էդքան չկան, որ ինձ «դաբրո» տան․ ինչպես է Բաբայանը բանակցել ադրբեջանցիների հետ

29/11/2023 schedule15:30

«Արցախը սեպտեմբերի 19-ի դեպքերով հանձնել է Արցախի իշխանությունը»։

Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ նպաստել ԼՂ հանձնմանը, նա արձագանքեց. «Նպաստեց։ Ես ասել եմ, որ ֆինանսավորել, այն ձևով անել, ինչ ձև անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։

Վերջինս չի ընդունում այն պնդումը, թե ՀՀ իշխանությունն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս․ «Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ ճանաչել են Ղարաբաղն Ադրբեջանի մաս, այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ ՀՀ-ն չէր կարող խառնվել, որովհետև չունի բանակ, բացի դա՝ Ադրբեջանը կոշտ հարց էր դնում, որ չես կարող դու իմ ներքին հարցերին խառնվես, խնդրում էր Արցախի իշխանություններին բանակցել անմիջականորեն Ադրբեջանի հետ, նրանք էլ Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ բոյկոտեն, բոյկոտում էին»։

Պատասխանելով հարցին՝ իրեն պատվիրա՞կել էին բանակցել Ադրբեջանի հետ, Բաբայանը կոշտ արձագանքեց․ «Ինձ ոչ ոք չի պատվիրակել, դաբրո էլ չեն տվել, էդքան չկան, որ ինձ դաբրո տան։ Տեսաժապավենը կա, էդ ձեր ուզած հերոսները սաղ նստած են, ձեր խոնարհ ծառան ելույթ է ունենում, բոլորնն էլ գլխով ասում են՝ այո՛, որևիցե մեկը հարց չի տալիս՝ պարոն Բաբայան, ինչպե՞ս եք բանակցել, ի՞նչ կետերով եք բանակցել: Ես ձեզ անընդհատ ասում եմ, որ դա բանակցություն չէ, դա եղել է սկզբունքներ, թե ի՞նչ սկզբունքների շուրջ ենք նստում բանակցությունների՝ Ղարաբաղը ունենալու է իր բանակը, օրինակ՝ այդ կետերը ամբողջովին քննչական կոմիտեում կան»։

Նրա խոսքով՝ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել այդ սկզբունքներից․ «Մինչև նախագահ ընտրվելԸ նա եղել է ԱԽ քարտուղար և այդ դահլիճում մասնակցել է, դրանցից հետո ճշտել է Ադրբեջանի անվտանգության հետ, բայց հո ես շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ, ես շփվել եմ նախագահի ապարատի հետ, իմ ներկայացուցիչը փոխանցել է փաստաթղթերը։ Ինքը ձեզ համար է Արցախի նախագահ, բայց 22 հոգով բանդայի պես նստել քվեարկել են, դա անթույլատրելի է»։

Տպել
1356 դիտում

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով