Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը կարծում է, որ ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի այսօրվա պահվածքը նպատակ ուներ սադրանքներ իրականացնել, որպեսզի նիստի ընթացքում ինչ-որ միջադեպ գրանցվեր:
«Ընդդիմությունը մի նպատակ ունի՝ երկրի ներսում ապակայունացնել իրավիճակը, արժեզրկել ինստիտուտները։ Իրենք էլ իրենց առաջադրած թեկնածուին ներկայացնելու համար չէին եկել նիստին, ինչն էլ խոսում է, որ հստակ նպատակ ունեին սադրելու, վիճաբանություն հրահրելու, այլ ոչ թե թեկնածուին ներկայացնելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է պատգամավորը։
Խոսելով Ղազարյանի կողմից իրեն «Թոռնիկ» անվանելու մասին՝ Բաքոյանը նկատում է՝ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածուն այս քայլով փորձում էր դիպչել իր ազգականներին և քամահրանքով վերաբերվել:
«Բայց այդ բազմաֆունկցիոնալ պարոնը չի պատկերացնում, որ ես իմ համայնքի դեմքն եմ։ Թոռնիկ Ալիյանը, ում անունով նա ինձ դիմում է, Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն է, իրենք պլաններ ունեն, հանդիպել էին Թոռնիկի հետ, և իրենց խումբը առաջարկել էր ուսանողներին գումարի դիմաց փողոց հանել իրենց ցույցերին մասնակցելու համար։ Դա բացահայտվեց, դրանից իրենք շատ նեղված են։ Ես Թոռնիկի ու իր նման մարդկանց կողքին եմ կանգնած»,- ընդգծում է կառավարող ուժի անդամը:
Անդրադառնալով նաև հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի վարքագծին՝ Բաքոյանն ասում է՝ Թովմասյանը պետք է դատապարտեր Էդգար Ղազարյանի նման վարքն ու հնչեցրած հայտարարությունները։ Ըստ նրա՝ ընդդիմությունը հետագայում նույնպես նման սադրանքների կգնա։
«Էդգար Ղազարյանը փորձում էր հնարավորինս արդարացնել այն սպասումները, որոնք իրենից ունեին իրեն ուղարկողները։ Ընդդիմությունն ինչ պատվեր դրսից ստանա, դա էլ կիրականացնի, այդ կերպ էլ իրենք իրենց կպահեն»,- կարծում է նա:
Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որն անցավ բուռն քննարկումների ու վեճերի մթնոլորտում։
Հանձնաժողովը քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմությունը ՀՀ ՄԻՊ թեկնածու էր առաջադրել Էդգար Ղազարյանին, իսկ իշխանության ՄԻՊ թեկնածուն ՀՀ դատախազի տեղակալ Անահիտ Մինասյանն է։ Հանձնաժողովը բուռն քննարկումից հետո հաստատեց Մինասյանի թեկնածությունը։
Չնայած նրան, որ ընդդիմության որևէ ներկայացուցիչ, բացի հանձնաժողովի նախագահից, չէր ներկայացել նիստին, այնուամենայնիվ, ընդդիմադիր թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը, նիստի ընթացքում պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր հնչեցնում ՔՊ պատգամավորների հասցեին, իսկ Թագուհի Թովմասյանը նշում էր՝ Էդգար Ղազարյանի ներկայացուցիչն ինքն է:
Ընդդիմության ՄԻՊ թեկնածուն նաև սկանդալային հայտարարություն արեց՝ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը որակելով «ադրբեջանաթուրքական»։ Այս ամենից հետո կրքերն էլ ավելի թեժացան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT