Ով է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ձայնագրությունը Սերժ Սարգսյանին փոխանցած պատգամավորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում անդրադարձել էր մոտ երկու տարվա վաղեմության մի միջադեպի՝ 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների  նախընտրական շրջանում իր մասնակցությամբ «սկանդալային» ձայնագրության հրապարակմանը։ 

«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Իմիջիայլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ո՞վ է ձայնագրել դա և ինչպե՞ս: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության: Եկել է, մեր ցուցակով դարձել պատգամավոր, եթե չասեմ՝ սենց ականջից բռնել, դարձրել ենք պատգամավոր, եկել հեղափոխական թիմի նիստը ձայնագրել, տարել Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում են, գետինն էլ չի մտնում»,- մասնավորապես հայտարարել էր Կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ խնդրո առարկա ձայնագրությունը, որին Սերժ Սարգսյանը և նրա կրտսեր կուսակիցները սիրում են պարբերաբար հղում անել, նա հրապարակել էր Գեղարքունիքում՝ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում։

Նկատենք, որ ձայնագրության հրապարակման ժամանակ ներկա էր եղել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, արդեն իսկ «Պատիվ ունեմ»-ի նախընտրական  ցուցակի անցողիկ տեղում հանգրվանած Թագուհի Թովմասյանը:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ, որը, ըստ Սերժ Սարգսյանի, «նրան փոխանցել էին բարի մարդիկ», Փաշինյանը պատմում է, որ երբ 2018 թվականի մայիսի 12-ին մեկնել է Սոչի և այնտեղ հանդիպումներ ունեցել, սուրճի համար նախատեսված սեղանի մոտ, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են, իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևը, Լուկաշենկոն և ասել հետևյալը․

«Դու հիմա այդպիսի մեծ ժողովրդականություն ունես և այլն, և այլն, ու սա պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես: Ասում եմ՝ օքեյ, հասկանում եմ, որ պատմական շանս ա, հիմա ասեք՝ ինչ ա նշանակում լուծել: Ու իրենք նորից պատմում են էն, ինչ որ գրված ա «Լավրովի պլանի» մեջ. զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն, և այլն: Ես ասում եմ էն, ինչ որ ասացի հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ շատ կոնկրետ ճշգրտման, դա ընդհանրապես թեմա չէ, որը կարելի է քննարկել և այլն: Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա դուք լրիվ ուրիշ բան եք ասում: Ու այդտեղ Պուտինն ասում է, Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որ արդեն կլինի հետաքրքիր, որ ես սենց դնեմ թևիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ «ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքրո՞ւմ ա, թե՞ չէ»:

Չէ, բայց ասում ա երկրորդ նյուանսը, պարզապես ինքն ասում է՝ ես սա հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան: Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան: Ես ասացի՝ չի լինի, դա չի լինի: Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես բազմաթիվ բանով ասել եմ՝ ես հասկացա, որ իրենք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով, բան, որ վերջում Ապրիլյան պատերազմ էր: Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ լինելով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ, չափազանց ռիսկային էր»:

Այս ձայնագրության հրապարակման նպատակը, որն իր առաջ դրել էր Սարգսյանի PR թիմը, «ապացուցելն» էր՝ Նիկոլ Փաշինյանը «տապալել է բանակցությունները»:

Նկատենք, որ ձայնագրության հրապարակումից հետո առաջին անգամ է, որ Փաշինյանն առանց կոնկրետ անուն նշելու ակնարկում է, թե ով կարող է լինել դրա արտահոսքի  հեղինակը։ Վարչապետի խոսքից կարելի է ենթադրել, որ նա նկատի ունի հենց Թագուհի Թովմասյանին։ Վերջինս, ի դեպ, անդրադառնալով Կառավարության ղեկավարի վերոհիշյալ հայտարարությանը, որոշել է անտեղյակություն խաղալ, թե՝ «վարչապետի հայտարարությունը չի լսել»։ Բացի այդ, եթե Փաշինյանի խոսքում չի հնչել անուն, ապա դա իրեն չի վերաբերում: «Իմ անո՞ւնն է տվել Փաշինյանը, եթե իմ անունը չի տվել, չեմ կարող մեկնաբանել»,- ասել է հեղափոխական թիմով պատգամավոր դարձած նախկին լրագրողը։   

Ի դեպ, Թովմասյանը մինչ այս էլ «տաք հետքերով» հասցրել էր հերքել իր առնչությունը ձայնագրությանը և կասկածներն իր վրայից սրբելու համար հայտարարել, թե 2 տարի շարունակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստերին չի մասնակցել և հետևաբար չէր կարող ձայնագրության հեղինակ լինել՝ ֆիզիկապես ներկա չլինելով խմբակցության նիստերին։ Նախորդ տարի հոկտեմբերին էլ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե ձայնագրությունը տեղի է ունեցել «Արցախի պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ»։

Հարկ է նկատել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն էլ, երբ ԱԱԾ տնօրեն էր, հրապարակվեցին հանրությանը քաջ հայտնի գաղտնալսումները։

Սա իսկական սկանդալ էր, քանի որ գաղտնալսել էին ԱԱԾ տնօրենին, մարդ, որը, ըստ էության, պատասխանատու է ՀՀ քաղաքացիների տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար։ Այնինչ ոչ միայն ինքը, այլև երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու այն ժամանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն էին հայտնվել գաղտնալսողների թիրախում։  Վանեցյանը, որի հետ ընդդիմադիր Թագուհի Թովմասյանը, ինչպես վերջինս էր վստահեցրել, «խոր ըմբռնում ունի», հայտարարեց, թե «պատվիրատուն շատ հայտնի մարդ է», բայց հանրությունն այդպես էլ չիմացավ նրա անունը։

Հ․Գ․ 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց հրապարակվեց աղմկահարույց մի ձայնագրության, որում լսվում է, թե ինչպես է Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին փոխանցում Ալիևի առաջարկը՝ 5 միլիարդ դոլարի դիմաց հանձնել Արցախի ազատագրված 7 շրջանները, Սարգսյանն էլ իր հերթին է հայտարարում, թե պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի 7 շրջանից։  

Արձագանքելով ձայնագրությանը՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը բացահայտել էր, թե երբ է տեղի ունեցել խոսակցությունը՝ 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ժամանակ, որը անցել էր ոչ հրապարակային։

Թե ո՞ւմ թեթև ձեռամբ էր ձայնագրվել Բաղրամյան 26-ում՝ նախագահականում կայացած փակ նիստի զրույցը, կարելի է ենթադրել։ Այս (ինքնա)ձայնագրությունը հրապարակելու նպատակն էլ ակնհայտ էր՝ Սերժ Սարգսյանից «ոչ հողատու»-ի կերպար կերտել և շրջանառության մեջ դնել նրա այս ենթադրությունը՝ «չի բացառվում, որ Ալիևը 5 միլիարդ դոլարի առաջարկն արել է նաև Փաշինյանին». «չեկիստական ավանդույթներով» երկիրը կառավարած անձի ենթադրություն։

Ելիզավետա Գասպարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11680 դիտում

ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն

Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա

Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ

ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք

Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը

Վարչապետը նոր գրառում է արել

Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել

Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ

Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը

ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ

Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է

Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել

Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին

ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է

Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել

ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին

Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ

Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության կոնցեպտի մասին է. վարչապետ. տեսանյութ

Գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան

ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը

Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն

Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով

Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ

Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է

Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին

Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է

ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ

Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է

Արթիկի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Եթե Ադրբեջանը վստահ է դիրքորոշումներում, ինչու է գաղափար առաջ քաշում դադարեցնել դատական պրոցեսները. Կիրակոսյան

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 10-ին