Երևան
12 °C
2022-ին նայել են միշտ առաջ, քայլել են հստակ, արել են առավելագույնը, երբեմն էլ՝ ուժերը ներածից ավելին: Արդյունքում՝ թատերաշխարհի կարևորագույն մրցանակաբաշխությանը Գյումրու դրամատիկականը տուն է վերադարձել միանգամից 5 «Արտավազդ» մրցանակով:

Տարվա «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ 2023»-ում մրցանակը շնորհվել է Ջեմմա Ադամյանին: Ներկայացումը՝ «Սպասում»:
«Լավագույն դերասանուհի» կոչումը Տաթև Ղազարյանինն է, ներկայացումը՝ «Միզերի»:
Գոռ Մարգարյանը միանգամից երկու մրցանակ է ստացել՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» և«Լավագույն ռեժիսուրա» անվանակլարգերում ՝ համապատասխանաբար «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար:
«Արտավազդ 2023»-ի «Լավագույն երաժշտության հեղինակ» անվանակարգը գյումրեցի երիտասարդ երաժիշտ Նարեկ COSMOS-ինն է՝ «Միզերի» և «Բովանդակություն» ներկայացումների համար գրված երաժշտության համար:
Եվս մեկ մրցանակ Գյումրու դրամատիկականին բերել է «Տարվա թատերախոսություն» անվանակարգը, որը գրվել է «Հրաշագործը» ներկայացման համար:

Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ իհարկե, սպասում էր մրցանակի, բայց ոչ միանգամից 5 «Արտավազդ»-ի: Սա աննախադեպ էր, առավել պարտավորեցնող ու ոգևորող: Բայց եթե մրցանականեր էլ չլինեին, միևնույնն է, դրանից իրենց եռանդն ու մղումները չէին պակասելու: Իսկ մրցանակները երջանկություն են յուրաքանչյուր թատրոնի համար, դրանք նոր լիցքերի, նոր գաղափարների ու մեծ քայլերով առաջ գնալու ցանկությունների ծնունդ են տալիս:
«Շատ ուրախ եմ բոլորի համար, հատկապես, որ այդ մրցանակները երիտասարդներին, նոր մտիքն ու գաղափարներին են շնորհվում: Ջեմմա Ադամյանը Կապանից է, բայց երկար տարիներ աշխատում է այստեղ, Տաթևը Համազգային թատրոնում է աշխատում, Գոռը մայրաքաղաքում է ստեղծագործում, բայց տվյալ դեպքում մրցանակները Գյումրունն են, քանի որ իրենք ներկայացնում են Գյումրու դրամատիկական թատրոնը: Եվ, որ ամենակարևորն է, 5 անվանակարգերում էլ հանձնախմբի բոլոր անդամների դրական գնահատականն են ունեցել»,-ասում է թատրոնի տնօրենը:

«Հենց մրցանակը ստացա, միանգամից տարբեր թատրոններից հրավեր ստացա համագործակցության: Բայց ես ասացի, որ դա իրենց հետ երկար ճանապարհ է, իսկ Գյումրու դրամատիկականի համար միշտ պատրաստ եմ»,-ասում է «Միզերի»-ում խաղացած դերի համար իր 4-րդ «Արտավազդ» մրցանակը ստացած Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը:

2022-ը Գյումրու թատրոնի համար եղել է նոր մտքերի ու գաղափարների, հրավիրված ռեժիսորների ու դերասանների մուտքի և մեծ հաջողությունների տարի: 2023-ը նախորդին ոչ միայն չի զիջի, այլ մի քանի քայլ էլ առաջ կանցնի:
Արդեն խաղացանկում առկա և լեփ-լեցուն դահլիճում խաղացվող ներկայացումների շարքը նորերը կհամալրեն:
ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհային ծրագրով թատրոնը պատրաստվում է բեմադրել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին»: Առաջնախաղը տարեվերջին է սպասվում:
Հրավիրված ռեժիսոր Տաթև Մելքոնյանը մեկ բեմադրություն կանի: Հանդիսատեսի դատին կհանձնվի նաև 2 պիես:

Բացի Գյումրիում ներկայանալուց, դրամատիկականն այս տարի շեշտը կդնի հյուրախաղերի վրա: Կլինեն շրջագայությունների ինչպես հայաստանյան թատրոններում, այնպես էլ արտերկրում:
Նպատակ կա 2022-ին հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակներում Գյումրիում հանդիսատեսի դատին հանձնված «Սպասում» ներկայացումը խաղալ Ֆրանսիայում: Այս ներկայացման ռեժիսորը ֆրանսաբնակ Սաթէ Խաչատրյանն է, որը հրավիրվել էր Գյումրու թատրոն և հարուստ խաղացանկն ավելացրել նաև այս գործով:
«Միզերի»-ն ևս միջազգային փառատոնի կմասնակցի: Լյուդվիգ Հարությունյանը վստահ է, հաջողությամբ կանցնեն այդ փուլը ևս:

Այլ կարևոր ձեռնարկ էլ կա: Գյումրու թատրոնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը հունիսին կմասնակցի Չեխովյան փառատոնին, որին հայտ ներկայացնելը հեշտ է, մասնակցության իրավունք ստանալը՝ բարդ, երբեմն անհնար:
2014-ին «Արտավազդ» մրցանակաբաշխությանը մեկ ներկայացման համար միանգամից 6 մրցանակ ստացած Գոռ Մարգարյանն էլ նոր ասելիք է կունենա այս տարի: Ձևաչափը գտել է, հարմար բեմ՝ դեռ չի տեսնում: Ասում է, եթե ամեն ինչ լավ ընթացք ունենա, հավանաբար հենց Գյումրու հանդիսատեսը ձևաչափով բացառիկ ներկայացման ականատեսը կլինի:

2023-ին Գյումրիում անցկացվելիք միջազգային փառատոնին դրամատիկականը ներկայացմամբ չի մասնակցի, սակայն մեծ սիրով կհյուրընկալի բոլոր թատերախմբերին:
«Մեր մասնակցությունը տրամաբանական չէր լինի, քանի որ փառատոնի հիմնական նպատակը պետք է լինի Գյումրու հանդիսատեսին ծանոթացնելՀՀ-ում և արտերկրում գործող թատերախմբերի հետ: Տվյալ դեպքում մեր մասնակցությունն այնքանով էր լինելու, որ մեր հերթական ներկայացումն էինք ընդգրկելու: Մեր մասնակցությունը կլինի ջերմ ընդունելությունն ու սրտաբացությունը: Սա մեզ համար լավ դաս ու փորձի փոխանակման հնարավորություն կլինի, որի համար շատ ուրախ եմ»,-ասաց Հարությունյանը:
2022-ին 5 ներկայացում է ունեցել Գյումրու դրամատիկականը, ոչ մեկը կոմերցիոն չի եղել, և ի սկզբանե վտանգված է համարվել հաջողությունը՝ պայմանավորված տարակարծություններով, թե արդյո՞ք հանդիսատեսին կհետաքրքրեն դրանք:
«Բոլորն էլ ունեցան հաջողություններ, բայց օրինակ «Սպասում»-ը հանդիսատես կա, որ չի հասկացել, չի ընկալել: Դա նորմալ, բնական երևույթ է, մենք ընդունում ենք ցանկացած կարծիք, բայց չենք համարում ուղղորդիչ: Ես կարծում եմ, որ թատրոնը ինչքան էլ հասանելի, միևնույնն է՝ գետնից կտրված պետք է լինի»,-վստահ է Լյուդվիգը:
Դրամատիկականը մատը կյանքի ու աշխարհի զարկերակին դրած է քայլում, վարում այնպիսի քաղաքականություն, որ դերասաններից ոչ մեկը թատրոնի դռնից դուրս նայելու ոչ ցանկություն ունի, ոչ ժամանակ: Չեն լճանում, անգամ հանգստանալու հնարավորություն չեն ունենում: Եվ այլ թատրոնների հետ իրականացվող համագործակցություններն օդ ու ջրի նման են անհրաժեշտ: Այս մասին էլ բարձրաձայնում է թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը:
«Օրինակ Երևանում «Հրաշագործը» ներկայացման տոմսերն այն արագությամբ են սպառվում, ինչպես սովի տարիներին սև հացն է սպառվել, մեկ հրավիրատոմս կամ տոմս եթե ուզես, չես ճարի: Սա խոսում է արվեստի ճիշտ կառավարման, ժամանակի ոգին հասկանալու մասին»,-ասում է Գաբոյանը:

Արդեն վաղը՝ ապրիլի 1-ին 2023 թվականի առաջնախաղը կհանձնվի հանդիսականի դատին: Մրոժեկի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան կլինի բեմում:
Սամսոն Մատինյան
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT