխարհի և քաղաքակրթության նկատմամբ մեր վերաբերմունքը, մեր հարգանքը: Կարևոր գործնական արդյունք է նաև այն պայմանավորվածությունը, ըստ որի՝ կհանձնարարենք մեր նախարարներին, որպեսզի 2023 թվականին միջկառավարական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա: Տնտեսական փոխգործակցության զարգացման այն հնարավորությունները, որոնք Դուք մատնանշեցիք, ես ասացի, որ շնորհակալությամբ ենք ընդունում և անպայման ամեն ինչ կանենք այդ օրակարգն իրացնելու համար:

Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նշել է, որ ՀՀ վարչապետի հետ առանձնազրույցի ընթացքում այն բարեկամական մթնոլորտը և ջերմությունը, որը զգացել է, խոսում է միայն մեկ բանի մասին, թե որքան մեծ փոխադարձ վստահություն ու հարգանք կա երկու երկրների միջև: «Պարոն վարչապետ, թույլ տվեք նաև ասել, որ այն բոլոր կետերը, որոնց շուրջ տեղի ունեցան մեր քննարկումները, պետք է սեղմ ժամանակահատվածում վերափոխվեն գործնական քայլերի, և դա դրսևորվի մեր երկու պետությունների կառավարությունների գործունեությամբ: Կարելի է միջկառավարական հանձնաժողովի նիստերը գումարել հնարավորինս շուտ և մոտ ժամանակահատվածում»,- ասել է Եգիպտոսի նախագահը:

311.jpg (803 KB)

Կարևորելով միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վարչապետը բարձր է գնահատել Եգիպտոսի աջակցությունը Հայաստանին հատկապես այն կազմակերպություններում, որոնց մեր երկիրը չի անդամակցում։

Հայկական կողմը վերահաստատել է ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում Եգիպտոսին Հայաստանի աջակցությունը, ինչը լայն հնարավորություններ կընձեռի երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու համար։

Բարձր գնահատելով վերջին երեսուն տարիներին ձևավորված միջպետական ամուր կապերը՝ զրուցակիցները կարևորել են տնտեսության տարբեր ճյուղերի, զբոսաշրջության, կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում փոխգործակցության առավել խորացումը:

312.jpg (751 KB)

Հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը: Վարչապետը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հերթական խախտման փաստը և շեշտել դրան միջազգային հանրության ուշադրության ու համարժեք արձագանքի կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

313.jpg (704 KB)

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1189 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը