Երևան
12 °C
Օրեր առաջ հրապարակվեց «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 թվականի զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում որոշակի նահանջ է գրանցել:
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով սրան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Մենք այսօր Կառավարության նիստին հրավիրել ենք նաև «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչն է նման հետընթացի պատճառը, որովհետև սա շատ կարևոր ցուցիչ է մեզ համար և հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարության մեջ մենք այս ցուցիչում առաջընթաց արձանագրելու շատ հստակ նպատակադրում ունենք և մինչև 2026 թվականը որոշակի գործողությունների պլան ունենք, և այս ցուցիչի թեկուզ ոչ շատ մեծ և ոչ շատ նշանակալի նահանջը մեզ համար անհանգստացնող ահազանգ է»:
Ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ նկատեց՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը «Transparency International» միջազգային կազմակերպության հետազոտական պրոդուկտներից մեկն է: Վերջինիս խոսքով՝ այդ ցուցիչի հաշվարկն իրականացվում է 1995 թվականից, և 2003 թվականից Հայաստանը ևս գտնվում է դասակարգման աղյուսակում, և սա 20-րդ տարին է, որ Հայաստանը կա այդ սանդղակում: Վերջինս մանրամասնեց նաև մի քանի շատ կարևոր ճշտումներ:
«Առաջինը՝ սա միայն հանրային սեկտորի կոռուպցիոն պատկերն է ցույց տալիս: Երկրորդը՝ այս ցուցիչը միայն գործարարների և փորձագետների ընկալումն է ցույց տալիս, ընդ որում՝ տվյալ երկրի և տվյալ երկրի հետ առնչվող, և երրորդ կարևոր արձանագրումը, որ կազմակերպությունն ինքը չէ, որ հաշվարկում է: Ներկա դրությամբ կա 13 ուսումնասիրություն՝ 12 հայտնի միջազգային կազմակերպություններ, օրինակ՝ Համաշխարհային բանկ, Համաշխարհային տնտեսական ֆորում, Freedom house և այլն, որոնք անում են ուսումնասիրություններ, այսպես ասած, «լավ կառավարման» ոլորտում: Կոնկրետ Հայաստանի դեպքում վեց աղբյուր կա, որոնք ընդգրկում են Հայաստանն իրենց ուսումնասիրություններում: Այդ ուսումնասիրություններից առանձնացվում են կոռուպցիային վերաբերող ցուցիչները, դրանից հանվում է միջին թվաբանականը, և դա հենց միջին ցուցիչն է»,- մանրամասնեց Հոկտանյանը:
Ըստ նրա՝ 2012-ի մինչև 2018 թվականը այդ ցուցիչը տատանվել է 33-35-ի միջև (Ցուցիչը գնահատվում է 0-100 սանդղակով): Դրանից հետո՝ երկու տարիների ընթացքում, բավականին կտրուկ առաջընթաց է եղել. «2019 թվականին այդ ցուցիչը միանգամից հասավ 42-ի, 2020 թվականին այն ևս 7 միավորով ավելացավ: Պետք է ասեմ, որ այդ տարբերությամբ 2012-2020 թվականներին Հայաստանն աշխարհում առաջինն էր, աճը շատ տպավորիչ էր: Հաջորդ տարի՝ 2021-ին, այդ աճը կանգնեց և այս տարի արդեն նահանջեց: Հիմա, երբ նայում ենք նահանջը, այն վիճակագրորեն զգալի չէ, այնպես որ, որպես այդպիսին, խնդիր չունենք, բայց անհանգստանալու կարիք կա, համենայնդեպս 3 միավորով նահանջը քիչ չէ»:
Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ Հայաստանի ցուցիչը հաշվելուց օգտագործվող այդ վեց աղբյուրներից առավել մեծ նահանջ, մոտավորապես՝ այդ 3 միավորի 75%-ը, տվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի ուսումնասիրությունը:
«Հիմնականում երկու տիպի հարցեր են, առաջինը, թե բիզնեսները որքան են ապօրինի վճարներ կատարում պետական տարբեր ծառայությունների՝ հարկային, մաքսային, լիցենզիաներ, կոմունալ վճարներ, կա արդյո՞ք այդ երևույթը, թե՞ ոչ: Երկրորդ հարցը, որ նույնպես հաշվի է առնվել, թե որքանով են հանրային միջոցները մասնավորին ուղղվում ոչ օրինական ձևով, սովորաբար դա գնումների և այլ գործընթացների միջոցով է արվում, և այստեղ նաև միջնորդավորված ձևով երևում է այն երևույթը, որը կոչվում է պետության զավթում: Դասական սահմանումը հետևյալն է, երբ ֆինանսաօլիգարխիկ խմբերը սկսում են թելադրել Կառավարությանը՝ գործադիր իշխանությանը և օրենսդիր իշխանությանը, այսինքն՝ օրենքները սկսում են ընդունվել նրանց օգտին: Մնացած 25%-ը կապված են դատական իշխանության, օրենսդիր մարմինների խնդիրների հետ»,- նշեց Հոկտանյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով՝ ասաց՝ պատկերը մխիթարող չէ, քանի որ չկա առաջընթաց: Եթե կա հետընթաց, արդեն պրոբլեմ է, և կարելի է արձանագրել, որ այս ցուցիչը մարդկանց ընկալումն է ցույց տալիս, որոնք շփվում են տարբեր պետական մարմինների հետ:
«Այն որ նշեցիք, թե բիզնեսն ինչպիսի ապօրինի վճարումներ է իրականացնում տարբեր պետական մարմիններին, մենք դրա մասին գիտենք: Հստակ վիճակագրություն չունեմ, բայց 2022 թվականին, եթե չասեմ՝ բազմաթիվ, ապա առնվազն մի քանի հիշարժան ձերբակալություններ ենք ունեցել այդ առումով: Կարևոր եմ համարում, որ այս քննարկումն այս դահլիճում տեղի ունենա, որովհետև գործնականում հիմա դահլիճում ներկա է այն մարդկանց մեծ մասը, ում որոշումների կայացման արդյունքում այս ընկալումները առաջանում և ձևավորվում են: Նաև ուզում եմ ընդգծել, որ ինձ համար և մեզ համար բացարձակապես անընդունելի է նման հետընթացը և առաջընթացի բացակայությունը»,- նշեց վարչապետը:
Վերջինիս խոսքով՝ այս իրավիճակը շատ խորը պետք է ուսումնասիրվի հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարության տեսակետից, և պետք է հասկական, թե ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի Հայաստանը շարունակի տպավորիչ առաջընթացի տիրույթում հայտնվել:
«Այո՛, մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք, և վերջին օրերին, օրինակ, շատ քննարկումներ եղան Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, որ Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր մտել պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է, բայց դա չի կարող նշանակել, որ որևէ մեկը կարող է քրեական պատասխանատվությունից ազատվել, բայց հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը: Որովհետև քննությունները հետաձգվել են, ձգձգվել, տևել են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում՝ տարիներով չհասնելով կոնկրետ եզրագծի, և մարդկանց ընկալումը դրանից փոխվում է, որովհետև մարդիկ չեն հասկանում լավ գործը քննեցինք, քննեցինք, քննեցինք ուղարկեցինք դատարան, դատարանում քննեցինք մի օր մեկն է հիվանդ, մյուսը՝ կարևոր գործ ունի, և այսպես շարունակ: Սա կոմպլեկս խնդիր է, և այս հարցերը մեզ անհանգստացնում են»,- շեշտեց Կառավարության ղեկավարը:
Վերջինս նաև նկատեց՝ այն, որ տարբեր օղակներում մենք ունենք կոռուպցիա, դա մենք գիտենք մեր արած բացահայտումներից. «Վերջին շրջանում շատ աղմկոտ կոռուպցիոն գործեր են բացահայտել Սննդի անվտանգության տեսչությունում, Մաքսային ծառայությունում, Կառավարությունում և այլն, և այդպես շարունակ: Բայց մեր խնդիրն այն չէ, որպեսզի կոռուպցիան ծավալվի, մենք էլ հետևից վազենք, բռնենք՝ սկսենք ձերբակալել, մեր խնդիրն այն է, որ կանխարգելենք կոռուպցիան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT