Քանի կոպեկ արժե ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե ռուսական գեստապոն շարունակում է վեր ընկած մնալ «Զվարթնոց»-ում. Մեհրաբյան

04/03/2024 schedule21:00

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում ֆանտաստիկ բան է տեղի ունեցել:  

«Երբ իրենց (-խմբ. նկատի ունի ռուսներին) թվում էր, թե, ըստ «դիցաբանության», իրենք են մեզ պաշտպանում թուրքերից, բայց Թուրքիայում մի ֆորում է տեղի ունենում, որտեղ ներկա գտնվող Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները առանց ռուսների հրապարակային խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բաներ կա՝ համաձայնում են, բաներ կա՝ ոչ, բայց խոսում են, ընդ որում՝ ՀՀ-ի հասցեին այս երեք օրվա ընթացքում որևէ նեգատիվ բան չհնչեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ միակ բացասականը, որ հնչել է Անթալիայում, Լավրովի ասածն է եղել. «Հասկանում եք՝ ինչ աբսուրդի հետ գործ ունենք. չեն պատկերացնում, որ կարող է լինել Հայաստան առանց իրենց, այնինչ Հայաստանի հաջողության բանաձևը նրանց զրոյացումն է և եվրոպական ապագան»:

Խոսելով Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին, մասնավորապես, որ Ռուսաստանը հույս ունի պատասխան ստանալ Հայաստանի Հանրապետությունից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, Մեհրաբյանը նկատում է՝ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսույթը արտացոլում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը:

«Ինչ-որ իմաստով Լավրովը ճիշտ է ասում՝ այո, պետք է կողմնորոշվել: Մի թե պարզ չէ, որ մի երկիր, որը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, չի կարող այստեղ ունենալ ուժային, ինֆորմացիոն ներկայություն: Ես շատ հազվադեպ եմ համաձայնում Լավրովի հետ, բայց սա այդ դեպքն է, և Հայաստանը պետք է կողմնորոշվի գործնականում և շատ արագ: Բացի դրանից՝ ռուսական ներկայությունը ՀՀ-ում պետք է լիկվիդացվի, որովհետև քանի կոպեկ արժե ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե ռուսական գեստապոն շարունակում է վեր ընկած մնալ «Զվարթնոց»-ում և ՀՀ 4 սահմաններից 3-ում»,- ասում է քաղաքագետը:

Ըստ զրուցակցի՝ Ռուսաստանն այժմ մեզ հետ հարաբերվում է «Կացինս կսրեմ՝ ծառդ կկտրեմ» սկզբունքով, սակայն, նրա խոսքով, սա հայկական կողմին չպետք է կաշկանդի իր գործողություններում. «Որովհետև, ըստ էության, Հայաստանը չունի առանց ռիսկի որևէ տարբերակ, և ՀՀ-ի համար շատ ավելի ռիսկային է մնալ այդ «ախոռում», քան մնացած այլ քայլերը, որոնք, այո, ռիսկային են, բայց իրենց հետ բերելու են հնարավորություններ, և Հայաստանը պետք է ընտրություն անի դրա մեջ»:

Միաժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը էապես նվազեցնելու է էսկալացիաների հնարավորությունները և ոչ թե հակառակը:

«Ցանկացած էսկալացիա ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դառնում. ՌԴ-ի պատվերով, հովանավորությամբ, ռեժիսուրայով և դիրիժորությմաբ. Ադրբեջանն այստեղ զուտ բութ գործիքի դերում է, որը ժամանակ կա՝ համաձայն է լինել այդ բութ գործիքը, ժամանակ էլ կա՝ համարում է, որ այն քաղաքական գինը, որը պետք է վճարի իր գրպանով չԷ և չի համաձայնում: Մենք պետք է հասկանանք, որ էսկալացիայի հնարավորությունները նվազեցնելու համար պետք է հեռու մնանք ՌԴ-ից և ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանից ուղղակի դուրս շպրտենք ռուսներին»,- ասում է նա:

Մեհրաբյանը նաև իրավապահների ուշադրությունն է հրավիրում ՌԴ խոսափող համարվող Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունների վրա:

«Նման դուրսպրծուկների հայտարարությունները ՀՀ-ի վերաբերյալ պետք է արժանանան քրեաիրավական հետևանքների, և ես ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դրան կտա պատշաճ քրեաիրավական գնահատական: Ի վերջո, պետությունը տեղո՞ւմ է: Բացի դրանից՝ միայն «պերսոնա նոնգրադա»-ն քիչ է, կան տեղեկություններ, որ նա և նրա «առանց ռուչկայով զոնտիկ» ամուսինը այստեղ ունեցվածք ունեն, պետք է բռնագրավել: Չեն կարող Հայաստանի հասցեին «հաչալ» և այստեղ ունենալ գույք»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Տպել
3719 դիտում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)