Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի, ԵՄ-ի այս ուղերձը վկայում է, որ ռազմական հարձակման հավանականությունը մեծ է. քաղաքագետ

«Եթե ԵՄ-ն Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման մասին խոսում է «եթե»-ով, ապա ռազմական հարձակման հավանականությունը մեծ է, չնայած նրան, որ ԵՄ դիտորդական առաքելությունը այստեղ է՝ զսպելու ադրբեջանական ագրեսիան»։ 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հայտարարություններին՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների և ԵՄ առաքելության աշխատանքի հետ: Վերջինս, հիշեցնենք, ասել է՝ շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը։ Եթե դա տեղի չունենա, ԵՄ դիտորդական առաքելությունը հաջողված կարելի է համարել:

«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ սա ուղերձ է Հայաստանին ԵՄ-ի կողմից։ Այս ուղերձով ասվում է՝ վավերացրեք Հռոմի ստատուտը, որպեսզի կարողանաք ադրբեջանական պատերազմական հանցագործությունների մասով դիմել դատարան։ Այս զեկույցները ունեն միջազգային լեգիտիմություն, մենք էլ պետք է հասկանանք, որ ԵՄ-ի օգնությունը մեզ ռազմական չի լինելու, կլինի քաղաքական և իրավական։ Այն կարող է լինել նաև միջազգային տեղեկատվական ու բարոյական աջակցությամբ»,- կարծում է Սուքիասյանը:

Ըստ նրա՝ էական չէ, թե ադրբեջանական կողմն առաջինը ինչպես կհարձակվի՝ Արցախի՞ կողմից, թե՞ ՀՀ-ի: Նա նկատում է՝ չնայած նրան, որ Արցախի նկատմամբ ԵՄ դիտորդական առաքելությունը չի տարածվում, սակայն միջազգային քաղաքակիրթ կարծիքները համընկնում են ՀՀ-ի հետ:

«Միջազգային հանրությունն աջակից է մեր տեսակետին, բայց դա էլ չի զսպի Ադրբեջանին, քանի որ տարածաշրջանը դեռևս Ռուսաստանի և Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ադրբեջանն այս դեպքում որոշակի ազատություն ունի։ Հայաստանը պետք է աղմուկ բարձրացնի՝ նույնիսկ ԵՄ-ի կողմից կա անհանգստություն, որ մեր երկրի դեմ հարձակում է լինելու, Ադրբեջանը գնում է ռազմական էսկալացիայի։ ՀՀ-ի տարածքում ադրբեջանական ուժերն այսպես, թե այնպես կան՝ Սև լճի, Վարդենիսի։ Դա էլ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը լկտի պետություն է և թքած ունի միջազգային իրավունքի վրա»,- նշում է նա։ 

Սուքիասյանի խոսքով՝ քանի դեռ ԵՄ առաքելությունը բավականին ժամանակ ունի մնալու ՀՀ-ում, պետք է կարողանալ այս առաքելությունից վերցնել այն, ինչ պետք է մեր երկրին։ Եթե Հայաստանը որոշ հարցերում տատանվի, կենսական շահի ապահովման համար քայլեր չձեռնարկի, աշխարհն այսքանից ավելին չի աջակցի և օգնի։ Առաջնային հարցը, ըստ նրա, ՀՀ-ի ոտքի կանգնելու հարցն է ռազմական առումով։

«Դա անհրաժեշտ քայլ է, ՀՀ-ն հարձակման դեպքում այնպիսի հակահարված պետք է տա Ադրբեջանին, որ մի քանի տարի ադրբեջանական կողմը չկարողանա մտածել նորից ռազմական հարձակման մասին։ ԵՄ-ն մեզ ժամանակ է տալիս՝ դիտորդներ, զեկույցներ։ ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ աշխատի, բայց դա այնքան էլ հեշտ չէ, քանի ռուս-թուրքական դրոշակը դեռ տարածաշրջանում է»,- ասում է նա:

Զրուցակիցը կարծում է, որ այս պարագայում ՀՀ իշխանությունները պետք է քիչ խոսեն մեր թուլության մասին, աշխատեն մոբիլիզացիայի ուղղությամբ, քանի որ միայն արտաքին ճնշումներով ու դիվանագիտական աշխատանքով Ադրբեջանը չի կանգնելու. «Դրանք մեզ միայն սփոփանք ու ժամանակ են տալիս, բայց Ադրբեջանը դեռ ձգտում է մեր հայրենիքին։ Այնպիսի ժամանակահատված է, որ ով ինչպես և որտեղից կարողանում է, ինչ-որ բան է պոկում և վերցնում»:

Անդրադառնալով նաև ադրբեջանական կողմի արձագանքին՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ, որտեղ Ադրբեջանը մեղադրել է ՀՀ-ին և նշել, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը պատշաճ կերպով պետք է տեղակայվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի օրինական շահերը՝ Սուքիասյանն ասում է՝ Ադրբեջանի պատկերացրած օրինական շահերը հետևյալն են․ «Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, որ տարածքները Հայաստանից օկուպացրել է, ճանաչում ենք իր տարածքների մաս, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն ենք բարձրաձայնում։ Այս ամենը, ինչը իրենց պատկերացումով օրինական է, մեզ համար անօրինական է, և ՀՀ-ն պետք է ուշադրություն չդարձնի նույնիսկ»։ 

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը պետք է ցանկացած պարագայում անվախ լինի և ձեռնարկի բոլոր քայլերը՝ իր շահերը պաշտպանելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28665 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել