Երևան
0 °C
Թեպետ Ամանորին դեռ 20 օր կա, սակայն Հայաստանում բնակվող քաղաքացիներն արդեն սկսել են տարեմուտն այլ երկրներում դիմավորելու համար նախատեսված փաթեթների ամրագրումները:
Նոր տարին դրսում տոնել ցանկացող մեր քաղաքացիներն ինչպես վերջին մի քանի տարիներին, այս տարի նույնպես ամենաշատը նախապատվությունը տալիս են Եգիպտոսին: Երկրորդ երկիրը Դուբայն է: Կան տուրիստական ընկերություններ, որտեղ պահանջվածներից է Իտալիան։ Այս երկրներին հաջորդում են Արաբական Միացյալ էմիրություններն ու եվրոպական որոշ երկրներ:
Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների խոսքով՝ ակտիվ է նաև ներգնա ամանորյա փաթեթների նկատմամբ քաղաքացիների հետաքրքրվածությունը:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում «Ռիմա Թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանն ասում է՝ ամանորյա տուրերի փաթեթների ամրագրման հարցում քաղաքացիները բավականին ակտիվ են, ամրագրում են թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրեր, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից Ամանորը Հայաստանում նշելու ցանկությունը վերջինս այս տարի է նկատել։
«Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ մեր հանգստյան տներում են նախընտրում Ամանորն անցկացնել։ Ակտիվությունը ներգնա տուրերի նկատմամբ է շատ, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են Ամանորը նշել Հայաստանից դուրս, նախընտրում են Եգիպտոսը, Դուբայը, երբեմն՝ Վրաստանը։ Այս տարի նկատում եմ նաև շարժ օտարերկրյա զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են մեզ մոտ մասնակցել ամանորյա խնջույքներին, ինչի առթիվ ուրախ ենք, քանի որ շատ երկար տարիներ է՝ փորձում էինք զարգացնել այս ուղղությունը»,- նկատում է նա։
Մեր երկրում Ամանորը ցանկանում են նշել հիմնականում Ռուսաստանի, Եվրոպայի տարբեր քաղաքների, ինչպես նաև Եգիպտոսի քաղաքացիները։ Ամանորյա փաթեթները վաճառվում են մինչև դեկտեմբերի 31-ը։
Ռիմա Խաչատրյանի խոսքով՝ ամանորյա տուրերի ակտիվությունը նախորդ տարվա համեմատ աճել է, ինչպես նաև ի հայտ են եկել նոր ուղղություններ, որոնք նույնպես հետաքրքրում են մեր քաղաքացիներին՝ Դոհա-Քաթար, Աբու-Դաբի, Հորդանան․ «Մարդիկ այլևս չեն ուզում տանը նշել։ Քաղաքացիները նախընտրում են ամռանն իրենց հավաքած գումարները օգտագործել ամանորյա հանգստի համար»։
«Լոկա» տուրիստական գործակալությունում էլ ցանկալի երկրների թոփ տասնյակի առաջին հորիզոնականում ակտիվ են դեպի Եվրոպական քաղաքներ առաջարկվող ուղղությունները։
«Ավելի շատ ակտիվ Են Եվրոպական ուղղությունները, որոնք ավելի մատչելի են, քան Արաբական ուղղությունները, բավականին ակտիվ է նաև դեպի Իտալիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն։ Փաթեթները սպառվում են մինչև դեկտեմբերի 15-16-ը։ Օրինակ՝ դասական Իտալիայի ծրագիրը ներառում է շրջայց Իտալիայի կարևոր քաղաքներով՝ Հռոմ, Վատիկան, Տոսկանա, Վենեցիա, որտեղ նաև կազմակերպվում է այցելություն Սուրբ Ղազար հայկական եկեղեցի, Միլան ու հետ են վերադառնում Երևան, մեկ շաբաթ է տևում»,- մանրամասնում է ընկերության աշխատակիցը։
«Լոռե» տուրիստական ընկերության տվյալներով էլ՝ ակտիվ ուղղություններն են Եգիպտոսն ու Վրաստանը:
«Վրաստանում առաջարկվում է հյուրանոց, գալա ընթրիք, արժեքը շատ մատչելի է և ներառում է նաև Երևանից-Վրաստան տրանսպորտի արժեքը, ինչպես նաև ուրեր տարբեր քաղաքներով։ Հայաստանի դեպքում ակտիվությունը դեպի Ծաղկաձոր և Դիլիջան է, նորից առաջարկում ենք գալա ընթրիք, խաշ և գինու հյուրասիրություն։ Հայաստանում ամանորյա փաթեթների արժեքը սկսվում է 130 հազարից։ Ընդ որում՝ այդ վայրերի տեղերն արդեն սպառվել են»,- տեղեկացնում է գործակալության աշխատակիցը։
«Սքայ Տուր» տուրիստական ընկերության աշխատակցի խոսքով էլ՝ ակտիվ են դեպի Արաբական Էմիրություններ և Եգիպտոս ուղղությունները, իսկ Շրի Լանկայի տեղերն արդեն սպառվել են։ Արժեքն ու առաջարկվող ծրագրերը ընտրում է անձը: Տուրերը սկսվում են 1500 դոլարից։
Մերի Խաչատրյան
Էրդողանը դատի է տվել Ստամբուլի քաղաքապետին և ընդդիմության առաջնորդին
Գևորգ Պապոյանն այցելել է Արմավիրի գինեգործարաններ. «Ոսկենի»-ում նախարարը ստորագրություն է թողել անվանական տակառի վրա
Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում. Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Օբիդ Նազարիոնի հետ
Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն
Իսրայելը կարող է հասնել Իրանի ցանկացած կետ. Նեթանյահու
ՄԻՊ-ը կոչ է արել զերծ մնալ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից
Բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ վիրավորը հիվանդանոցում մահացել է
Ուր է գնացել Գալստանյանը և ինչ նպատակով, նրան կփոխարինեն այլ անձո՞վ. մանրամասնում է Առաքելյանը
ՄԱԿ-ի շենքում ՀՀ-Ֆրանսիա բարեկամության սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանիշ է
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստում համայնքներից ստացված սուբվենցիայի 50 հայտ է քննարկվել
Գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, 28-ին փնտրում են
Գառնիում ավտոմեքենա է այրվել
Սկսվել է նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը
Սերբիայում երկաթուղային կայարանի տանիքը փլուզվել է. զոհեր ու վիրավորներ կան (տեսանյութ)
Թուրքիայում պատրաստվում են «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ ընդունել
Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
Մուսալեռում 15 մլն դոլարի ներդրմամբ 100 աշխատատեղ է ստեղծվել. Գևորգ Պապոյանն այցելել է «Բաղեշյան» ոսկու գործարան
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Կոնվերս Բանկ. հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար
62 մլն դրամ՝ հաջողակ տղամարդկանցից սկսնակ գործարարներին․ տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը
Ահազանգ չի ստացվել. ՆԳՆ-ն՝ «Երևան» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ լուրի մասին
Հատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը. ինչ է քննարկվել
Էկոնոմիկայի նախարարը նոր տեղակալ ունի
Երիտասարդ ընտանիքի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի նախաքննությունն ավարտվել է. կա ևս մեկ մեղադրյալ (լուսանկարներ)
Ավտոբուսի ղեկին հեռախոսով խաղ խաղացած վարորդն ազատվել է աշխատանքից (տեսանյութ)
Կթողարկվեն My fare տրանսպորտային քարտեր, վստահ եմ, որ հունվարի 1-ից միասնական տոմսային համակարգը կմտնի ուժի մեջ. Ավինյան
Ինչպիսի եղանակ կլինի նոյեմբերին. Սուրենյանը մանրամասնել է
Հայաստանը Չեխիայում ռազմական կցորդ ունի. վարչապետը որոշում է ստորագրել
Մետրոյի շարժակազմերը կավելանան. Տիգրան Ավինյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-26 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
Ավտոմեքենայով փակել է վազանց կատարած քաղաքացու ճանապարհը և դանակով հարվածել կրծքավանդակին. քրեական գործը դատարանում է
Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը Գյումրու կառավարման խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել. որն է այն
Շատ դեպքերում մարդիկ պարզապես ուղևորավարձը չեն վճարել, մեթոդներ կկիրառվեն. Ավինյան
Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել է Հայաստանին՝ 2026 թվականի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը հյուրընկալելու առթիվ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 1-ին
Պետք է աշխատենք ՀՀ-ի համար կայուն էներգետիկ ապագա կառուցելու համար, որը կկանխարգելի վաղվա մարտահրավերները. Արշակյան
ԱԳ փոխնախարարը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են հումանիտար բնագավառում համատեղ ջանքերի հնարավորությունները
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ