Ոչ թե սննդի կետերում ծխելն արգելող օրենքը չի գործում, այլ որոշ դրույթներ, պետք է աշխատել ոստիկանության հետ. Թորսյան

2022 թվականի մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ մտավ հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելող օրենքը։

Օրենքի ընդունումից մեկ տարի անց պարզվում է, որ այն թերություններ ունի, այսինքն՝ դրա որոշ դրույթներ չեն պահպանվում:

Խնդրի մասին օրերս «Ֆեյսբուք»-ի իր էջում բարձրաձայնել էր առողջապահության նախկին նախարար, ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա հարցում է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարին, որի միջոցով պարզ է դարձել, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար ոստիկանությունը հաստատությունների ղեկավարներին, որոնք չեն արգելում իրենց մոտ ծխելը, վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն չունի:

Ինչո՞ւ ժամանակին իրավապահ մարմինը չի բարձրաձայնել խնդրի մասին, Արսեն Թորոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ իր համար դա նույնպես զարմանալի է, սակայն հիմք չէ պնդելու, որ օրենքը ամբողջությամբ չի գործում։ Խնդիրը վերաբերում է որոշ դրույթներին:

«Ինձ դրա մասին հայտնի դարձավ ոչ թե նոր, այլ օրենքը ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց, երբ որ այն ժամանակ էլ խնդրել էի ոստիկանությանը այս մասով տեղեկատվություն տրամադրել վարչապետին, և վարչապետը հանձնարարել էր ոստիկանությանը դա անել։ Հարցը բարձրացվելուց հետո առողջապահության նախկին իմ գործընկերները ասացին՝ խնդիր չկա, ոստիկանությունը կարող է տուգանել։ Փաստորեն, ոստիկանությունը այժմ պնդում է, որ չեն կարող, որովհետև դա կհանգեցնի ապագայում վարչական իրավախախտումների ուժը կորցրած ճանաչելուն»,- ասում է Թորոսյանը։

Ըստ նրա՝ ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ ոստիկանությունը հրաժարվում է պատասխանատվություն կիրառել հաստատությունների ղեկավարների նկատմամբ։ Թորոսյանի նկատառմամբ՝ այս բացթողումը շտկելու համար անհրաժեշտ է նախ աշխատել ոստիկանության հետ, որպեսզի նրանց պատկերացրած տեքստով փոխվի օրենքը. «Երբ առողջապահության նախարար էի, մենք օրենքը Կառավարությունից ներկայացրինք Ազգային ժողով։ Բայց այն գրելիս որպես կոլեգյալ մարմին ենք հանդես եկել, բոլորից կարծիք ենք հարցրել՝ թե՛ արդարադատության նախարարությունից, թե՛ ոստիկանությունից, և ոչ ոք չի բարձրացրել այդ հարցը, որ կիրառման ժամանակ կարող է խնդիր առաջանալ։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չեն բարձրաձայնել՝ միևնո՞ւյն է եղել, թե՞ չեն պատկերացրել»։

Պատգամավորի կարծիքով՝ օրենքում փոփոխություններ անելու կարիք կա երկու ուղղությամբ, որպեսզի այն լիարժեք կիրառվի։ Առաջինը հայտնաբերված օրենսդրական թերությունների վերացումն է, երկրորդը՝ վարչարարություն իրացնելու հնարավորություն տալը, որպեսզի հայտնաբերվեն օրենքը խախտողները և պատասխանատվության ենթարկվեն։ Միևնույն ժամանակ, Թորոսյանը նշում է՝ փոփոխությունների նպատակը ոչ թե խախտումն արձանագրելն է, ինչ-որ մեկին պատասխանատվության ենթարկելը, այլ օրենքը խախտելու հնարավորություն չունենալը։

«Պետք է ոստիկանության հետ աշխատել, թե ինչպիսի ձևակերպումներ լինեն օրենքում, որ առնվազն իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից խնդիրներ չունենան։ Զուգահեռ նաև ուրիշ բացթողումներ էլ կան, նաև՝ նարգիլեների օգտագործման մասով։ Որոշ տնտեսվարողներ, կեղծ թեզ շրջանառելով, անհասկանալի փաստաթղթեր ներկայացնելով, որ իրենց նյութերի մեջ նիկոտին չկա (օրենքը վերաբերում է միայն նիկոտին պարունակող նյութերին), դրանով շրջանցում են օրենքը»,- ասում է նա։

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչի խոսքով՝ առկա բացթողումները շտկելու վերաբերյալ աշխատանքների մասին դեռ վաղ է խոսել։ Ըստ նրա՝ օրենք փոխելը տևում է ամիսներ, երբեմն՝ տարիներ։

Նշենք՝ Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը դեռևս 2019-ին ներկայացրել էր Արսեն Թորոսյանը: Օրենքի որոշ դրույթներ ուժի մեջ մտան 2020 թվականի մարտի 21-ից: Այն ամբողջությամբ սկսեց գործել 2022 թվականի մարտից:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 հազարից 200 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 հազար ՀՀ դրամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40006 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել