Օրինապահ վարքագծի նկատմամբ պետք է ձևավորենք հարգալից վերաբերմունք․ Վարդապետյանը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել

26/02/2024 schedule11:57

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սյունիքի մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելու նպատակով 2024 թվականի փետրվարի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Դատախազության՝ Կապան քաղաքի նստավայրում:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ քննարկմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, մարզի դատախազության դատախազները և այլք:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետ Ղուկասյանի հետ քննարկել է մարզում առկա այն խնդիրները, որոնց լուծման և հատկապես կանխարգելման հարցում Դատախազությունը կարող է աջակցել:

Մարզպետի հետ զրույցի ընթացքում հանրապետության գլխավոր դատախազն ընդգծել է. «Դատախազների առջև խնդիր է դրված, որ Դատախազություն դիմած յուրաքանչյուր քաղաքացի իր դիմումի ընթացքի մասին պետք է պատշաճ տեղեկություն ստանա, նրանց պետք է պարզաբանվեն խնդրի լուծման ուղղությունները, իսկ անհնարինության դեպքում՝ պատճառները»: Աննա Վարդապետյանը կարևորել է դպրոցականների հետ դատախազների շփումները՝ օրինապահ վարքագծի նկատմամբ հարգալից վերաբերմունք ձևավորելու նպատակով:

Մարզպետ Ղուկասյանը դրական է գնահատել մարզի դատախազության հետ ամենօրյա աշխատանքային ձևաչափով քաղաքացիների խնդիրների համատեղ լուծմանն ուղղված առկա մեխանիզմները:

Մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, ներկայացնելով 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության կատարած աշխատանքները՝ հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1411 դեպք (2022 թվականին՝ 977 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 434-ով կամ 44,4%-ով:

2023 թվականին նվազել է ծանր հանցա­գործու­թյունների դեպքերի քանակը՝ կազմելով 186 դեպք (2022 թվականին՝ 206 դեպք), միջին ծանրության դեպքերի քանակն աճել է 186-ով՝ կազմելով 485 (2022 թվականին՝ 299 դեպք):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է սպանության 4 դեպք (առանց հանկարծամահության) (2022 թվականին՝ 1 դեպք), սպանության փորձի 5 դեպք (2022 թվականին՝ 1 դեպք):

Մարզի տարածքում արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում. 2023 թվականին՝ 84 դեպք՝ 2022 թվականի 36 դեպքի դիմաց:

Նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների առումով (256 դեպք՝ 2022 թվականի 323 դեպքի դիմաց), աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները (2023 թվականին՝ 422 դեպք՝ 2022 թվականի 286 դեպքի դիմաց):

2023 թվականի ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 53 դեպք (2022 թվականին՝ 24 դեպք). հանցագոր­ծության դեպքերն աճել են 29-ով կամ 120,8 %-ով, այդ թվում՝ աճել են նաև իրացման դեպքերը՝ 9-ով կամ 90%-ով: Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերի բացա­­­հայտումը կազմել է 46,3 % (2022 թվականին՝ 32,2%):

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու կամ միջնորդության 13 դեպք՝ 2022 թվականի 2 դեպքի դիմաց, կոռուպցիոն հանցագործությունների 25 դեպք՝ 2022 թվականի 22-ի դիմաց:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 208 քրեական վարույթ՝ 242 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 139 քրեական գործ (վարույթ)՝ 165 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված 167 քրեական գործով 183 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 12 գործով 28 անձի նկատմամբ՝ կարճման որոշումներ:

Մարզի դատախազության աշխատանքները ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Սյունիքի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության մարզային ներկայացուցիչները, զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժինների, պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության՝ կայազորի տարածքում տեղակայված բաժինների և բաժանմունքի ղեկավարները, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազները, այլք:

Կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը՝ զանցանքներ և պատահարներ են: 195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը՝ այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել են սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը՝ ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից:

2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իսկ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազներին՝ բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:

Տպել
521 դիտում

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները