Երևան
12 °C
Շուրջ 900 հա ընդհանուր օգտագործման կանաչ մակերես ունեցող Երևանում օրվա պահանջ է դարձել կիսակենսունակ և անպիտան ծառերի փոխարինման գործընթացը: Խնդրին մասնագիտորեն հիմնավորված մոտեցում ցուցաբերելու նպատակով ոլորտի գիտնականների, ակադեմիայի թղթակից անդամների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու փորձագետների մասնակցությամբ քաղաքապետարանում հրավիրվել է գիտաժողով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը, որում ասված է․
«Մեր կանաչ ֆոնդի էական զանգվածը՝ մոտավորապես 50%-ը, ուղղակի այլևս այն գործառույթը չի կատարում, որը պետք է կատարեր: Մենք սկսելու ենք Երևանում տեսնել ծառերի փոխարինում, նոր, թարմ, իհարկե, «թարմ» ասելով արդեն իսկ կայացած տասնամյա ծառերի մասին է խոսքը: Այս ընդհանուր քննարկումները եկել են փորձագիտական, գիտական հանրույթից, և մենք դա մեզ համար դարձրել ենք առաջնահերթ խնդիրներից մեկը:
Երևանում շատ և շատ են խնդիրները, բացի այն, որ դեռևս Խորհրդային Միության տարիներին, կարելի է ասել, բավարար քանակով քաղաքը կանաչ ֆոնդ չի ունեցել, դրանից հետո էլ այս 30 տարիների ընթացքում այդ կանաչ ֆոնդն աղճատվել է, նվազել է, որոշ դեպքերում առհասարակ վերացել է տարբեր պատճառներով»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Մենք ունենք կանաչ տարածքներ, այո, որոնց կեսը զբաղեցված են ոչ պիտանի ծառատեսակներով, օրինակ՝ թեղիներով, որոնք սպառել են իրենց, դրանց հետ մեկտեղ նաև հացենիներն են գտնվում շատ վատ վիճակում, որոնք նույնպես սխալ էտի և սխալ միջամտությունների հետևանքով տձևացել են և հարիր չեն այսօրվա մայրաքաղաքին: Խոսքը վերաբերում է այն ծառերին, որոնց կոճղերն են մնացել, բայց զբաղեցնում են կանաչ տարածքները: Այս խնդիրն է, որ հրատապ լուծում է պահանջում, որովհետև Երևանում ինչպես օդի աղտոտվածության, այնպես էլ փոշու մակարդակը լավ բանի վկայություն չէ, իսկ դրանց դեմ պայքարող հիմնական միջոցները կանաչ տնկարկներն են»,- նշել է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ոռոգման համակարգի բացակայություն, ոչ ճիշտ ծառատեսակների և բուսատեսակների ընտրություն, զանգվածային ծառահատում ու բուժման միջոցառումների բացակայություն. տասնամյակների կուտակված խնդիրները ոչ թե տեղային, այլ ընդհանրական բնույթի են: Երևանի կանաչ տնկարկներում առկա հիմնախնդիրների, դրանց այլընտրանքային, արդի մոտեցումների ու մեթոդների վերաբերյալ գիտնականներն իրենց առաջարկներն ու դիտարկումներն ունեն:
«Մեր ունեցածը 50-60 տարի առաջվա տնկված ծառեր են, որոնք արդեն կորցրել են կենսունակությունը, և դրանք փոխարինելու կարիք կա»,- նկատում է Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության խորհրդատու Հովիկ Սահադյանը:
«Քաղաքի զարգացմանն ու կառուցապատմանը զուգընթաց՝ այդ ծառատեսակները կորցրել են կենսունակությունը: Վերջին տարիների ոչ արդյունավետ ու մեթոդապես ճիշտ էտը ևս նպաստել են, որ այդ ծառատեսակներն օր առաջ դուրս գան քաղաքի տեսակային կազմից և նրանց փոխարինեն ավելի գեղազարդ, ավելի կենսունակ ծառեր»,-նկատում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժիրայր Վարդանյանը:
«Այս նախաձեռնությունն իրականում շատ ողջունելի է և շատ կարևոր: Երևանն ունի կանաչապատման խնդիր և, հաշվի առնելով կլիմայի փոփոխությունները՝ անապատացման գործընթացները, Երևանը ևս, ցավոք, զերծ չէ այդ ամենից: Անմխիթար վիճակ է, և այդ խնդիրը լուծման կարիք ունի»,- նշել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Սադոյանը:
Երևանի կանաչ տարածքները վերականգնելու համար քաղաքային իշխանությունը ոլորտի մասնագետների հետ համատեղ սահմանել է հստակ ուղենիշ: Ծառերի փոխարինմանը զուգահեռ ծավալուն ծրագրեր կիրականացվեն նաև ոռոգման համակարգի վերականգնման, անտառպուրակներ հիմնելու նպատակով:
«Մենք պլանավորում ենք այս տարի անտառտնկման ծավալուն աշխատանքները շարունակել, որոնք սկսվել են դեռ նախորդ տարվանից: Այս տարի ունենք մի քանի տեղ, մասնավորապես Եռաբլուրի հարակից տարածքը և, կարծում եմ, որ նաև գիտնականների և փորձագետների հետ քննարկումները մեր քաղաքականությունը ճշգրտելու և Երևանի կանաչ կերպարը վերականգնելու առումով շատ կարևոր են»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
«Քաղաքային իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անելու, որ լուծվի այդ խնդիրը, տրամադրելու պահանջվող ֆինանսական միջոցները, որքան հնարավոր է խնդրի լուծումն արագացնելու համար: Արդեն կայացել են մրցույթները, բավականին թանկ արժեն այդ ծառերը, բայց Երևանը ոչինչ չի խնայել մայրաքաղաքի փողոցները կարգի բերելու, Երևանին ճաշակ, տեսք և ուրույն ձեռագիր հաղորդելու և, այո, եթե այս որոշումը կայացվի, փողոցներն ինչպես գործառութային, այնպես էլ տեսքի առումով կզարդարեն գեղեցիկ սաղարթ և նշանակություն ունեցող ծառատեսակներ»,- ընդգծել է Արմեն Բեգոյանը:
Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները ևս փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին: Գործընթացը սկսված է և կրելու է շարունակական բնույթ:
«Այս գործընթացն սկսել ենք դժվարներից: Այն լինելու է շարունակական գրեթե բոլոր վարչական շրջաններում, և գրեթե բոլոր այգիներին անդրադարձ է լինելու: Այստեղ հանրային շահը միշտ գերակա է, երբ խոսքը մեկ անհատի մասին է, ով բիզնես է վարում այգում և դրել է մսի վաճառքի կետ կամ դեղատուն, կամ ծավալում է մեկ այլ գործունեություն, որի տեղը չէ այդ այգին: Մենք դա վերացնելու ենք: Այո, սա դժվարին գործընթաց է, նախկինում փորձեր կատարել են այլ քաղաքապետներ, ուղղակի ինչ-որ հանգամանքների բերումով չի ստացվել, բարեբախտաբար, մենք կարողանում ենք դա անել»,-շեշտել է Տիգրան Ավինյանը:
Գիտական աշխատաժողովն ամփոփվեց արձանագրություն կազմելով և քվեարկությամբ, որն ընդունվեց միաձայն: Այն կդառնա կարևոր փաստաթուղթ՝ մայրաքաղաքում մասնագիտորեն հիմնավորված ու համակարգված բարեփոխումներ սկսելու համար: Միջազգային փորձի ուսումնասիրմամբ ու հայ գիտնականների աջակցությամբ Երևանն առաջիկա տարիներին կանաչապատման ոլորտում նոր պատկերացում կթելադրի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կիևը ենթարկվել է խոշորամասշտաբ հրթիռային հարձակման, կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ. հայտարարվել է սգո օր
ԱԺ-ում կքննարկվեն կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի փոփոխությունները
Կառավարությունում հյուրընկալեցի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. վարչապետ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. Փաշինյան
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
Ավտովթար և ողբերգական վրաերթ Երևան-Գյումրի ճանապարհին. 22-ամյա աղջիկը տեղում մահացել է, կա տուժած
Փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հրդեհ է բռնկվել Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT