Շունը մարդու բարեկամը չէ՞ այլևս. թափառող կենդանիների ահագնացող խնդիրն ու դրա հետևանքները. ինչ է առաջարկվում

08/12/2023 schedule22:33

Թափառող կենդանիների, մասնավորապես շների խնդիրը Հայաստանի մարզերում շարունակում է խիստ անհանգստացնող մնալ: Պարբերաբար դեպքեր են գրանցվում, երբ շները ոհմակով հարձակվում են մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա՝ պատճառելով տարբեր վնասվածքներ: Վառ օրինակ է վերջերս Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած դեպքը, երբ 7 տարեկան երեխան շների հարձակման պատճառով մահացավ, ըստ նախնական վարկածների, կամ սրտի կանգի, կամ ընկնելու հետևանքով գլուխը վնասելու:  

Այս ֆոնին հանրությունն արդարացի պահանջ է ներկայացնում՝ եթե արգելված է թափառող կենդանիներին վնասազերծել, ապա ինչպես մայրաքաղաք Երևանում է հիմնվել և գործում «Կենդանիների խնամքի կենտրոն», որը զբաղվում է թափառող կենդանիների ստերջացմամբ, նույն կերպ պետք է մարզերը ապահովվեն: 

Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ հարցը բարձրացրել էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ մասնավորապես տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվելով, թե ի՞նչ է անում պետությունն այս մասով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Բադալյանն ասում է՝ մարզերում այդ խնդրի առկայության մասին պատգամավորին ահազանգել են Սյունիքի մարզի երեխաները, որոնց հետ հանդիպում է եղել: Նրանք պատմել են, որ հատկապես ուշ ժամին չեն կարողանում տնից դուրս գալ, վախենում են բակերում, փողոցներում հավաքված շների պատճառով։

«Հարցը բարձրացվելուց հետո նաև ընդդիմադիր պատգամավորներն ասացին, որ շենքից շենք գնալու համար ստիպված են լինում օգտվել մեքենայից, տաքսի ծառայությունից, ոտքով ազատ քայլել չեն կարողանում, վտանգ են զգում թափառող շների պատճառով»,- ասում է նա:

Ըստ պատգամավորի՝ Սյունիքի մարզում շների քանակի ավելացման պատճառներից մեկն այն է, որ դրանք նաև Լեռնային Ղարաբաղից են տեղափոխվել. «Հարցը քննարկել ենք թե՛ մասնագետների, թե՛ ՀՈԱԿ-ի ներկայացուցչների, թե՛ քաղաքապետարանի հետ, և հրաշալի համագործակցություն ունեն համայնքները Երևանի քաղաքապետարանի հետ, բայց Հայաստանը միայն Երևանը չէ, ու պետք է ջանքեր գործադրել, որ կարողանանք ամբողջ երկրում այդ հարցը լուծել»:

Միաժամանակ Բադալյանը նկատում է՝ համայնքներում այս առումով խնդիրը բարդ է, քանի որ համայնքը չի նախատեսում բյուջե դրանով զբաղվելու համար։ Պետք է քննարկում տեղի ունենա, որից հետո պարզ կդառնա, թե ինչ միջոցով պետք է խնդրին լուծում տրվի:

«Նախարար Գնել Սանոսյանն ինձ պատասխանել է, որ, օրինակ, շների ստերջացման ծրագրում ներգրավված է 25 համայնք՝ Երևանը և նրան հարակից մարզերը, բայց եթե այլ տեսանկյունից ենք նայում, նշանակում է, որ 2-3 մարզ է ներգրավված ծրագրում: Հեռավոր մարզերում հարցը բաց է մնում, և խնդիրը դառնում է անհանգստացնող։ Պետական հսկողությունն այդ հատվածներում ավելի շատ պետք է լինեն»,- կարծում է պատգամավորը:

Ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ պայմանավորվել են հանդիպել ՏԿԵ նախարարի հետ, հնարավոր է՝ հարցը կարողանան լուծել առանց օրենսդրական փոփոխությունների, հնարավոր է, որ կարիք լինի հանդես գալ նման առաջարկով։

Անդրադառնալով այն պնդումներին, թե երբեմն շների ականջներին պարզապես դակում են տարբերանշանը, բայց չեն ստերջացնում, որի մասին ԱԺ-ում բարձրաձայնեց ինքը Բադալյանը՝ պատգամավորն ասում է՝ նման ահազանգ է ստացել, սակայն չի կարող ապացուցել, քանի որ այդ ահազանգը կարող է սուբյեկտիվ լինել։ Ըստ Բադալյանի՝ դա պարզելուց հետո հասկանալի կլինի՝ գործո՞ւմ է այդ մեթոդը լիարժեք, թե՞ դրան պետք է ավելանան այլ գործիքներ ևս։

«Շատ տարբեր փուլերով տարբեր լսումներ են եղել, 7-րդ գումարման նիստում ընդդիմությունը ԱԺ բերեց նախագիծը, որը արգելում էր կենդանիների նկատմամբ բռնությունը ու քրեական պատասխանատվություն նախատեսում, դրանից հետո Երևանում ավելի լուրջ կազմակերպություններ ներգրավվեցին խնդրի լուծմանը։ Ստեղծվեցին ապաստարաններ, որ այդ ամենը վերցնեն վերահսկողության տակ։ Բայց օրենքն արգելում է բռնություն որևէ կերպ թափառող շների վրա, քանի որ բարի նոտա ուներ, ընդունվեց։ Եթե դրա կիրառմանը զուգահեռ մեծ բյուջե հատկացնենք համայնքներին, հաշվի առնենք միջազգային փորձը, հետևողական լուծումներ գտնենք, կկարողանանք կանխել իրավիճակը։ Պետք է հասկանանք, թե որ գերատեսչությունն է դրա համար պատասխանատու, և հնարավոր է՝ ստեղծենք աշխատանքային խումբ»,- ասում է նա։

Նա ևս համակարծիք է՝ անհրաժեշտ է, որ Երևանի օրինակով մարզերում նույնպես կառուցվեն թափառող շների հարցերով զբաղվող կենտրոններ։ Վերջինս այս հարցում կարևոր է համարում նաև հասարակության վարքագիծը կենդանիների նկատմամբ. «Ես պահում եմ շուն, և արտաքին տեսքից շունը վտանգ չի ներկայացնում, բայց երբ զբոսնում եմ նրա հետ կամ թողնում եմ դրսում, խանութ մտնում, հետո դուրս գալիս, տեսնում եմ, որ ծնողները երեխաներին հեռու են պահում, զգուշացնում, երբեմն գրկում են կողքով անցնելիս։ Մտածողության ու վարքագծի խնդիր կա։ Չպետք է երեխաներին վախեցնենք կենդանիներով»:

Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանն էլ մեզ հետ զրույցում նկատում է՝ թափառող շների հարցը կկարգավորվի, եթե Հայաստանի ողջ տարածքում գործի համապատասխան օրենքը։ Այսինքն՝ վերահսկվի բոլոր այն անձանց գործունեությունը, կամ ցանկացած գործունեություն, որը որևէ կերպ կապ ունի կենդանիների հետ, իսկ օրենքի որևէ կետը խախտելու դեպքում պետք է գործեն շատ լուրջ տույժ-տուգանքներ։

«Կենտրոնն իրականացնում է թափառող շների գլխաքանակի կանոնակարգման ծրագիր, որը ենթադրում է ստերջացման գործընթացը, կատաղության հիվանդության դեմ պատվաստումն ու վերապատվաստումը, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը։ Կազմակերպության գործունեության հիմքում ընկած է մեկ կարևոր գաղափար՝ կենդանիների բարեկեցության կանոնները պահպանելով՝ հանրության անվտանգությունն ու առողջությունը ապահովելն է։ Առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ հարցը կարգավորել, որովհետև խնդիրը առաջացել է ու ավելի է սրվում ոլորտներում առկա օրենսդրական բացի հետևանքով։ Չկա հսկողություն կենդանատերերի նկատմամբ, կացարանների գործունեությունը նույնպես բացակայում է»,- ասում է նա։

Ըստ Առաքելյանի՝ թափառող կենդանիների խնդրի լուծման ճիշտ տարբերակը հենց ստերջացումն է, որն իրականացում է Երևանը՝ ելնելով միջազգային հաջողված փորձից։ Զրուցակցի խոսքով՝ այժմ սկսել են նաև համայնքներում կացարանների կառուցման ծրագրեր։

Անդրադառնալով պատգամավոր Լուսինե Բադալյանի հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ ահազանգեր են լինում, որ հաճախ առանց ստերջացնելու տարբերանշան են դակում շների ականջներին՝ ՀՈԱԿ-ի պատասխանատուն ընդգծում է՝ Ազգային ժողովն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրաձայնել չապացուցված և սուբյեկտիվ կարծիքները, հատկապես, եթե խոսքը վերաբերում է պետական կառույցներին․ «Եվ կենտրոնից որևէ հարցի ու խնդրի պարզաբանում ստանալը ԱԺ պատգամավորի համար հաշված րոպենների հարց կարող է լինել։ Ընդհանրապես՝ ցանկացած անձ կարող է դիմել և ՀՈԱԿ-ից ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանը»։

Առաքելյանի խոսքով՝ անհրաժեշտ է պետական վերահսկողություն, որովհետև եթե Երևանը ներկայացնում է այս մասով իր արած աշխատանքների հաշվետվությունները, որոնք բաց ու թափանցիկ են, ապա մարզերում ստերջացման ծրագրերի մի մասը իրականացնում են մասնավոր կազմակերպությունները։

Վերջինս չի հերքում, որ հասարակությունը շների նկատմամբ վերաբերմունքի մշակույթ գրեթե չունի․ «Փորձում են որոշ դեպքեր ներկայացնել ինքնապաշտպանություն, բայց, օրինակ, շանը ողջ-ողջ մեքենայի ետևից քարշ տալը ինքնապաշտպանություն չէ։ Մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այնուամենայնիվ, կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը ևս ահազանգում է՝ եթե խնդրին լուծում չտրվի, ապա այն ավելի է խորանալու:

«Հայկական ժամանակ»-ը նաև Հայաստանի առողջապահական գերատեսչությունից տվյալներ է խնդրել շների կծման դեպքերի հետ կապված: Ըստ այդմ՝ միայն այս տարվա ընթացքում գրանցվել է կենդանիների կողմից մարդուն վնասելու 6919  դեպք, որից շատ քիչ տոկոսն է այլ կենդանու կողմից, մեծ մասը շների մասնակցությամբ է: Խոսքը թե՛ ընտանի, թե՛ թափառող շների մասին է: 2022-ին այդ դեպքերը եղել են 6512, 2021-ին՝ 5632:

Մերի Խաչատրյան

Տպել
2282 դիտում

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները