Երևան
12 °C
Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել խաղաղության բացակայության և տևական հակամարտությունների ու բախումների պատճառով:
Այս մասին դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվականին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Յուրաքանչյուր փակ ճանապարհը, արգելափակված յուրաքանչյուր կապուղին, գոյություն ունեցող, բայց այդպես էլ չիրացվող ամեն մի ռեսուրսն աններելի շռայլություն է, և առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որը նպատակ ունի ոչ միայն ապահովել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցությունն ու շարունակական զարգացումը, այլև ստեղծել պայմաններ, որտեղ թշնամանքն ու պատերազմը, հակամարտությունն ու այլատյացությունը չեն ունենա գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ, որտեղ խաղաղությունն ավելի շահեկան ու շահութաբեր է, քան անկայունությունը»,- ասել է Կոստանյանը:
Ըստ նրա, այս նախագիծը միտված է նաև կյանքի կոչել տարածաշրջանային տարաբնույթ նախագծեր, որոնք կնպաստեն նոր իրականության հաստատմանը Հարավային Կովկասում՝ բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը երկխոսությամբ ու փոխհամաձայնությամբ լուծելու փորձով ու ավանդույթով:
«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:
«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար»,- ասել է նա:
Կոստանյանը կարևոր է համարել, որ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ:
Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին:
««Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.
Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:
Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:
Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:
Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ:
Ցանկանում եմ նշել, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկով» երթևեկելու են ոչ միայն մարդիկ և ծառայությունները, ապրանքներն ու բեռները, այլև այդ խաչմերուկում են հատվելու տարբեր քաղաքակրթությունները, կրոնները, խայտաբղետ ավանդույթներն ու մշակույթները, որոնք տնտեսական շահույթներից բացի ապահովելու են նաև մարդկային և հոգևոր հարստություն:
«Խաղաղության խաչմերուկը» բովանդակային առումով չափազանց հարազատ է հայ և իրանցի ժողովուրդներին, որոնց առևտրական համբավն ու հաջողությունները պատմության տարբեր խաչմերուկներում պատմվել են հարյուրամյակներ շարունակ: Ահա այս է նաև պատճառը, որ Հայաստանն ակնկաալում է Իրանի անմիջական շահագրգռվածությունն ու ներգրավվածությունը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող հավակնոտ գաղափարը կյանքի կոչելու գործում»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՁեռքներդ կոտրվո՞ւմ է՝ ողջունեք, ուղեղներդ մթագնո՞ւմ է. Սաֆարյանը՝ Հակոբյանի կրթական արշավի արձագանքների մասին
ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը. ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով
Սիրիական բանակը հայտարարել է Հալեպից զորքերի ժամանակավոր դուրս բերման մասին
«Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության համար 1 անձի մեղադրանք է ներկայացվել
Ատեստավորվել են արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների մանկավարժները
Ինչ է գնել Ջո Բայդենը «Սև ուրբաթ»-ի ժամանակ
Ֆոտոսեսիա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Կառուցողական երկխոսության հաստատում. ՆԳ նախարարը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Մաքսատուրքից ազատումը նպաստել է արտադրական հնարավորությունների ընդլայնմանը. Պապոյանն այցելել է «ԳԼԱՍՎՈՐՔ»
Մինչ 2018թ-ը արագաչափը տուգանում էր 72 հզր դրամ, այժմ՝ 25 հզր, իշխանությունը մի քանի անգամ իջեցրել է. Սարգսյան
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Երևանի կենտրոնը բոլոր իրադարձությունների կիզակետում է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Վիճաբանություն Էլեն Բադալյանի ելույթի ժամանակ. Կիրկորովը լքել է դահլիճը. տեսանյութ
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայի Մարա քաղաքում հարվածել են ջիհադիստների շարասյանը. տեսանյութ
Կոսովոյում ջրատար է պայթել. ինչ մեղադրանք է հնչեցրել վարչապետը
Էլեն Բադալյանը դարձել է ռուսական «Ну-ка, все вместе» նախագծի հաղթող. տեսանյութ
«Չայնիի» ոլորաններում մեքենաներ են բախվել. «Մերսեդես վիտո»-ն գլխիվայր շրջվել է, կա 6 վիրավոր
Լարսի անցակետում 2000-ից ավել մեքենա է կուտակված, 863 հայկական բեռնատար կա հերթում
Ավելի նման, քան հենց Մեսսին․ Օռլանդոյի թանգարանում տեղադրվել է արգենտինացու մոմե արձանը
Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են
Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին, սակայն անվտանգության միջոցներ է ձեռնարկում. Ֆիդան
Թբիլիսիում գիշերային ցույցերի 107 մասնակից է ձերբակալվել է, տուժել է 10 ոստիկան
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 30-ին
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ
Հանրապետության որոշ ճանապարհներին մերկասառույց է
Հասմիկ Տոլմաջյանն ու Վալերի Ֆրելանն անդրադարձել են ALIPH-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրային նախագծերին
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատաքննություն կիրականացվի
Գյումրիում տնակ է այրվել (լուսանկար)
Որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ՀՀ հումանիտար խմբի գործունեությունը Հալեպում․ ՊՆ
Վրաստանի խորհրդարանի մոտ սկսվել են ցուցարարների զանգվածային ձերբակալություններ, կան տուժածներ. տեսանյութ
Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների նկատմամբ. տեսանյութ
Թբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է. խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ ու ոստիկաններ են մոբիլիզացվել
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը
Նորաձև բառի բացատրությունը՝ ըստ 1837-ին տպագրված Հայկազյան բառարանի. Աննա Հակոբյանը էջեր է հրապարակել
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ
Հայաստան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT