Պատրաստ եմ առանց միջնորդների կրկին հանդիպել ադրբեջանցի մտավորականների հետ. Ռուբեն Բաբայան

29/11/2023 schedule22:40

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ չի կարելի հավերժ թշնամի լինել հարևան երկրների հետ, ուստի այդ թշնամանքը հաղթահարելու կարևոր կետերից մեկը երկխոսությունն է։

Վերջինս վերհիշում է երկու տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած հայ և ադրբեջանցի հասարակական գործիչների հանդիպումը, որին մասնակցել էր նաև Բաբայանը, ինչպես նաև՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և ռեժիսոր Հարություն Խաչատրյանը։ Հանդիպումը կայացել էր ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ադրբեջանական կողմը պետք է ազատ արձակի այնտեղ պահվող հայ գերիներին։

Սակայն, ըստ Բաբայանի, որքան էլ անհրաժեշտ լինի այդ երկխոսությունը, միևնույն է, դա այժմ տեսականորեն հնարավոր չէ իրականացնել․ Ռուսաստանը այլևս չի կարող միջնորդ հանդիսանալ, առաջին հանդիպումից էլ պարզ էր, որ Ադրբեջանը չի ցանկանում շարունակել նման ձևաչափը:

«Այսօր Ռուսաստանը ունի իր սեփական խնդիրները, որոնք կցանկանա լուծել նման հանդիպումներով, այսինքն՝ չի կարող լինել անկողմնակալ միջնորդ։ Ես պատրաստ եմ նման հանդիպման, բայց առանց միջնորդների։ Լավ կլիներ, եթե նորից կայանար հանդիպումը, և հակառակ կողմից էլ լինեին անկողմնակալ մտավորականներ, կիսեին համամարդկային մոտեցումները, այլապես դա նմանվում է քաղաքական գործիչների շփումներին, ինչն էլ անիմաստ է։ Ես երկխոսության կողմնակից եմ և կարծում եմ, որ խնդիրների մեծ մասը առաջանում են հենց դրա բացակայության պատճառով։ Որքան էլ ողբերգական և հերոսական պատմություն ենք ունեցել, պետք է առաջ նայենք, իսկ դա առանց հաղորդակցվելու հնարավոր չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Զրուցակիցը ընդգծում է՝ նման հանդիպում-երկխոսության պարագայում ադրբեջանական կողմի պատվիրակությունը գտնվում է իր ղեկավարության ճնշման ներքո։ Չնայած երկու տարի անց դեռևս ձևաչափը շարունակելու խոսակցություններ կամ քայլեր չեն ձեռնարկվել, բայց արվեստի գործիչը վստահ է, որ ապագայում այն լինելու է շարունակական․ «Ի տարբերություն նրանց՝ մենք ազատ էինք։ Պետք է ամեն բան անել, որ կայանա երկրորդ հանդիպումը, մշտապես թշնամի ունենալով՝ արձանագրում ենք, որ այս երկրում ապագա չկա։ Թարմ են կորուստները, ողբերգությունը, բայց կարծում եմ, որ մտավորականները նրա համար են, որ նայեն առաջ և փորձեն ժողովրդի համար անել այն, որ երկրները զարգանան, ժողովուրդը զարգանա։ Հանձնվել չի կարելի, հակառակ դեպքում կդատապարտենք մեր ժողովրդին այս երկրում չապրելուն, իսկ դա նշանակում է ձուլում այլ ժողովուրդների հետ»։

Արվեստագետի խոսքով՝ նմանատիպ հանդիպումները քննադատողները պետք է հասկանան և պարզաբանեն՝ սիրո՞ւմ են երկիրը, թե՞ քարտեզը, փորձո՞ւմ են դասեր քաղել հետագա իրադարձություններից, թե՞ ոչ, հարգո՞ւմ են իրենց ժողովրդի պատմությունը, թե՞ պարզապես հպարտանում են այդ վերքերով․ «Հակառակ դեպքում մահը մեզնից անպակաս կլինի։ Չպետք է վախենանք թիրախավորվելուց, եթե ես նման մարդ լինեի, ապա ընդհանրապես ելույթներ չէի ունենա և չէի մասնակցի որևէ բանի։ Կան բաներ, որոնք դու պարտավոր ես անել, անկեղծ քո կարծիքը բարձրացնես։ Մեր հասարակության մեջ անհանդուրժողականությունը արմատներ ունի, և դա տարածվում է ոչ թե հակառակորդի հանդեպ, այլ ինքներս մեր։ Դա անարդյունավետ է, որևէ լավ բանի չի հանգեցնի։ Իրար չենք լսում։ Մտահոգված ես երկրի ապագայով՝ արա քայլ դրա զարգացման համար»։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը նշում է՝ միայն Հայաստանը և Ադրբեջանը պետք է այդ ուղղությամբ աշխատեն իրար հետ։

«Կլինի ցանկություն, կլինի նաև հանդիպում։ ՌԴ-ն մտածում էր ոչ այդքան մեզ հուզող հարցերի շուրջ։ Առաջին հանդիպմանն էլ մտահոգված էր ոչ թե խաղաղության հասնելուն, երկխոսությունը շարունակելուն, այլ շոշափում էր հարցեր, թե ինչքանով ենք բոլորս կողմ Սովետական միության վերադարձին, կայսերական Ռուսաստանի կրկին ստեղծմանը։ Քանի որ ՌԴ-ն գտնվում է այդ տրամաբանության մեջ, չի կարող հանդուրժողականություն մտնել երկու ժողովրդների միջև։ Ինչքան էլ դժվար լինի, դու պետք է փորձես հասկանալ դիմացինիդ տրամաբանությունը և հրավիրես երկխոսության»,- ընդգծում է Բաբայանը։

Մերի Խաչատրյան

Տպել
8877 դիտում

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով