Ատելության քարոզը Ադրբեջանին հասցրել է չգիտակցված մոլագարության. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության հայտարարությունը

21/02/2024 schedule15:17

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը: 

Այս մասին հայտարարություն է տարածել համահայկական միությունն՝ անդրադառնալով 20 տարի առաջ Գուրգեն Մարգարյանի սպանությանը:

«ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացի շրջանակներում 2004 թ․ փետրվարի 19-ին Բուդապեշում գտնվող հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը դաժանաբար սպանվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից։ Ադրբեջանական էքստրեմիզմի վառ ներկայացուցիչ Սաֆարովը կացնի 16 հարված էր հասցրել քնած հայ սպային՝ դատավարության ընթացքում անգամ չզղջալով իր կատարած հանցանքի համար։ Սակայն նման անմարդկային գործելակերպը խնդրի միայն մի կողմն է։ Հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Սաֆարովն ընդամենը 8 տարի անց արտահանձնվեց Ադրբեջանին՝ պատժի մնացյալ մասը այնտեղ կրելու, մինչդեռ Ադրբեջան հասնելուց անմիջապես հետո Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց՝ արժանանալով ամենաբարձր պատիվներին։

Սա պարզ վկայությունն է այն բանի, թե հակահայկականությունը և հայ ազգի նկատմամբ էթնիկ ատելությունը ինչ մակարդակի վրա են գտնվել Ադրբեջանում դեռ 2004 թվականը։ Ատելության քարոզը ադրբեջանցիներին հասցրել է չգիտակցված մոլագարության՝ մի քանի միլլիոն մարդու վերածելով հակահումանիստական գաղափարների և դրանց գործնական կիրառմանը ամեն վայրկյան պատրաստ զանգվածի, որին քաղաքակրթական զարգացումը պարզապես շրջանցել է։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում «ռամիլսաֆարովությունը» դարձավ ադրբեջանական երիտասարդության դաստիարակության լոկոմոտիվը, թեև նմանատիպ վայրագություններն ամենևին խորթ չէին այդ հանրությանը։ 1988 թվականին՝ Սումգայիթի, 1990 թվականին՝ Բաքվի, 1992 թվականին՝ Մարաղայի և այլ հայաբնակ վայրերի ցեղասպանական գործողությունները անձնային անհատական մակարդակում կրում էին միևնույն ձեռագիրը։ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը տեղայնացված ցեղասպանության գաղափարախոսություն է կրում, քանի որ Ռամիլ Սաֆարովը առաջնորդվել է ոչ թե անձնական, այլ ազգամիջյան թշնամանքով, ինչը վկայում է, որ նման արարքը կարող է տարածելի լինել ինչպես մեկ, այնպես էլ հայ ազգի ցանկացած ներկայացուցչի և ներկայացուցիչների վրա աշխարհի ցանկացած վայրում։

Նման քաղաքականության արդյունքները սպասեցնել չտվեցին։ Միայն այսպիսի ռասիզմով տառապող պետությունը կարող էր 10-ամսյա շրջափակման ենթարկել ավելի քան 100 հազար մարդկանց, որոնցից մոտ 30 հազարը երեխաներ էին, միայն այսպիսի հիմքերի վրա կառուցված պետությունը կարող էր ռազմական գործողությունների դիմել հումանիտար աղետի մեջ գտնվող հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, միայն այսպիսի պետությունը կարող էր մի քանի օրում էթնիկ զտում իրականացնել՝ հայաթափելով ողջ Լեռնային Ղարաբաղը։ Այս ամենը բնավ տարօրինակ չի թվա, եթե վերհիշենք, որ այս գործողություններն առաջնորդել է Արևելքի բռնապետության այնպիսի վառ ներկայացուցիչ, ինչպիսին իր պաշտոնավարման երրորդ տասնամյակը սկսած Իլհամ Ալիևն է, ով պատերազմը համարում է իր քաղաքական առաքելությունը, ով «սատանաներ» է համարում նրանց, ում ամիսներ առաջ խաղաղ ինտեգրացիայի խոստումներ էր տալիս»,- ասված է հայտարարության մեջ:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է տասնամյակներ շարունակ Ադրբեջանում տիրապետող նեոազգայնական հակահայկականությունը, որի դրսևումներն են և՛ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի, և՛ Լեռնային Ղարաբաղի հայաթափումն ու հայրենազրկումը՝ ուղեկցող բազմաթիվ իրողություններով հանդերձ։

Տպել
526 դիտում

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները