Ինչպես Ֆրանսիան ոգեկոչում է Միսաք Մանուշյանին, ռուսները կարող էին գոնե պաշտպանել հայությանը Բաքվի ճանկերից. Բաբաջանյան

22/02/2024 schedule10:19

«Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում Միսաք Մանուշյանի ֆրանսիական պանթեոնում հուղարկավորմանը և այս համատեքստում համեմատականներ անցկացնելով Ռուսաստանի հետ: 

Նրա գրառումը՝ ստորև.

«80 տարի առաջ Միսաք Մանուշյանը չէր կարող երևակայել, թե իր սխրանքը, հերոսությունը ինչպիսի գնահատանքի է արժանանալու Ֆրանսիայի Հանրապետության կողմից, ինչպիսի կարևորություն է ստանալու իր հայրենի Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և հայ-ֆրանսիական հարաբերությունների համար»:

Հ.Գ. «Հայրենական» մեծ պատերազմում մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 314 հազարը զոհվել կամ անհայտ կորել է: 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը՝ ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ՝ սփյուռքից:

«Հայրենական» մեծ պատերազմում արցախցի 140 հազ. բնակչից բանակ է զորակոչվել 42 հազ.-ը, որից մոտ 20 հազ.-ը զոհվել է:

Պատերազմի ժամանակ հայերն ունեցել են Փառքի բոլոր 3 աստիճանի 27 ասպետ, 65 գեներալ, իսկ պատերազմից հետո գեներալների թիվը անցել է 150-ը: Պատերազմի ժամանակ մատուցած ծառայությունների արդյունքում բարձրագույն զինվորական՝ մարշալի կոչման է արժանացել 5 հայորդի:

Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը:

Համազասպ Բաբաջանյան, Զրահատանկային զորքերի մարշալ Հովհաննես Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, իսկ պատերազմի ժամանակ պարզապես ծովակալ Արմենակ Խամփերյանց (Սերգեյ Խուդյակով), ավիացիայի մարշալ հայազգի 4 մարշալներից 3-ը, ինչպես նաև ծովակալը ծագումով արցախցի են:

Հանուն արցախցիների այս մեծ զոհողության, ինչպես Ֆրանսիան այսօր ոգեկոչում է երկրորդ աշխարհամարտում իր կյանքը Ֆրանսիային նվիրաբերած Միսաք Մանուշյանին, ռուսները կարող էին գոնե պաշտպանել հայությանը Արցախում Բաքվի ճանկերից:

Ռուս-ադրբեջանական համատեղ գործողության արդյունքում Արցախը հայաթափվել է, իսկ ցեղասպան Ռուսաստանը մարդակեր Ադրբեջանի հետ շարունակում է սպառնալ իրեն փրկության ձեռք մեկնած հայ ժողովրդին, Հայաստանին»:

Տպել
1291 դիտում

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները